«Սարսուռ բերող սարեր»

Վերջապես եկավ ձմեռը։ Մարդիկ անհամբեր սպասում էին ձմռանը։ Ձնագնդիկներ, ձեռնոցներ, գլխարկներ և շարֆեր։ Մի օր մի ճամփորդ որոշեց բարձանալ Էվերեստ սարը (Ջոմբոլունգմա)։ Նա օր ու գիշեր բարձրացավ և վերջապես հասավ։ Սարի վրա ձյան ոչ մի կտոր չկար։ Նա բարձրացավ հաջորդ սարը՝ Հատիսը։ Գնաց, գնաց և նորից ոչ մի ձյուն չկար։ Այդպես անցավ շատ սարեր։ Ոչ մեկի վրա ձյուն չկար։ Անցավ ամբողջ ձմեռը։ Եկավ ամառը։ Այդ օրը ճամփորդողը, որոշեց հանգստանալ։ Գնաց լողավազան, իսկ նրա ընկերը նրան զանգեց և ասաց։

—Ու՞ր ես չկաս, կորած-մոլորած, ես առանց քեզ գիտե՞ս քանի սար եմ բարձրացել։ Լրիվ սարերի վրա մեծ սարսուռներ եմ զգացել։

— Դու հիմա ճի՞շտ ես ասում։

—Բոլորովի՛ն։

—Ես ձմռանը այնքան սար եմ բարձրացել, ոչ մեկի վրա ձյուն սառսուռ չկար։

—Էս տղան գժվել է։ Դու նորություները չես նայել։ Ամռանը բոլոր սարերը շատ սառսուրներ են բերելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով