Հայաստանի Հանրապետության մարզերը

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզայինկենտրոնը
1. Արագածոտնի Աշտարակ
2. Արարատի Արտաշատ
3. Արմավիրի Արմավիր
4. Գեղարքունիքի Գավառ
5. Լոռու Վանաձոր
6. Կոտայքի Հրազդան
7. Շիրակի Գյումրի
8. Սյունիքի Կապան
9. Վայոց Ձորի Եղեգնաձոր
10. Տավուշի Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության եկրորդ խոշոր քաղաքրը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

դասարանում պետք է անենք

  1. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:

Մեր հանրապետությունը բաժանվել է մարզերի, որովհետև, եթե բոլորը գայն Երևան իրենց խնդիրներով, ապա մեծ մարդկանց քաշքշուկ կլիներ։ Հիմա ամեն մեկը գնում է ասում իր գյուղապետին, եթե գյուղապետը չի կարողանում հարցը լուծել հարցը ուղարկում են Երևան։ Քաղաքում հարցով դիպում են քաղաքապետին, գյուղում գյուղապետին, իսկ մեր մոտ վարչապետին։

  1. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Աբովյն, Մասիս, Արտաշատ, Աշտարակ, Էջմիյածին

  1. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

դպրոցում պետք է անենք

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Մեծ ծառերը դեղին են։ Ուր, որ նայում ես դեղին ծառերն են։

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Քամին, որ գաիս է ծառից տերևները պոկում է և տերևներից մեծ կույթ է լինում ոնց որ  ծովը։

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

դեղին բոց

դեղին ծուխ-

ծով գանձեր — մեծ հարստություն

3. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Ուրախ,  ցուրտ ւև շատ հաճելի

3. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Համո Սահյանը նկարագրում է բնությունը։ Նա ասում է, որ ամեն ինչ ոսգեգույն է։ Ոսկի են թվում տերևները ճուղերը ծառերը: Նա ուզում է ասել, որ նայում ես դեղին ծուխ է և դեղին հրդեան քամուն են ծափահարում: Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում։ Քամին է այս տերևների ձովը բերել։ Նա է ծովի տերը։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

5. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:

6..Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր: