Տեղեկություն Արատեսի մասին

Նկարում պատկերված է Արատես Վանքը։

Արատեսի վանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։

Արատես գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Արատեսում է գտնվում եկեղեցիներից Սյունիքի Արատեսի վանքը (7 դար), Սուրբ Աստվածածին (10-11 դարեր), Սուրբ Կարապետ (11 -12 դարեր) 5 մատուռ-դամբարան (7 դար) և 12 դար խաչքարեր։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ (Կենդանիներ պահել)։

Հետաքրքիր փաստեր։
Արատես գյուղում ապրում են 353 մարդ։
Արատեսում կան արջեր։

Արատեսի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1979 1989
Բնակիչ 219 311 184 326 232 353 230

Արատեսի դիրքը

Հերմոնից 4կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հսրավային լանջերին, Այասի գետի հովտում:

Արատեսի Վանական Համալիլ

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

ՍԲ ՍԻՈՆ

Ենթադրվում է, որ համալիրի հյուսիսային հատվածում կանգնած շինությունները վանական համալիրի առաջին կառույցներն են։ Ամենայն հավանականությամբ, այդ շինությունները կառուցվել են 7-րդ դարում։ Այդ հատվածում կանգնած է թաղածածկ մի եկեղեցի՝ հավանաբար Սբ․ Սիոն եկեղեցին, որի շուրջ կառուցվել են մատուռներ։

Արատեսապատում


Առաջին օր
Մենք գնացինք Արատես 18․01- ից մինչև 20․01 եռորյա ճամբար։ Այս անգամ շատ անհավես էր , որովհետև ձյուն չկար, բայց դե ոչինչ։ Շարժվեցինք Մայր դպրոցից։ Ճանապարհին ունեինք երկու կանգառ՝ Երասխում և Արփայի հովտում։  Հասանք Արատես և նեղվեցինք, որ ձյուն չկար ․ու՞ր էր ընկեր Տարոնի ասած 75 սանտիմետր ձյունը։ Աղջիկները մնացին Գեղարվեստում իսկ տղաները Տատիկ-պապիկի տնակւմ և Հյուրատանը։ Տեղավորվեցինք, հանգստացանք, կերանք ու սկսեցինք մեղուների համար կերակուր՝ Կանդի պատրաստել։ Կանդի պատրաստելուց հետո ընթրեցինք։ Կերանք նաև համեղ պլեճ ու գնացինք սենյակներով։ Աղջիկներով առաջին գիշերը արեցինք հավես բան։ Երեսների մասկաներ դրեցինք և պուճուրիկ Party արեցինք։


Երկրորդ օր
Երկրորդ օրը արթնացանք նախավարժանք արեցին ք(Նախավարժանքը)՝ և Արատեսի վանքում ժամերգություն արեցինք (ժամերգությունը)։ Հետո գնացինք նախաճաշելու։ Ես զգում էի, որ բոլորը սովից մեռնում էին։ Կերանք ու նորից գնացինք սենյակներ՝ հանգստանալու։  Հետո դրսում խաղացինք մի քիչ ու  ընկեր Արմինեն հարցրեց թե, ով է ուզում գաթա պատրաստել։ Ես ու Նանեն ուզեցինք։ Ես ու Նանեն միասին արեցինք (Գաթա տեսանյութ)։ Գաթա պատրաստեցինք ու սենյակ։ Սենյակ հասնելուց ես մի ժամ տանջվեցի փուչիկներ փչեմ և կապեմ։ Հետո եկավ mochi- ի տարեդարձը նշեցինք բոլոր աղջիկներով և մի քանի տղաներով։ Խաղեր խաղացին mochi- ի տարեդարձին օրինակ՝ շիշը ում վրա ընկնի ,պիտի իրար համբուրեն, դրսում խաղացինք փուչիկը գետնին չկպնի և այլն։ Երբ տղաները գնացին, Ռեքսը սկսեց ձիերի վրա հաչալ ու մեզ պաշպանել մինչև գնացինք ես, Եվան ու Մանուելան։ Հետո գնացինք խորոված կերանք ու հետ սենյակներ։ Գիշերը ես ու Արփին մեզ նշանակեցինք կրակի պատասխանատուները։Եվան ծիծաղեց ասաց, որ մենք 5 րոպեից քնելու էինք։ Վերջ բոլորը քնած էին, բայց ես ու Արփին լիքը փայտ դրեցինք, չորացած դեղին փայտեր գցեցի և ամբոցջ կրակը վառվեց ։ Ի  վերջո գնացինք  քնելու և մեր հույսը դրեցինք ընկեր Աչերի վրա։

Video Player

00:00
00:15

Երրորդ օր
Երրորդ օրը ժամը 01։00 -ին ես հետ տվեցի։ Շխուր էր վերջում արդնացրեցի Եվային և հետո Մանուելային, որովհետև մյուսները չէին արթնանում զանգեցինք ընկեր Աչերին եկավ քնապարկս հանեցինք դուրս մաքրվեցի և այլն գնացի քնելու վերջում։ Առավոտյան լավ էի։ Ինչ արթնացանց հավաքվում էինք հավաքվեցինք կերանք մտանք երդուղային ու միանգամից տուն վերջ։


Նշեմ, որ բոլորս մեր շորերի մեջ երկրորդ օրվա մեր գտած փայտերը թաքցրեցինք ու բերեցինք երևան։


Շնորհակալություն ընկեր Աչեր և ընկեր Արմինե։


Նկարներ
   

Երևան մայրաքաղաք

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի
Հեռախոսային կոդը`   +374 (010)
Փոստային ինդեքսները`   0001—0099
Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:
Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:
Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում:
Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած`   գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում

Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։
Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։
Տեսարժան վայրեր
Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:
Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ`   13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):
Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում `   Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:
Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):
Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին
Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.
  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն:

Տնտեսություն

1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն:
Մշակույթ
Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը:
Թանգարաններ և գրադարաններ
Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

Կոմիտասի այգու մասին

1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին։ Այգին գտնվում է Երևան մոլլի կողքը։

Սուրբ Հարության Տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Սյունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Կապան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   106 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   128 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   4,506 կմ²
Բնակչությունը խիտ չէ
Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:

Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:
Բնական պայմանները և հարստությունները
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) :
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:
Բնակչությունը
Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ժամանակ: Աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:
Քաղաքները
Սյունիքի մարզում համեմա­տաբար շատ են քաղաքները`   Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են:  Գորիսը քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):
Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:
Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ):
Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա:
Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:
 2020թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև մղված ծանր պատերազմի ընթացքում Սյունիքի մարզը ևս հողային որոշակի կորուստներ ունեցավ:
* * *
Սյունիքի մարզում`   Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:
Տեսարժան վայրեր
Ուղտասար
Հայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաեւ բազմաթիվ նախապատմական պետրոգլիֆներ, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր եւ այծեր, այլ նաեւ մուֆլոններ, հովազներ, առյուծներ եւ արջեր), եւ որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը:
Շաքիի ջրվեժ
Այս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության եւ ուժի մարմնավորումն է: Այն միեւնույն ժամանակ նաեւ ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:
Որոտնավանք
Որոտնավանք վանական համալիրը գտնվում է Վաղատին եւ Որոտան գյուղերի միջեւ, Որոտան գետի հովտին նայող ժայռի վրա: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Ստեփանոս եւ Սբ. Կարապետ: Գլխավոր, ավելի հին Սբ. Ստեփանոս եկեղեցին 1000 թ. կառուցել է Շահանդուխտ թագուհին, իսկ հարեւանությամբ գտնվող Սբ. Կարապետը դրանից մոտ 6-7 տարի անց կառուցել է նրա որդին՝ Սեւադան: Այս համալիրում է ապրել եւ աշխատել 14-րդ դարի հայ փիլիսոփա եւ աստվածաբան Հովհան Որոտնեցին՝ Տաթեւի վարդապետարան-համալսարանի հիմնադիրը:
Մելիք Թանգու կամուրջ եւ Որոտնաբերդ
1855 թ. Սյունիքի Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա կառուցված այս կամուրջը գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արեւելք, երբեմնի հզոր Որոտնաբերդի փլատակներից ներքեւ գտնվող կիրճում: Բերդը բազմիցս գրավվել եւ ազատագրվել է, սկսած 450 թվականից, երբ ազատագրվել էր Վարդան Մամիկոնյանի կողմից, այնուհետեւ անցնելով սելջուկների եւ Լենկ Թեմուրի կողմից նվաճման ժամանակահատվածը, մինչեւ 18-րդ դարի ազատագրումը Մելիք Բաղրուց Դավիթ Բեկի կողմից:
Զբոսաշրջային այլ վայրերի թվում են Սիսավանն ու Աղիտուի հուշակոթողը, ինչպես նաեւ մարզի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Տաթեւի վանքն ու Զորաց Քարերը (Քարահունջը):

Վայոց ձորի տեսարժան վայրերը

Արենի

Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ Արենի գյուղը նշանավոր է իր խաղողով և դրանից պատրաստվող գինով:

Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։

Գնդեվանք

Միջնադարյան եկեղեցական համալիրը գտնվում է Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։  Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ՝ նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը։Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով