Բժշկություն

Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը`էրիթրոցիտներ, լեյկոցիտներ,  թրոմբոցիտներ,դրանց ֆունկցիաները, հիվանդությունը։ — Գևորգ Տեր-Թորոսյան Արյան խումբ, արյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային հակախիները կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է սահմնային սարգացման  վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ, քանի որ միասեռի դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտիացում)։ Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի։

Գրադարանում մաս երրորդ

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Երբ ես կարդամ շամ- շատ գրքեր ես կդարնամ գիտնական, գլուխգործոց, խելացի մարդ, մոլորակներ կհայտնաբեր եմ։

  1. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում

Նրանք տեսան լիքը տառեր և բառեր ու գեղեցիկ նկարած աղջկա։

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

Յուլիսիսը ոչմի տառ չգիտեր։ Նա, որ սովորեց Ա տառը երևի շատ ուրախացավ։

  1. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Ես Յուլիսիսին նմանացնում եմ ինձ, որովհետև Յուլիսիսը շատ ուրախ էր, իսկ ես միշտ ուրախ եմ։

 

Վաֆլե կենդանին, որը փրկեց իր ընկերներին

 Կար – չկար մի քաղաք։

Այդ քաղաքում ապրում էին շոկոլադե կենդանին էր։

Մի օր այդ շոկոլադե կենդանիները սկսեցին հալվել։

Այդ շոկոլադե կենդաներից մեկը չը հալվեց, քանի – որ նա պատրաստված էր շոկոլադե վաֆլիից։

Նա որոշեց փրկել իր ընկերին, քանի որ նրանք շոկոլադից էին և հալվել էին։

Նա մտածեց, որ իր ընկերներին դարձնի շոկոլադե վաֆլի։

Նա գնաց խոհարարից մեծ վաֆլիներ վերցրեց և տարավ դերցակի մոտ, որպիսի դերձակը  կարի վաֆլիյից շորեր։

Նա շորերը տարավ ընկերների մոտ և գդալով շոկոլադը լցրեց շորերի մեջ։

Կենդանիները արթնացան և նրանք ապրեցին հաշտ ում համերաշտ։

 

 

Իմ ճամփորդությունը դեպի ԴԴմաշեն

Մենք այսօր բոլոր 3 դասարաններով գնացլ էինք Դդմաշեն։ Մենք այնտեղ  ծանոթացանք Դդմաշեն գյուղի դպրոցի 3 դասարանի հետ։ Այնտեղ մենք երգեցինք Արև-արևը, Հայր Մերը և Հեի իմ նազան երգերը։Եկեղեցում աղոթեցինք, եկեղեցու մուտքում տեսանք շորեր որոնք կապեծ են մուտքին։ Դա մարդիկ երացանք են պահել և իրենց շորերը կապել։ Իրենք մտածել են, որ այդ երազանքը կկատարվի։ Հաղթահարել ենք բարևունք։

 

Դդմաշեն գյուղի մասին

Դդմաշենը գտնովում է Սեվանա լջի մոտ։

Գյուղի անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ոմանք պնդում են, որ ձկնառատ Հրազդանի ափի Դդմաշենը Մակվից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի՝ Դուդմա կամ Տուտմա (Դուդմա պարսկերեն նշանակում է ձուկ) անունով։ Սակայն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի գտած 1494 թվականի մի ավետարանում ասվում է. «Արդ գրեցավ սուրբ ավետարանս ի գյուղս Դեմդեմաշեն, ընդհովանով սուրբ Աստվածածինս և Սևանա Սուրբ Առաքելոյն»։ Գիտնականի կարծիքով, Դեմդեմաշենը նույն Դդմաշենն է։

ՊարսկաստանիԴիաղինից և ակվի շրջանի Տուտմա գյուղից 60 ընտանիք և Արևմտյան Հայաստանի՝ Բայազետի շրջակա գյուղերից 17 ընտանիք եկան այստեղ, 1828 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու շրջադարձային ժամանակաշրջանում։ Դդմաշենի նորաբնակության օրերին գյուղից հեռացան Կարափափախները։ Հինավուրց բնակավայրում իրենց քարավանը կանգնեցրին նորեկները և սուրբ Աստվածածին եկեղեցին կոչեցին սուրբ Թադեոս առաքյալի անունով։ Եկվորների թիվը կազմել է 468 մարդ։ Նրանց մեջ էին տարբեր արհեստներով զբաղվողներ։ Տանուտերը Օհան Միրզոյանն էր։ Գյուղացիները իրենց հետ բերել էին 440 խոշոր, 502 մանր եղջերավոր անասուններ, 40 ձի և ավանակ։ Գործի գցեցին գյուղի 2 ձիթհանները, վերանորոգվեց քանդված 26 ջրաղացներից 5-ը։ Դրանցից էին Մակարի, Սաֆարի, Սեփոյի և ամենամեծը՝ Ասպատուրի ջրաղացը։ Դդմաշենցիները վարձով մշակում էին արքունական հողերը։ 1873 թվականի համաձայն, գյուղի 100 ծխերում ապրում էր 1236 մարդ, որից տղամարդ՝ 630, կին՝ 606:

Գրադարանում Վիլյամ Սարոյան մաս 2

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
  2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:
  3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
  4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:
  5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
  6. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան: