Դպրոցի գանգատը

Գիտե՞ք, որ դպրոցներն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում: Երբ եկա դպրոց, մենակ ես էի։ Լսեցի ինչպես են պատերը իրար հետ խոսում։ Ձեզ է՞լ է հետաքրքիր, դե եկեք լսենք նրանց խոսակցությունը։

-Է՜յ, խոսիր։

-Ի/նչ խոսեմ։ Ուզում եմ վերջապես էս երեխաները գնան տուն, հանգստանամ։ Մեկը գլխիս է նկարում, իսկ մյուսը՝ ոտքիս։

-Ես էլ եմ ուզում, որ երեխաները գնան, բայց ավելի շատ ուզում եմ, որ մնան։

-Ինչո՞ւ։

-Առանց երեխաների անհնար է։ Ո՞ւմ հետ պետք է խաղամ։ Ո՞ւմ հետ պետք է իրար վրա նկարենք։

—Այսպես պատերը սկսեցին կռվել։ Իրար խփում էին և ջղայնանում։ Այդպես անցավ ամբողջ գիշերը։ Երբ երեխաները եկան դպրոց տեսան, որ պատերը նկարած խզբզած էին և կոտրված։ Սկսեցի նմագրել և սոսնձով կպցնել։ Դրանից պատերը սկսեցին ուրախանալ, որ երեխաները իրանց մասին հոգ են տանում։ Պատերը հաշտվեցին և որոշեցին երեխաների պատմել, թե ինչ է եղել։ Դրանից հետո պատերը և երեխաները ամենալավ ընկերներն էին։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով