Թվի պատիկը

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը     կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։

Առաջադրանքներ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։

7×2=14

  1. Գտիր  6-ի  եռապատիկը։

6×3=18

  1. Գտիր   8-ի  քառապատիկը։

8×4=32

  1. Գտիր  10-ի  հնգապատիկը։
  2. 10×5=50
  3. Գտիր  4-ի  տասնապատիկը։
  4. 4×10=40
  5. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։

2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20

  1. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
  2. 3×1=3
  3. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։

6, 12 18, 24, 30, 36, 42, 48, 54

  1. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։

8×1=8

  1. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։

35, 42, 49, 56

  1. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։

9×1=9

  1. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։

10, 20, 30, 40, 50, 60, 70

  1. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։

48, 60, 72, 84

  1. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։

13×1=13

  1. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։

10×6=60

  1. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։

9×2=18

  1. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։

100×10=1000

  1. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:

1000×4=4000

  1. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Որն՞է ամենամեծ եռանիշ թվի կրկնապատիկը։

1998

  1. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։
  2. https://evahayrapetyan.edublogs.org/2021/11/22/%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a5%d5%b4/

Առաջադրանքներ․ Մայրենի

Կատարե՛լ առաջադրանքները։

Շարունակի՛ր այսպես։

Օրինակ՝

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։

Չարաճճի քոթոթները վազվզում էին անտառում։

Երփներանգ ծաղիկը ծաղկել էր դաշտում։

Երփներանգ ծաղիկները ծաղկել էր դաշտում։

Ուրախ երեխան թռչկոտում էր իր ընկերոջ հետ։

Ուրախ երեխաները թռչկոտում էին իրենց ընկերների հետ։

Տղան ֆուտբոլ է խաղում։

Տղաները ֆուդբոլ են խաղում։

Դասը ավարտվեց։

Դասերը ավարտվեցին։

Համառոտի՛ր նախադասությունները՝ թողելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Օրինակ՝

Կարկաչուն գետակը քչքչալով հոսում էր։

Գետակը հոսում էր։

Սրատես արծիվը սավառնում էր երկնքում։

Առծիվը սավառնում էր։

Մայր արջը թավալվում էր իր չարաճճի քոթոթների հետ։

Արջը թավալվում էր։

Ուսուցչուհին ժպտում է իր սսվորողներին։

Ուսուցչուհին ժպտում է։