Գորիսի Բարբառ

Հայոց Լեզու — Էջ 2 — Ջանիկյան Արթենի

Ես ծագումով Սյունիքի մարզի Գորիս քաղաքից եմ։ Գորիսի բառբառով մի քանի պատմություն պատմեմ։

Տհէնց ինում ա չէ՞, վեր մի պան ես ասում, քեզ չեն հսկանում, սկսում ես ավելի պացուր ասիլը…. ու հինչքան չեն հսկանում, էնքան ձենդ պրցցնում ես:
Ահա մըն օրիշ պամտութիւն, մեր Կիւրիսի նհետ կապուած:
Ուրէմն Վերիշեն գիւղում մի հոգու ռուս ծանոթ սրան ղոնաղ ա կամ ու բայց սրանք էլ հեն էն ինում սարումը՝ դէ խոտհարքի վախտերքն ա ինում:

Մհէկ սա կամ ա իրա ծանոթի հարեւանի նեստան օզում ա հրցնի, թա շեղ ա էս ինչ մարդը:
Էս էլ մի պառաւ կնեկ ա ինում: Էս կնեկը ճոկում ա, վեր մարդ ա հրցնում, ասում ա.
— Չիմը, չիմը պրցացալ են սարը:
— Յա նե պոնիմայու վամ:
Էս կնեկը երեւի ճոկում ա, վեր չի հսկանում, աւելի պացուր սրան.
— Ասում եմ, չիմունքը պրցացալ են սարը, մարդ չկայ, պրցացալ են սա՜րը…
Դէ էս մարդն էլի չհ հսկանում: Իսկ մեր պառաւը աւելի է կյոռում.
— Չիմունքը, չիմունքը, ասում եմ չիմունքը, պրցացալ են սարը, ու գիւղում մարդ չկայ, սաղ սարումն են:
Պատմում են, վեր մինչեւ էսօր էդ պառաւը հէն ա կիրկոռում ա, թա չիմունքը սարումն են, ու էդ ռուսն էլ վխվորած, զարմացած ասում ա, յա վամ նե պոնիմայու,…
Ու հիմա էլ վեր քինաք Երիշենի կիլոխը, էդ սասերը կը լսեք:
Ունի 9 ձայնավոր՝ ա, ա̈, օ, ö, ո̈ , ու, ո̈ւ, Է, ի, ը և 32 բաղաձայն՝ այդ թվում գ’, կ’, ք’ քմայինները։ Գոյականի հոգնակիակերտ մասնիկներն են՝ էր, նէ, նի, Էք, Էրք, օտանք, արանք, անք, ինօ, անիք, ք, իք, ունք։ Ունի անվանական հինգ հոլովաձև, որոնք առավելապես գործածվում են որոշիչ հոդով (ը, ն)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով