Posted in Ուսումնական Նախագիծ, Պատմություն

«Պատմական օրագրեր» շուրջտարյա նախագծի ամփոփում

Սեպտեմբեր

«Մեր դարի պատմական լրատվամիջոցը»․ Նախագիծ

Հոկտեմբեր

Իմ տոհմը

Նոյեմբեր

Դեկտեմբեր

«Երբ ձայնը անցավ լարերով» Նախագիծ.

Փետրվար

Ինչպես էին օտարակաները տեսնում հայերին XIXդ.

Մարտ

Թոփ 10 ամենահետաքրքիր փաստեր XIX դարից

Ապրիլ

Հայերը օսմանյան կայսրությունում

Posted in Գրականություն 8

Վիլյամ Սարոյան. ,, Խեղճուկրակ արաբը,,

Իմ կարծիքը՝
Այս պատմվցքը իմ համար շատ հուզիչ էր և կարծում եմ գլխավոր իմաստը այն էր, որ չնայած ինչքան անունևոր է կամ խեղճ մարդը նա արժանի է սիրո։ Մենք պատմվացքի ընթացքում տեսան թե արդեն ինչպես էր արաբը հարմարվել և ընտանիքի մի մասը և նրա մահը շատ ազդեց ընտանիքի արաբների մասին։ Կարևոր է, որ մենք հարգենք բոլոր մարդկանց և սիրենք, որովհետև բոլորնել դրան արժանի են։

Առաջադրանքներ`

1.Գրի’ր ասելիքը։

Պատմության ասելիքն սյն էր, որ կապ չունի մարդու կարողությունը, տեսքը կամ գումարի առկայությունը բոլորնել արժանի են սիրո և լավ ընկերոջ։ Այդ մարդիկ մեզանից ինչ որ բանով պակաս չեն և պետք է իրենց վերաբերվենք այնպես ինչպես կվերաբերվեինք ցանկացած մարդու։

2.Եթե հանդիպեի արաբին․․․

Ապա ուղակի կսկեի իր հետ զրուցել, որովհետև նոր մարդու հետ հանդիպելը միշտ լավ է և հետաքրքրիր է լսել իրենց կյանքի պատմություները։

3.Պատմվածքի առանցքային կերպարներ, բնութագիր։

4.Պատմվածքում արտահայտված տրամադրությունը։

Պատմվացքը արտահայտում էր հուզիչ և տխուր տրամադրություն, երբ որ արաբը և քեռին ցանոթացած իմացաք արաբը մասին հուզիչ, իսկ եր որ մահացավ տխուր։

5.Ինչպիսի°ն էր միջավայրը, որում ներկյացված են պատմվածքի գործողություները։

Posted in English 8

May 11-15

Lesson 1

Test

1. Choose the correct option.

  1. The climate _____ rapidly. a) change b) is changing c) is changed
  2. Which of the following cannot use the suffix -ness? a) act b) sad c) weak d) happy
  3. Everything _____ more expensive nowadays. a) is getting b) are getting c) was getting
  4. Which sentence does NOT make sense? a) The police arrested the robber. b) The robber was arrested. c) The robber was arrested by the police. d) The police were arrested the robber.
  5. Which sentence expresses a definite future plan? a) My sister will get married next spring. b) My sister is getting married next spring. c) My sister gets married next spring.
  6. Which sentence expresses a definite future plan? a) She might buy a new house. b) She may buy a new house. c) She is going to buy a new house. d) She is thinking about buying a new house.
  7. _____ anything tomorrow morning? a) You do b) Are you doing c) Do you do
  8. Look at that sign! You _____ walk on the grass. a) can’t b) couldn’t c) ought to
  9. Did you paint the house? — No, Dad did it by _____. a) me b) myself c) mine
  10. Many families eat _____ dinner together. a) a b) the c) no article
  11. _____ dinner was delicious. a) The b) A c) no article
  12. I shower before _____ breakfast. a) the b) a c) no article
  13. _____ breakfast was delicious. a) The b) A c) no article
  14. Choose the correct sentence. a) He go to school every day. b) He goes to school every day. c) He going to school every day.
  15. _____ church is very old. a) A b) The c) no article
  16. I go to _____ bed at 11 o’clock. a) the b) a c) no article
  17. Don’t jump on _____ bed. a) the b) a c) no article
  18. I saw _____ good movie last night. a) a b) the c) no article
  19. Did you see him on _____ television? a) a b) the c) no article
  20. What _____ nice weather! a) a b) the c) no article
  21. Choose the correct option. a) She don’t like coffee. b) She doesn’t like coffee. c) She not like coffee.
  22. Choose the correct sentence. a) They was happy. b) They were happy. c) They is happy.
  23. _____ moon is very bright tonight. a) The b) A c) no article
  1. Who is _____ president of _____ USA? a) a / a b) the / the c) no article / the
  2. She is _____ tallest girl in the class. a) the b) a c) no article
  3. I heard _____ interesting story yesterday. a) a b) the c) an
  4. _____ creativity is a valuable quality in children. a) The b) A c) no article
  5. My friend was always good at _____ math. a) the b) a c) no article
  6. Choose the correct option. a) He can sings well. b) He can sing well. c) He can to sing well.
  7. My sister studied _____ French for four years. a) the b) a c) no article
  8. I think you _____ go to bed early tonight. a) should b) must c) don’t have to
  9. Young children _____ watch violent TV shows. a) shouldn’t b) should c) have to
  10. Why _____ you believe him? a) should b) ought c) have to
  11. If you are worried about getting fat, you _____ eat healthy food. a) should b) ought c) have
  12. You _____ eat at McDonald’s every day. a) shouldn’t b) should c) have to
  13. Choose the correct sentence. a) We must to study harder. b) We must study harder. c) We must studying harder.
  14. Which of the following is correct? a) You shouldn’t drive within the speed limit. b) You must drive within the speed limit. c) You shouldn’t drive above the speed limit.
  15. Which of the following is correct? a) Should you stopping eating so many sweets? b) You must stop eating so many sweets or your teeth will rot. c) She mustn’t stop eating so many sweets.
  16. Which of the following is correct? a) You must not have a bath or take a shower. b) You should have a bath or take a shower every day. c) You shouldn’t had a bath every day.
  17. What is the function of the modal? You should wash your school uniform this week. a) polite request b) obligation c) suggestion or advice d) permission
  18. What is the function of the modal? You must wear a seatbelt. a) advice b) obligation c) possibility d) permission
  19. What is the function of the modal? You mustn’t chop vegetables with a blunt knife or you’ll likely cut yourself. a) polite request b) advice c) necessity/obligation d) permission
  20. Where _____ we have dinner tonight, at home or in a restaurant? a) \\vvv                 b) must c) have to
  21. You _____ brush your teeth after every meal, if possible. a) should b) must c) don’t have to
  22. You _____ study more to get a better grade. a) should b) must c) don’t have to
  23. Already as a child Mozart _____ play the piano beautifully. a) could b) should c) ought
Posted in Հանրահաշիվ 8

Ապրիլ

Ապրիլի 6-8-ը

Քառակուսային հավասարումների կիրառությունը խնդիրներ լուծելիս։

Ապրիլի 20-23-ը

Ընդհանուր տեսքի քառակուսային հավասարումներ և Վիետի թեորեմը

Ամփոփիչ առաջադրանքներ

Ապրիլի 27-30-ը

Թեմա՝ y=x ֆունկցիան և նրա գրաֆիկը։

y=√x ֆունկցիայի գրաֆիկը։

Posted in Երկրաչափություն 8

Ապրիլ

Ապրիլի 6-9-ը

Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը

Ամփոփիչ հարցաշար։ Հարցաշարն՝ այստե՛ղ։

Ապրիլի 13-18-ը

Կանոնավոր բազմանկյուն

Ապրիլի 20-23-ը

Պտտման մարմիններ

Document3Առաջադրանքներ

Document4Շրջանագծի արտագծյալ և ներգծյալ անկյուններ

Ապրիլի 27-30-ը

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը

Posted in Ֆիզիկա 8

Դաս 28.  (11.05-15.05).

Դաս 28.  (11.05-15.05).

  • 54. Վառելիքի էներգիան։ Այրման տեսակարար ջերմություն։

 

1․ Ի՞նչն է Երկրի էներգիայի գլխավոր աղբյուրը:

Երկրի էներգիայի գլխավոր աղբյուրը արևն է։

  1. Ի՞նչ է վառելիքը: Վառելիքի ի՞նչ տեսակներ գիտեք:

Վառելիքն նյութ է, որը վառվում է և ջերմություն է արտահանում։

  1. Ի՞նչ է վառելիքի այրման տեսակարար ջերմությունը:

Վառելիքի տեսակարար ջերմությունն այն է թե մեկ կիլոգրամ ինչ որ վառելանյութ ինչքան ջերմաքանակ է արտահանում։

  1. Ի՞նչ միավորով է չափվում վառելիքի այրման տեսակարար ջերմությունը միավորների Մ-ում: 

Ջ/կգ

  1. Ի՞նչ է նշանակում «բնական գազի այրման տեսակարար ջերմությունը   4,4 *10⁷ Ջ/կգ է» արտահայտությունը:

Նշանակում է, որ բանական գազի մեկ կիլոն վառելիս կստանանք 4,4 *10⁷ Ջ/կգ ջերմաքանակ։

  1. Նավթի այրման տեսակարար ջերմությունը հավասար է 4,4 *10⁷ Ջ/կգ-ի: Ի՞նչ է ցույց տալիս այս թիվը:

Թե ինչքան ջերմաքանակ կստանանք մեկ կիլո նավթ վառելուց։

  1. Ինչպե՞ս են հաշվում վառելիքի այրման ժամանակ անջատված ջերմաքանակը: 

Բանաձևով՝ Q=qm

  1. Ի՞նչ բացասական երևույթներ են առաջանում վառելիքի այրման հետևանքով:

Վտագավոր գազեր են արտահանվում մթնոլորտ։

  1. Ինչպե՞ս կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:

Քիչ վառելանյութեր օգտագործել և չաղտոտել միջավայրը, որովհետև այդ երկու քայելրի պատճառով մթնոլորտ արտահանվում են թունավոր գազեր ինչպես՝ մեթան և ածխաթթու գազը և ստեղծվում ջերմոցային էֆֆեկտ։

Posted in Գրականություն 8

Դանիլո Կիշ՝ «Շունն ու տղան»

Դանիլո Կիշ՝ «Շունն ու տղան»

Իմ կարծիքը՝
Այս պատմվացքը շան հավատարմության մասին էր։ Այս պատմվացքից հասկացանք, որ շները երբեմն կարող են ավելի հավատարիմ լինել քան մարդիկ։ Տղան այնքան էր անհանգստացել շան համար, որ իրեն նամակ գրեց, իսկ շունը հենց տղայի գնալու օրը մահացավ։ Սա ցույց է տալիս, որ շունը հասկացավ, որ առանց իր սիրելի մարդու չի կարող ապրել և վշտից և հոգնածությունից մահացավ։ Պատմվացքի ասելիքն այն է թե ինչ հավատարիմ են շները և մենք էլ պետք է նրանցից օրինակ վերցնենք։

Posted in Հայոց Լեզու 8

Թեստային Աշխատանք

11․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+վերջածանց։

  1. Ապստամբություն
  2. Անհեռատես
  3. Անարգանք
  4. Անջատում

12․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+ածանց+արմատ (առանց հոդակապի)։

  1. Շրջանավարտ
  2. Բերքահավաք
  3. Հարսնատես
  4. Հատկապես

13․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+արմատ։

  1. Բնութագիր
  2. Հանրակառք
  3. Աշխարհասփյուռ
  4. Շրջանավարտ

14․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ։

  1. Կատվազգի
  2. Ավարառու
  3. Եռաստիճան
  4. Դերասան

15․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+արմատ (առանց հոդակապի)։

  1. Անգրագետ
  2. Աներկբա
  3. Անկողմնակալ
  4. Համընդհանուր

16․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ+վերջածանց։

  1. Երկնակամար
  2. Ակնառու
  3. Տարեկետում
  4. Ալեհավաք

17․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց+վերջածանց։

  1. Պարապմունք
  2. Սառցարան
  3. Փափկասուն
  4. Բանակային

18․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+հոդակապ+արմատ։

  1. Անբարբառ
  2. Առողջապահ
  3. Անհավասար
  4. Անժամանակ

19․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+արմատ+վերջածանց։

  1. Բայահիմք
  2. Պերճաշուք
  3. Դերանվանական
  4. Վերաբացում

20․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+արմատ+վերջածանց (առանց հոդակապի)։

  1. Նախազորակոչային
  2. Անմեղսունակ
  3. Ապադասակարգային
  4. Փոխհամաձայնություն

Հապավումների մասին կարդա ՝ այստեղ

21․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. ԵԱՀԿ, ՍիԷնԷն, ՀՀ ԿԳՆ
  2. արտգործնախարար, ժողգործիքներ, բնակվարձ
  3. ԱյԲիԷն, զինտեխնիկա, Սևանհէկ
  4. ուսմասվար, փոխտնօրեն, ՉԺՀ

22․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. պետկրկես, կոմկուս, Երևանջէկ
  2. ԵԱՀԿ, բուժմիավորում, բուժակ
  3. սանհանգույց, դասղեկ, զինուժ
  4. ՈւԵՖԱ, քիմկոմբինատ, ԱՊՀ

23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։

  1. ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ
  2. նորընտիր, կոմկուս, քաղբանտարկյալ, պետպատվեր
  3. ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում
  4. բանավան, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ

24․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. ժողդատարան, պետբյուջե, ԱՄՆ, զինղեկ
  2. աշխգրքույկ, Եվրասիա, բուժկենտրոն, ՈւԳԸ
  3. գիտխորհուրդ, ավտոտեսուչ, տեխզննում, կուսակից
  4. ԶԼՄ, տնտհաշվարկ, պետնախարար, պետկրկես

25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։

  1. բուժկենտրոն, զինգրքույկ, միջբուհական, երկկողմ
  2. կրթօջախ, խնայդրամարկղ, մարզպետ, շինաղբ
  3. քաղբաժին, երթուղի, դասղեկ, ծնողկոմիտե
  4. ՄԱԿ, պետհամարանիշ, քաղմաս, ֆիզֆակ
Posted in Պատմություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈւՄ

Բառապաշար

Ռեֆորմացիա — Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում:

Հակառեֆորմացիա — Հռոմի պապի գլխավորությամբ Ռեֆորմացիայի դեմ ծավալված շարժում:

Նիդերլանդական հեղափոխություն– 1566-1609 թթ. Իսպանիայի դեմ Նիդերլանդների մղած ազգային–ազատագրական պատերազմը:

Ինդուլգենցիա — Մեղքերի թողության վկայագիր:

Բողոքականներ – Բողոքական եկեղեցու հետևորդներ: Նրանք ժխտում էին եկեղեցու` որպես Աստծո և մարդկանց միջև միջնորդի մասին ուսմունքը:

Անգլիկան եկեղեցի– Անգլիական բողոքական եկեղեցու անվանումը:

Ինկվիզիցիա– Կաթոլիկ եկեղեցու դատարան. ստեղծվել էր 1215 թ., իրականացնում էր հավատաքննություն և դաժան պատիժներ սահմանում մեղավոր ճանաչվածների նկատմամբ: Դարձել էր գործիք եկեղեցու հակառակորդներին հալածելու համար:

Մարտին Լյութեր — Ռեֆորմացիայի հիմնադիրը. գերմանացի աստվածաբան (1483-1546 рр.):

Հենրիխ VIII — Անգլիայի թագավոր, գահակալել է 1509-1547 թթ.:

Ժան Կալվին — Ֆրանսիացի աստվածաբան (1509-1564 թթ.):

«Հիսուսի ընկերություն» — Կաթոլիկ վանական միաբանություն: Հիմնադրվել է 1534 թ.: Դրա անդամները հայտնի են ճիզվիտներ անունով՝ Հիսուս անվան լատ. ձևից: 2013 թ.` պատմության մեջ առաջին անգամ, այս միաբանության անդամ Ֆրանցիսկ I-ն ընտրվել է Հռոմի պապ:

Ռեֆորմացիայի սկիզբը

Միջնադարյան մարդու կյանքն ամբողջովին կառուցված էր կրոնական աշխարհայացքի վրա: Հավատացյալի համար հատկապես կարևոր նշանակություն ուներ գործած մեղքերից փրկվելու խնդիրը: Հոգևորականները քարոզում էին, որ առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկություն գտնել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր այցելել եկեղեցի, զբաղվել բարեգործությամբ, եկեղեցու կարիքների համար դրամ հատկացնել: Եկեղեցին սկսեց կիրառել նաև մեկ այլ միջոց: Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ: Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից:

Դրա դեմ սկսեց պայքարել Մարտին Լյութերը, որը Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր էր: Նա հրապարակայնորեն այրեց մեղքերի քավության մասին պապի հրովարտակը և 1517 թ. հոկտեմբերի 31–ին Վիտենբերգ քաղաքի տաճարի դռանը մի թուղթ փակցրեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա ասում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով: Նրա կարծիքով պապն իրավունք չունի խառնվելու աշխարհիկ իշխանության գործերին, իսկ եկեղեցին պետք է ենթարկվի պետությանը:

Ռեֆորմացիայի կողմնակիցները քրիստոնեական հավատքի միակ աղբյուր ճանաչեցին Աստվածաշունչը: Իսկ կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրքի հետ միաժամանակ որպես հավատքի աղբյուր ընդունում էր նաև տիեզերական ժողովների կանոնները և պապերի որոշումները:

Շուտով Ռեֆորմացիան վերածվեց հասարակական լայն շարժման, քանզի դրան մասնակցում էին հասարակության բոլոր խավերը։ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կարլոս V–ը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղափարներն արգելելու մասին: Դրա դեմ բողոքեցին Լյութերի կողմնակիցները: Այդտեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ:

Լյութերականները բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում: Արդյունքում՝ Գերմանիայում առաջացավ բողոքական (լյութերական) եկեղեցի: Հաստատվեց «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքը։ Այսինքն՝ կայսրության տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը` կաթոլիկ կամ բողոքական:

Բողոքական եկեղեցիների առաջացումը

Եվրոպական այլ երկրներում նույնպես առաջացան բողոքական եկեղեցիներ:

Անգլիայի Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը: Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը: Եկեղեցական հողերը բռնագրավվեցին: ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով։ Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում Անգլիայի խորհրդարանը։ Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից: Արդյունքում ձևավորվեց անգլիկան եկեղեցին:

Ռեֆորմացիայի հայտնի մյուս երկիրը Շվեյցարիան էր: Այստեղ շարժումը գլխավորեց Ժան Կալվինը: Նա մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ: Կալվինի գաղափարներն այնքան տարածվեցին, որ Ժնև քաղաքի իշխանություննե գործադրեցին դրանք: Արգելվեցին զվարճությունները, երաժշտությունը, լավ հագնվելը, թղթախաղը: ժամանակակիցները Կալվինին անվանում էին «Ժնևի պապ»: Բողոքական այս եկեղեցին նրա անունով կոչվեց կալվինական:

Հակառեֆորմացիա

Ռեֆորմացիայի տարածման հետևանքով խախտվում էր կաթոլիկ եկեղեցու միասնությունը: Եկեղեցու դիրքերը պահպանելու համար Հռոմի պապը դիմեց հակաքայլերի: Այսպես ծավալվեց Հակառեֆորմացիան:

Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց «Հիսուսի ընկերություն» (ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը։ Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապին: Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ:

1559 թ. լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը:

Այդուհանդերձ, կաթոլիկ եկեղեցին չկարողացավ դիմագրավել Ռեֆորմացիային: Պապականությունն աստիճանաբար կորցրեց իր հզորությունը, իսկ բողոքականությունը տարածվեց բազմաթիվ երկրներում:

Նիդերլանդական եղափոխությունը

Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից: XVI դարում այն Իսպանիայի կազմում էր: Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական, գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում:

Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները։ Սակայն դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի:

Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչաց րին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:

Սակայն ապստամբները շուտով պառակտվեցին: Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում:

Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա:

Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որ պես ինքնուրույն պետություն: Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում։
Ինդուլգենցիան հատուկ վկայագիր էր, որը վաճառվում էր հավատացյալներին՝ մեղքերի թողություն ստանալու համար։ Համարվում էր, որ այն մարդուն ազատում է իր գործած մեղքերից։

2. Ի՞նչ է ռեֆորմացիան։
Ռեֆորմացիան XVI դարում սկսված շարժում էր, որի հիմնական նպատակը կաթոլիկ եկեղեցում փոփոխություններ ու բարեփոխումներ կատարելն էր։

3. Ե՞րբ և որտե՞ղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները։ Ինչի՞ և ո՞ւմ դեմ էին ուղղված դրանք։
1517 թվականի հոկտեմբերի 31-ին Վիտենբերգի տաճարի դռանը Մարտին Լյութերը փակցրեց իր 95 դրույթները։ Դրանք դեմ էին ինդուլգենցիաների վաճառքին և պապական իշխանության որոշ գործելակերպերին։

4. Ովքե՞ր ստացան բողոքական անվանումը և ինչո՞ւ։
Այդպես սկսեցին կոչել Լյութերի հետևորդներին, որովհետև նրանք բացահայտ բողոքեցին կայսեր որոշման դեմ, որով արգելվում էին Լյութերի գաղափարները։

5. Բացատրի՛ր «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը։
Այս միտքը նշանակում էր, որ յուրաքանչյուր տարածքում իշխանը ինքն էր որոշում, թե իր ժողովուրդը ինչ կրոն պետք է դավանի։

6. Ներկայացրո՛ւ անգլիկան եկեղեցու առանձնահատկությունները։
Անգլիկան եկեղեցու ղեկավարը դարձավ Անգլիայի թագավորը, ոչ թե Հռոմի պապը։ Եկեղեցին ավելի շատ ենթարկվեց պետությանը, իսկ ժամասացությունը կատարվում էր անգլերեն լեզվով։

7. Ի՞նչ է Հակառեֆորմացիան։
Հակառեֆորմացիան կաթոլիկ եկեղեցու կողմից սկսված շարժում էր, որի նպատակը Ռեֆորմացիայի տարածումը կասեցնելն ու իր ազդեցությունը պահպանելն էր։

8. Ինչո՞ւ Նիդերլանդներում սկսվեց ազգային–ազատագրական պայքար։
Իսպանական իշխանության խիստ օրենքները, հարկերը և ինկվիզիցիայի ճնշումները մեծ դժգոհություն առաջացրին, ինչի հետևանքով սկսվեց ազատության համար պայքար։

9. XVI դարում ի՞նչ եկեղեցիներ առաջացան Եվրոպայում. թվարկի՛ր դրանք։
Այդ շրջանում ձևավորվեցին նոր բողոքական եկեղեցիներ՝ լյութերական, անգլիկան և կալվինական եկեղեցիները։