Տեղեկություն Արատեսի մասին

Նկարում պատկերված է Արատես Վանքը։

Արատեսի վանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։

Արատես գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Արատեսում է գտնվում եկեղեցիներից Սյունիքի Արատեսի վանքը (7 դար), Սուրբ Աստվածածին (10-11 դարեր), Սուրբ Կարապետ (11 -12 դարեր) 5 մատուռ-դամբարան (7 դար) և 12 դար խաչքարեր։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ (Կենդանիներ պահել)։

Հետաքրքիր փաստեր։
Արատես գյուղում ապրում են 353 մարդ։
Արատեսում կան արջեր։

Արատեսի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1979 1989
Բնակիչ 219 311 184 326 232 353 230

Արատեսի դիրքը

Հերմոնից 4կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հսրավային լանջերին, Այասի գետի հովտում:

Արատեսի Վանական Համալիլ

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

ՍԲ ՍԻՈՆ

Ենթադրվում է, որ համալիրի հյուսիսային հատվածում կանգնած շինությունները վանական համալիրի առաջին կառույցներն են։ Ամենայն հավանականությամբ, այդ շինությունները կառուցվել են 7-րդ դարում։ Այդ հատվածում կանգնած է թաղածածկ մի եկեղեցի՝ հավանաբար Սբ․ Սիոն եկեղեցին, որի շուրջ կառուցվել են մատուռներ։

Սևանան լիճ

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։  Ծովի մակերևույթից բարձր է 1900 մ: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

Ձկնատեսակները
Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

Իմ ճամփորդապատումը դեպի Երևանի պատմության թանգարան

Ողջյուն, այսօր մենք դասարանով ճամփորդեցինք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք տեսանք շատ հետաքրքիր և  զարմանալի նկարներ և պահպանված հին նմուշներ։ Ինձ այնտեղ ամենաշատը դուր եկան հետևյալ նմուշները,թե հին ժամանակ ինչ էր հանգնում քաղաքապետը, ինչ էին հագնում հարուստ աղջիկները։ Մենք շատ հետաքրքիր խաղի միջոցով ամրապնդեցինք մեր լսածը, որտեղ պետք էր հիշել իրենց պատմածը և պատասխանել իրենց հարցերին։ Իմ թիմը Էրեբունիներ, իսկ մեր մրցակից թիմի  անունը՝ Երևան։ Մեր թիմը ատ լավ խաղաց հիշողության խաղը, որի համար  ստացանք շնորակալագիր։

Ինչպես են նշում Նոր Տարին Իտալյայում

Ամանորն Իտալիայում իտալերեն՝ Capodanno, թարգմանվում է որպես «տարվա գլուխ», նաև հայտնի է որպես Սուրբ Սիլվեստերի ընթրիք), տոն, որը նշվում է իտալացիների կողմից՝ համապատասխան գրիգորյան օրացույցի, մեկնարկում է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։

Իտալյայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել։ Նաև կա ավանդույթ հին իրերը քցել, որպիսի տարի սկսեն նոր իրերով։