Քամին ու տերևը

Մի օր քամին եկավ մի անտառ։ Փչեց, փչեց, փչեց բոլոր չորացած տերևները թափվեցին, բաթի մեկից։ Փչեց, փչեց, փչեց, փչեց տենց Էլ տերևը չը ընկավ։ Քամին կանչեցկայծակին իր ընկերոջը, անձրևին։ Անձրևը ու քամին չը կարացան տերևը փչել։ Անձրևը կանչեց իր ընկերոջը, ամպին։ Ամպը, կայծակը, քամին չկարացան փչել այդ տերևին։ Ամպը կանչեց իր ընկերոջը, արևին։ Անձրևը և արևը մյացան և ստացվեց ծիածան։ Այ ծիածանը կարողացավ չորացած տերևին պոկել ծառին։

 

Երկիմոլորակը մաս 1

Կար-չկար մի մոլորակ կար։ Այնտեղ  բոլոր բառերը սկսվում էին Ե-յով, իսկ այն բառերը որոնք արդեն սկսվում էին Ե-յով Ե-յի հաջորդ տառով էր։ Օրինակ ելակ նրան ասում էին զլակ։ Մի հատ էլ օրինակ իմ անունը Եվա ինձ կդիմեին Զվա։ Երբ ես գնացի տուն միքիչ քնեցի և արդնացա մի մոլորակում։ Այնտեղ բոլորը խոսում էին Ե-յով ես շուտ հասկացա դա, որ մոլորակն է։ Ես շուտ սովորեցի բառապաշարը, դրա համար պետք էր մի քիչ լոգիկա։ Ես ծանոթացա մի աղջկա հետ։

 

Վաֆլե կենդանին, որը փրկեց իր ընկերներին

 Կար – չկար մի քաղաք։

Այդ քաղաքում ապրում էին շոկոլադե կենդանին էր։

Մի օր այդ շոկոլադե կենդանիները սկսեցին հալվել։

Այդ շոկոլադե կենդաներից մեկը չը հալվեց, քանի – որ նա պատրաստված էր շոկոլադե վաֆլիից։

Նա որոշեց փրկել իր ընկերին, քանի որ նրանք շոկոլադից էին և հալվել էին։

Նա մտածեց, որ իր ընկերներին դարձնի շոկոլադե վաֆլի։

Նա գնաց խոհարարից մեծ վաֆլիներ վերցրեց և տարավ դերցակի մոտ, որպիսի դերձակը  կարի վաֆլիյից շորեր։

Նա շորերը տարավ ընկերների մոտ և գդալով շոկոլադը լցրեց շորերի մեջ։

Կենդանիները արթնացան և նրանք ապրեցին հաշտ ում համերաշտ։

 

 

Թվերի վեճը

Ես քեզանից ավելի մեծ եմ, — ասում է հիսունը քառասունին:

— Ոչ, ես եմ մեծ,- ասում է քառասունը հիսունին։ Հետո եկավ մեկ միլիոնը և ասաց.

— Սուս մնացեք, ես եմ ձեզանից ամենամեծը:

Բոլոր թվերը մտածում են, թե ինչո՞ւ է ամենամեծը մեկ միլիոնը։ Թվերը որոշում են կանչել հանումին և ասել, որ մեկ միլիոնից պատրաստի մինուս մեկ միլիոն։ Հանումը եկավ և բոլորին փոքրացրեց։ Բոլոր թվերը դարձան մեկ, բացի մեկ միլիոնից։ Նա դարձել էր մինուս մեկ միլիոն։ Դրանից հետո նրանք երբեք չէին վիճում իրենց մեծությունից, քանի որ ամեն պահ կարող են փոքրանալ և մեծանալ:

 

Թարս աշխարհը

Կար, չկար, մի աշխարհ կար։ Այնտեղ ամեն ինչ թարս էր, լուսացույցի կանաչ գույնը վառվում էր կարելի է միմյանց գրկել, իսկ եթե կարմիր գույն է վառում մարդիկ չեն կարող միմյանց գրկել։ Շները մլավում էին, իսկ կատուները հաչում էին։ Ջրի տեղը կրակ է։ Մարդիկ քայլելու փոխարեն պարում էին։ Մարդիկ խոսելու տեղը բլբլդում էին։ Վիրուսից պաշտպանվելուց դիմակ կրելու փոխարեն նրանք կրում էին նոր Տարվա դիմակներ։ Ուսուցիչները տնային  հանձնարարելու փոխարեն տալիս էին ուտել կանֆետներ և պաղպղակներ։ Մեկ օր այդ մոլորակի Նախագահը տեսավ մի երազ, որ նրանց մոլորակը մեծ փուչիկի մեջ էր և նա այդպես էլ կատարեց մոլորակը գցեց մեծ փուչիկի մեջ։ Այդ մոլորակում եղավ մի կանոն, որ  պետք է կատարել քո երազները։  Այդ մոլորակը դարցավ անվերջ թարս մոլորակ։

Շունը անցկացրեց իր օրը անհաղթ Հուռիի հետ

 Շունը մի օր որոշեց ընկերանալ անհաղթ Հուռիի հետ։ Անհաղթ Հուռին իրեն դրել էր թագուհու տեղը և Շանը անընդհատ օկտագործում էր՝ որպես ծառա։ Անհաղթ Հուռին մի օր Շանը հրամայեց լվանալ իր ոտքերը։ Շունը դա դուր չէր գալիս  և անընդհատ փորձում էր հետ բերել իր հին ընկերասեր անհաղթ Հուռուն։ Շունը որոշեց ստիպել Հուռուն լվացվել  ինքնուրյուն։ Երբ Շունը դա արեց, Հուռու գլխից թագը անհետացավ։ Հաջորդ անգամ Շունը փորձեց այնպես անել, որ Հուռին սանրի մազերը ինքնորույն։ Այդ ժամանակ Հուռու վրայից անհետացավ ուլունքները։ Շունը փորձեց այդպես մի քանի անգամ և թագուհի Հուռին դարձավ անհաղթ Հուռի և նրանք ապրեցին հաշտ ու համերաշտ։

Մկնիկները որոնք շինեցին իրենց առաջին տունը

Կար — չկար մի մկնիկ կար։ Նրա անունը Օխի էր։ Օխին շատ էր սիրում պատրաստել տներ, բայց երբեկք չէր փորձել։ Օխին մի օր փոձեց պատրաստել տուն շոկոլադից և պաղպաղակից։ Երբ նա ուզում էր մտնել տուն, տեսավ, որ ամեն ինչ հալվել է ու որոշեց մեղր քսել, որպեսզի տունը ամրանա։ Այդ ժամանակ ամեն ինչ շատ լավ էր, սակայն քիչ հետո սկսվեց երկրաշարժ։ Օխին տնից դուրս է գալիս և տեսնում է, որ երկրաշարժ չկա, ուղղակի արջերը հարձակվել էին տան մեղրի վրա։ Օխին որոշեց պատրաստել տուն ամենահետաքրքիր առարկայից՝ դա քարն է։ Երբ նա պատրաստեց քարե տուն, ամեն ինչ լավ եղավ։ Մկնիկը հրավիրեց իր ընկերներին իր կառուցած տուն, և նրանք ապրեցին միասին այդ տանը։

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

Կար-չկար մի երկիր, որտեղ  ամեն ինչ ուրիշ է։ Այդերկրից մի մարդ  հայտնվեց մեր քաղաքում։ Նա շատ մեծ մարդ էր։      Ես նրանից հարցրեցի ք՞անի տարեկանեք նա պատասխանեց -ես երկու տարեկան եմ մեր երկրում ինչքան փոքրենք         այդան մեծ ենք երևում։ Իսկ եթե  մեծենք փոքրենք երևում:

Արագաշարժ լուսինը

Մի օր լուսինը դարձավ արագաշարժ։ Հրամայեց արևին, որ օրը շուտ անցնի։ Արևը ինչքան կարողացավ, այնքան էլ կարճացրեց օրը։ Մի անգամ մայրիկս գիշերը թխեց գաթա, բայց քանի որ արևը օրը կարճացրել էր, նա մոռացել էր ժամերի մասին՝ ժամերը ճիշտ էին աշխատում։ Մայրիկս հենց տեսներ աստղերը այդ ժամանակ նա պետք է գաթան անջատեր։ Մի փոքր անց մայրիկը եկավ  նայեց պատուհանին, տեսավ, որ արդեն առավոտ է և հասկացավ, որ երեխաները ամբողջ գիշեր չեն քնել։ Բայց ես գիտեի, որ օրը կարճացել էր և մայրիկիցս խնդրեցի, որ նամակ գրի լուսինին, որ լուսինը դառնա սովորական լուսին և այդպես էլ եղավ։