Archive | Մարտի 2025
Արշակունյաց Հայաստանի սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքը
Բառարան
Հայրենիք | միջնադարյան Հայաստանում սեփականության իրավունքի (ժառանգական) հիմնական տեսակը:
Պարգևականք | ծառայության դիմաց արքայի և խոշոր նախարարների շնորհած հողի պայմանական սեփականությունը:
Գանձագին| առք ու վաճառքի ենթակա մասնավոր սեփականությունը:
Արշակունյաց Հայաստանի unցիալ-տնտեսական և մշակութային կյանքը դեռևս որոշակիորեն հելլենիստական էր: Սկսվել էր ուշ հելլենիզմի (կամ հետհելլենիզմի) փուլը, որը նշանավորվեց դրա անկմամբ: Երկրում արմատավորվեցին ավատատիրական հարաբերություններ, քաղաքները կորցրին իրենց ազդեցությունը հասարակական կյանքի վրա, թուլացան տարբեր շրջանների տնտեսական ու մշակութային կապերը: Թուլացավ նաև հայկական պետությունը՝ չկարողանալով դիմակայել Հռոմի և Պարսկաստանի քաղաքական ճնշմանը: Հելլենիստական ավանդույթները կորցրին իրենց ազդեցությունը, և Հայաստանում դրվեց նոր՝ քրիստոնեական մշակույթի հիմքը:
Հողատիրության ձևերը և ավատատիրական աստիճանակարգը
Ավատատիրական համակարգի զարգացումն ու ամրապնդումն Արշակունյաց Հայաստանում ուղեկցվում էր արքայի իշխանության աստիճանական թուլացմամբ: Հայ Արշակունիները հետզհետե կորցնում էին իրենց ենթակաների նկատմամբ ունեցած անսահմանափակ իշխանությունը: Նրանց իշխանությունն ավելի ու ավելի էր սահմանափակվում արքայատոհմին պատկանող տարածքով։ Թագավորական (պետական) հողերը մասնատվում էին, ծառայող ազնվականության հողատարածքները՝ աճում։ ժառանգաբար նախարարներին պատկանող հողերը, որ կոչվում էին հայրենիք, աստիճանաբար մեծանում էին ի հաշիվ պարգևականք հողերի։ Դրանք պետական պաշտոնյաներին կամ զինվորականներին արքայի կողմից շնորհված հողերն էին: Ծառայության դիմաց ստացված այդ հողերը վերադարձվում էին ծառայությունը դադարեցնելու դեպքում, սակայն ժամանակի \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ընթացքում դրանք ևս վերածվում են հայրենիքի։ Կային նաև գանձագին հողեր, որոնք ենթակա էին առք ու վաճառքի։ Սրանք, ըստ էության, չէին տարբերվում հայրենիքից: Քրիստոնեության ընդունումից հետո առաջացավ հողատիրության նոր՝ վանքապատկան ձևը:
Այդուամենայնիվ, երկրի գերագույն տերը Հայոց արքան էր, որին անվանում էին «մեծ արքա Հայոց Մեծաց»։ Նրա իրավունքների թվում էին պատերազմ հայտարարելը և վարելը, խաղաղություն կնքելը, հարկեր կամ պաշտոններ սահմանելը, բայց այդ ամենը ենթակա էր ավագանու խորհրդի քննարկմանը: Քննարկումներին մասնակցում էր նաև Աշխարհաժողովը, որը, սակայն, Արշակունիների կառավարման տարիներին ավելի ու ավելի հազվադեպ էր հրավիրվում։ Հետագայում Աշխարհաժողովի գործառույթներ են ստանձնում Հայոց կաթողիկոսի կողմից հրավիրվող եկեղեցական ժողովները:
Պետական կառավարման համակարգը (գործակալությունները)
Հայոց արքան երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով։ Գործակալներն իրականացնում էին վարչական, տնտեսական, զինվորական, դիվանագիտական, դատական և այլ գործառույթներ: Արքունական այդ պաշտոնը ստացողը գլխին հատուկ ժապավեն էր կրում, որը կոչվում էր «պատիվ» (այստեղից էլ՝ «պատվական» բառը): ժամանակի ընթացքում գործակալությունները ևս դառնում են ժառանգական: Դիցուք՝ սպարապետությունը պատկանում էր Մամիկոնյանների տոհմին, թագադիր ասպետությունը՝ Բագրատունիների, և այլն։
Թագավորի և նախարարների հարաբերությունները կարգավորվում էին «Գահնամակ» և «Զորանամակ» փաստաթղթերով։ Գահնամակը Հայաստանի բոլոր ավատատերերի ցուցակն էր՝ ըստ քաղաքական կշռի և ազդեցության: Դրանով էլ ամրագրվում էր արքունիքում նրանց գրաված դիրքը։ Նախարարներն իրավունք ունեին նստել թագավորական համաժողովներում և խնջույքներում՝ Գահնամակի սահմանած հերթականությամբ: Զորանամակով սահմանվում էին ավատատերերի զինվորական ծառայության ժամկետներն ու զորաքանակը։ Արշակունիների օրոք հայկական բանակի թվակազմը հասավ 120 հազարի: Բանակի կեսից ավելին կազմում էին արքունական զորքերը, մնացածը ներկայացնում էին նախարարական զորքերը:
Կրոնը
Արշակունիների կառավարման սկզբում Հայաստանում կրոնական մեծ տեղաշարժեր չեն լինում: Սակայն իրավիճակը փոխվում է Հայոց Խոսրով II արքայի սպանությունից հետո: Սասանյան տիրապետության ժամանակաշրջանում (շուրջ 30 տարի), երբ գահ է բարձրանում Շապուհ I-ի որդին՝ Որմիզդ-Արտաշիրը, Հայաստանում խիստ պայքար է սկսվում Արևմուտքի ազդեցության և հելլենիստական մշակույթի դեմ: Սասանյան նոր արքան փորձում է Հայաստանում տարածել իրանական մշակույթն ու զրադաշտական կրոնը: Այդպես փորձ էր արվում Հայաստանում նոր՝ Սասանյան հարստություն հաստատել, և դրան պետք է նպաստեր զրադաշտականությունը: Ստեղծված պայմաններում քրիստոնեական կրոնի քարոզիչների գործունեությունն ավելի պարարտ հող է գտնում Մեծ Հայքում։ Հայաստանը հակասասանյան իր քաղաքականությամբ ամենահարմար միջավայրն էր նման քարոզչության համար:
Քաղաքներն ու տնտեսությունը
Արշակունյաց Հայաստանում շարունակում էին զարգանալ հին քաղաքները, ինչպես նաև կառուցվում էին նորերը՝ Մծուրք, Վաղարշապատ, Դվին, Արշակավան։ Պարբերաբար ընդհատվող միջազգային քարավանային առևտուրը վերստին սկսում է աշխուժանալ 298 թ. Մծբինի հաշտության դաշնագրի կնքումից հետո։ Այս շրջանում Արտաշատը դառնում է մեկն այն չեզոք վայրերից, ուր Հռոմեական կայսրության և Սասանյան պետության վաճառականների միջև ապրանքափոխանակություն էր կատարվում։ Սակայն IV դարի կեսերից՝ հայ- պարսկական պատերազմների ընթացքում, քաղաքները հիմնականում ավերվում են։ Արդյունքում քաղաքային կյանքը Հայաստանում միառժամանակ մարում է, իսկ քաղաքները վերածվում են խոշոր գյուղերի կամ ավանների։ Միակ բացառությունը նորաստեղծ մայրաքաղաք Դվինն էր: Քաղաքային կյանքի անկմանը զուգընթաց անկում է ապրում և հելլենիստական մշակույթը, որը մեծապես կապված էր քաղաքների և քաղաքային կյանքի հետ:
Գիրը և գրականությունը
Արշակունյաց Հայաստանում գրա գրության լեզուները շարունակում էին մնալ արամեերենն ու հունարենը, ինչպես նաև մեհենական նշանագրերը: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո հայկական մեհենագրությունն արգելվում է: Տրդատ III-ի հրամանով պետական գրագրության և քարոզչության լեզուներ են դառնում հունարենն ու ասորերենը։
Ուշ հելլենիստական Հայաստանում ևս շարունակվում էր գիտության, գրականության և մշակույթի մյուս ճյուղերի զարգացումը: Հայ Արշակունի թագավորները ևս Հայաստան էին հրավիրում ու հովանավորում հելլենիստական մշակույթի մի շարք ներկայացուցիչների: Հայտնի է II դարում Հայաստան եկած և երկար ժամանակ Արտաշատում ապրած հայտնի ճարտասան, գրող և մանկավարժ Յամբլիքոս Բաբելոնացին: Նա ոչ միայն զբաղվել է հայ արքայազնների դաստիարակությամբ, այլև գրել է 39 գրքից բաղկացած «Բաբելոնիկա» պատմավիպական երկը, որից միայն առանձին հատվածներ են մեզ հասել։ Հայկական արքունի դիվանում պահվող ժողովրդական ավանդությունների, առասպելների ու երգերի ժողովածուների հիման վրա Հայաստանի նախնական պատմությունն է գրել ասորի փիլիսոփա և պատմագիր Մար Աբաս Կատինան (III-IV դդ.)։ Հայ պատմիչներից Մովսես Խորենացին և Սեբեոսը իրենց աշխատությունների մեջ մեծապես օգտվել են նրա աշխատությունից
Արվեստը և ճարտարապետությունը
Արշակունիների արքայատոհմի օրոք ևս հայկական մշակույթը զարգանում է հարևան երկրների մշակույթների հետ փոխազդելով։ Մի կողմից՝ թուլանում են հելլենիստական ավանդույթները, մյուս կողմից՝ Արևելք է թափանցում հռոմեական ազդեցությունը։ Զգալի չափով առաջադիմում են ճարտարապետությունը, զինագործությունը, ոսկերչությունը, մանածագործությունը: Նոր առաջացած և բարձր աստիճանի հասած արհեստագործության ճյուղերից էր ապակեգործությունը։ Այդ ամենի մասին իմանում ենք հատկապես հնագիտական գտածոներից։
Հայաստանում նախաքրիստոնեական շրջանի սրբազան շինությունների մեծ մասն ավերվում է քրիստոնեության ընդունման ժամանակ և հետո, բայց որոշ կառույցներ էլ վերափոխումներից հետո օգտագործվում են որպես քրիստոնեական եկեղեցիներ: Պահպանված միակ ճարտարապետական կոթողը Գառնիի տաճարն է (վերականգնվել է 1970-ական թթ. իր պահպանված հիմ- քի վրա)։ Տաճարի ճակատը, խոյակները, եզրերը, քարե առաստաղը և այլ մասեր գեղազարդված են բուսական ու երկրաչափական նուրբ քանդակներով։ Այս կառույցից հարավ-արևմուտք հնագետները հայտնաբերել են պալատական բաղնիքների մի փոքրիկ համալիր։ Այս բաղնիքները պահպանում են ուշ հռոմեական ոճով խճանկարային սալահատակ՝ 15 տարբեր գույների քարերի նուրբ համադրություններով։
Սկզբնաղբյուրներից գիտենք, որ հայկական հեթանոսական տաճարներում եղել են մարմարից, փղոսկրից, ոսկուց, բրոնզից և այլ նյութերից պատրաստված աստվածների և թագավորների մեծ ու փոքր բազմաթիվ արձաններ: Այդպիսիք եղել են նաև քաղաքներում, քաղաքատիպ ավաններում, ամրոցներում, թագավորական պալատներում և այլուր։ Սակայն դրանցից մեզ միայն մի քանի նմուշներ ու բեկորներ են հասել։ Քրիստոնեություն ընդունելուց հետո արվեստի այդ հուշարձանները գրեթե իսպառ ոչնչացվել են:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ առանձնահատկություներ ուներ Արշակունյաց ու հելլենիստական (կամ հետհելլենիստական) Հայաստանի մշակույթը: Ինչպիսի՞ փոփոխությունների ենթարկվեց մշակույթն այդ շրջանում:
Արշակունյաց Հայաստանի unցիալ-տնտեսական և մշակութային կյանքը դեռևս որոշակիորեն հելլենիստական էր: Սկսվել էր ուշ հելլենիզմի (կամ հետհելլենիզմի) փուլը, որը նշանավորվեց դրա անկմամբ:
2. Ի՞նչ քայլերի դիմեցին Սասանյանները՝ Հայաստանում իրենց արքայատոհմը հաստատելու համար, ինչո՞ւ:
??????????????????
3. Ինչպե՞ս էին կարգավորվում արքայի և նախարարների հարաբերությունները:
Թագավորի և նախարարների հարաբերությունները կարգավորվում էին «Գահնամակ» և «Զորանամակ» փաստաթղթերով։ Գահնամակը Հայաստանի բոլոր ավատատերերի ցուցակն էր՝ ըստ քաղաքական կշռի և ազդեցության: Դրանով էլ ամրագրվում էր արքունիքում նրանց գրաված դիրքը։ Նախարարներն իրավունք ունեին նստել թագավորական համաժողովներում և խնջույքներում՝ Գահնամակի սահմանած հերթականությամբ:
4. Ինչո՞վ էր պայմանավորված Արշակունյաց Հայաստանում արքայական իշխանության թուլացումը:
Երկրում արմատավորվեցին ավատատիրական հարաբերություններ, քաղաքները կորցրին իրենց ազդեցությունը հասարակական կյանքի վրա, թուլացան տարբեր շրջանների տնտեսական ու մշակութային կապերը: Թուլացավ նաև հայկական պետությունը՝ չկարողանալով դիմակայել Հռոմի և Պարսկաստանի քաղաքական ճնշմանը:
5. Ի՞նչ հետևանքներ ունեցավ քաղաքների անկումն Արշակունյաց Հայաստանում:
Քաղաքները կորցրին իրենց ազդեցությունը հասարակական կյանքի վրա, թուլացան տարբեր շրջանների տնտեսական ու մշակութային կապերը:
6. Վերլուծի՛ր: Ի՞նչ փոփոխությունների հանգեցրեց ավատատիրական կարգերի ձևավորումը Արշակունյաց Հայաստանում։
Երկրում արմատավորվեցին ավատատիրական հարաբերություններ, քաղաքները կորցրին իրենց ազդեցությունը հասարակական կյանքի վրա, թուլացան տարբեր շրջանների տնտեսական ու մշակութային կապերը:
7. Փոփոխություն և շարունակականություն
Պատկերացրու, որ դու Խոսրով III Կոտակ արքայի գրագիրն ես, և քեզ հանձնարարվել է շարադրել մի պայմանագիր, որը պետք է կնքվի արքայի և իր նախարարներից մեկի (որոշի՛ր ինքդ) միջև:
Պայմանագիրը պետք է ներառի յուրաքանչյուր կողմի պարտականությունները և իրավունքները:
Ինչպիսի՞ պարտավորություններ և իրավունքներ կունենար կողմերից յուրաքանչյուրը:
??????????????????????????????
Գործնական Աշխատանք 179-182
179.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:
- Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
- Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
- Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
- Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
- Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
- Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
- Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):
- Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։
180.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:
Դժբաղտ, ապաշնորք, ապարդյուն, դժորենդ,
181.Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ,
դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ,
ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:
182.Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն:
Գրի՛ր գործածված ածանցները:
Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել,
փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:
Քերիչ, գրիչ, կապիչ, քամիչ, թակիչ, ըմպելիք, բացիչ, գործիչ, խաղալիք, ուտելիք, խմիչք, հագուստ, ձգիչ, փակիչ, խթանիչ, փաթեթավորիթ, ճոճոնակ, գանձ, զսպիչ, ջնջիչ, ծածկիչ, կապիչ, օրօրիչ։
Հովհաննես Թումանյան:Անգին քարը
Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։
Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։
Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։
— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։
Ամբոխը կանգ առավ։
— Ի՛նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։
— Դուք ուզում եք սրան ծեծե՞ք,— հարցրեց անծանոթը։
— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։
— Բայց պետք է խելոք ծեծեք։
— Ի՞նչպես թե՝ խելոք ծեծեք… Էլ խելոք ծեծելը ո՞րն է… Կողքերը կփշրենք, պրծավ–գնաց։
— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք։
— Լավ ես ասում, ես իմ աստվածը,–– ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստուծո ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…
— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։
— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։ — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել։ Եվ ասեմ թե չէ՝ դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։
— Վա՛հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։
— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ, տեսեք։
— Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…
— Տեսե՛ք, տեսե՛ք, ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։
— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին. նրանից պրծում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։
— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք, պատմի։
Ու Սայիդը շարունակեց.
— Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ՝ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ՝ կրկնակի գերի…
— Ա՛յ, էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…
— Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։
Եվ ահա տեսնում եք՝ անտուն, անտեր թափառում եմ ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար…
Ամենքի սիրտը շարժվեց։
— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ․ հրես, թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։
— Գանգա՜տ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։
— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները,— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։
Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև, թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։
— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։
Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.
— Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…
— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։
Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։
— Անունդ ի՞նչ է։
— Երբ դեռ երեխա էի, հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ, ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են Խեղճ, Անբախտ, Աղքատ Սայիդ։
— Ո՞րտեղ ես ապրում։
— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։
— Դե լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը,— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։
Սայիդը գնաց։
Էս դեպքի վրա մի քանի օր անցկացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։ Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։
Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց՝ հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել։
— Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ո՛չ ձիով, ո՛չ ուղտով, և ո՛չ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։
Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։
Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։
Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։
Խելքով մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։
Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը խղճմտանքն է։
Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը, ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ, դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջըրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում։
Ամենքի սիրտն էլ խորր շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։
— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին։
— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։
— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։
Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։
— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.– քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։
Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին։
— Սայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։
— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։
— Հապա ի՞նչ ես ուզում։
— Ես դրանից բան չեմ ուզում, թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։
Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։
— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ՝ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշով մին ոսկի։
Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց, Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։
Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։
Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը։ Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն Անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը։
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Թամաշա-Ներկայացում, Տեսարան
2. Բնութագրիր Սայիդին՝ ըստ հեքիաթի:
Սայիդը բարի, արդաար, աշխատասեր և հումորով մարդ էր։ Նա գնում էր դեպի ազնվություն։ Նա շատ էր սիրում իր ընտանիքը։
3. Որոնք են հեքիաթասացի թվարկած չորս գանձերը, համաձայն ե՞ս այդ մտքերի հետ: Ինչու՞:
Այո, ես համաձայն եմ բոլոր չորս գանձերին։ Քանի որ դու կարող ես լինել հարուստ, կամ աղքատ եթե դու չունենաս այդ գանձերը դու ոչինչ ես։ Ու ամենակարևորը վերջին գանձն էր, առնց այդ գաանձի մնացած երեքը գանձ չեն։
4. Չորս գանձերից, ըստ քեզ, ո՞րն է ամենակարևորը, և, ընդհանրապես, քեզ համար ո՞րն է ամենակարևոր գանձը:
Ամենակարևոր գանձը դա վերջին գանձն է խիղճը։ Բայց իմ համար ամենակարևոր գանձը դա սերն է ու ընկերները։ Եթե դու սիրես քո գործը դու հաճույքով դա կկատարես։ Դու պիտի ունենեաս ընկերներ և ընտանիք։ Այնպիսի ընկերներ ու ընտանիք, որ գիտես որ նրանք միշտ քեզ կօգնենեն և կմոտիվացնեն։
5. Բնութագրիր Հարուն Ալ Ռաշիդ թագավորին:
Թագավորը նույնպես շատ արդար և ազնիվ մարդ էր։ Նա միշտ պատրաստ էր օգնել իր քաղաքացիներին։ Ես կարծում եմ, եթե Սահիդը չնվիրեր թագավորին այդ քարըթագավորը նրան չէր օգնի։ Եթե պատկերացնենք թագաորին իմ մտքերում ապա նա 41 տարեկան տղամարդ է, որը պատրաստ է օգնել բոլորին։
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Ստեղծագործության ասելիքն այն է, որ պետք է բոլորին օգնես և նաև լինես բարի։ Նաև դու պիտի կարողանաս հասնել այդ բոլոր չորս գանձերին։ Նաև իմաստը այն էր, որ չպիտի նախանձես և փորձս հասնել քո նպատակներին։ Այլ ոչ թե նախանձից պայթես ու ուրիշի երազանքները չկոտրես։
Հայաստանը և պարսկա-բյուզանդական մրցակցությունը VI դարում
Բառարան
Երկաբնակություն (քաղկեդոնականություն) |քրիստոնեական ուսմունք՝ ամրագրված 451թ. Քաղկեդոնի եկեղեցական ժողովում։ Քրիստոսին վերագրում է երկու բնություն՝ մարդկային և աստվածային, որոնք գոյակցում են Հիսուս Քրիստոսի եզակի անձի մեջ։
Միաբնակություն (հակաքաղկեդոնականություն) I քրիստոնեական ուսմունք, ըստ որի՝ Հիսուս Քրիստոսն ունի միայն մեկ՝ աստվածային բնություն, որը կլանել է նրա մարդկային բնույթը: Այն ժխտում է Քրիստոսի մարդկային բնության գոյությունը:
Նեստորականություն | քրիստոնեական ուսմունք, որը ճանաչում է Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու անձ: Անվանումը ստացել է 428-431 թթ. Կ. Պոլսի պատրիարք Նեստորի անունից։
Քուստակ | վարչական միավոր Սասանյան Պարսկաստանում։ Բառացի՝ կուսակալություն:
Նվարսակի հաշտությունից հետո Արևելյան Հայաստանը վերջապես խաղաղ զարգանալու հնարավորություն է ստանում: Հարկավ, դա չէր նշանակում, թե հայ-պարսկական հարաբերությունները վերջնականապես խաղաղության փուլ են մտնում։ Ճիշտ հակառակը՝ պարսից արքաները պարբերաբար փորձում էին խարխլել հայ նախարարների դիրքերը՝ ձգտելով սահմանափակել ինքնավարությունը, իսկ նախարարներն էլ սովորաբար դիմադրում էին զրադաշտականության ներդրմանը՝ կազմակերպելով ապստամբություններ: Այդ ապստամբություններն ի վերջո վերաճում են պարսկա-բյուզանդական երկարամյա պատերազմների, որոնց հաջորդում է Հայաստանի նոր բաժանումը:
Հուստինիանոս I-ի վերափոխությունները և Արևմտյան Հայաստանը
Հայաստանի արևմտյան մասում՝ Բյուզանդական Հայաստանում, 387 թվականի բաժանումից հետո իրավիճակը փոքր-ինչ այլ էր: Բյուզանդիան աստիճանաբար սկսեց վերացնել հայոց քաղաքական և տնտեսական ինքնուրույնությունը՝ անշրջելի կերպով վերածելով այն Բյուզանդիայի հերթական վարչական միավորի: Այդպես Արևմտյան Հայաստանը զրկվեց քաղաքական, տնտեսական և մշակութային միասնականությունից: Ավելի մեծ փոփոխություններ եղան Հուստինիանոս I-ի (527-565) օրոք: Բյուզանդական Հայաստանի վարչական շրջանի վերաձևման արդյունքում ստեղծվեցին չորս վարչական միավորներ՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները։ Վերացվեցին հայ նախարարների ինքնավարությունը, արտոնություններն ու սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը: Անհամեմատ ավելի էական նշանակություն ուներ ժառանգական իրավունքին վերաբերող օրենքը, որով վնասվում էր նաև նախարարական համակարգը։ Համաձայն բյուզանդական օրենքի՝ ժառանգությունը պետք է բաժանվեր թե՛ արական, թե՛ իգական սեռի երեխաների միջև: Այսպես մեծ կալվածքները, որոնք հայ ազնվական ընտանիքների հզոր հիմքն էին, ավագ որդու կողմից ժառանգվելու և անձեռնմխելի մնալու փոխարեն արագորեն մասնատվեցին:
Հուստինիանոսի օրենսդրությունը և հայ հասարակության ավանդական կառուցվածքն ակնհայտորեն անհամատեղելի էին, և սա ապստամբությունների տեղիք տվեց: Դրանցից ամենախոշորը 539 թ. ապստամբությունն էր՝ Հովհաննես Արշակունու գլխավորությամբ: Ապստամբությունը ճնշվեց. ապստամբներից ոմանք աքսորվեցին Բալկաններ, ոմանք պաշտոններ ստացան բյուզանդական վարչական համակարգում, իսկ ոմանք էլ լքեցին Հայաստանի բյուզանդական հատվածը։ Անզոր հայ վերնախավն արագ կլանվեց բյուզանդական աստիճանակարգության մեջ և ի վերջո ձուլվեց։
Դվինի 506 թ. և 554 թ. եկեղեցական ժողովները
Պարսկա-բյուզանդական հակամարտության կարևորագույն բաղադրիչներից էր քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ վերահսկողության հարցը: Բյուզանդիան փորձում էր Հայոց եկեղեցուն պարտադրել իր դավանանքը, իսկ Պարսկաստանը՝ իր հովանավորության ներքո գտնվող նեստորականությունը: Ռազմական պայքարը փոխարինվում էր եկեղեցու նկատմամբ վերահսկողություն սահմանելու քաղաքականությամբ։ Իրավիճակը սրվեց հատկապես 451 թ. գումարված չորրորդ՝ Քաղկեդոնի Տիեզերական ժողովից հետո։ Այս ժողովում դավանաբանական վեճեր բռնկվեցին միաբնակների և երկաբնակների միջև. առաջինները պնդում էին, որ Քրիստոսն ունի միայն մեկ՝ աստվածային բնություն, դրան հակառակ՝ երկաբնակները Քրիստոսի մեջ ճանաչում էին երկու բնություն՝ աստվածային և մարդկային: Այնուհետև երկաբնակները կոչվեցին «քաղկեդոնականներ», իսկ միաբնակները՝ «հակաքաղկեդոնականներ»։
Հայաստանն այս ժողովին թեպետ չմասնակցեց, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, համակրանքը «հակաքաղկեդոնականների» կողմն էր: Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ մնաց տիեզերական առաջին երեք՝ Նիկեայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) ժողովների վճիռներին։ Այսպիսով՝ Քրիստոսի բնության մասին հայկական վարդապետությունը հաստատակամորեն պնդում էր Քրիստոսի երկու բնությունների միասնությունը և ոչ թե երկու բնությունների միավորումը՝ «մի անձ՝ երկու բնություն»։ Թեպետ Հայոց եկեղեցին այս փուլում հեռու մնաց դավանաբանական վեճերից, բայց հետագայում, երբ դրանք ձեռք բերեցին քաղաքական երանգավորում, ստիպված էր հստակեցնել իր դիրքորոշումը՝ ընտրելով քաղկեդոնականության մերժման տարբերակը: Դա վերջնականապես ձևակերպվեց Դվինի առաջին (506 թ.) և երկրորդ (554 թ.) ժողովների ժամանակ։ Դվինի երկրորդ ժողովը նշանակալի էր նաև նրանով, որ մերժում էր նեստորականությունը ևս, որին քաղաքական նպատակներով հովանավորում էր Սասանյան արքունիքը: Այդպիսով՝ Հայոց եկեղեցին մերժեց և՛ քաղկեդոնականությունը, և՛ նեստորականությունը: Այսպիսով այն տարանջատվեց թե՛ մեկից, թե՛ մյուսից՝ ինքնահաստատվելով և ձեռք բերելով իր անկախությունը:
Պարսկա-բյուզանդական պատերազմն ու Հայաստանի երկրորդ բաժանումը
Հայոց եկեղեցու հակաբյուզանդական դիրքորոշումը Սասանյան արքունիքին հետ չկանգնեցրեց Հայաստանում զրադաշտականությունը տարածելու մտքից: Այդ հարցը նորից առաջ քաշվեց Խոսրով I Անուշիրվանի (531-579) օրոք: Վերջինս, Բյուզանդիայից հետ չմնալով, վարչական վերափոխություններ կատարեց։ Պարսկաստանը բաժանվեց չորս քուստակների, որոնցից Հյուսիսային քուստակը գրեթե ամբողջությամբ ներառում էր Արևելյան Հայաստանը: Իսկ 564 թ., երբ Հայաստանի մարզպան նշանակվեց Սուրենը, սկսվեցին կրոնական հալածանքների քաղաքականությունն ու զրադաշտականության պարտադրանքը: Սա հանգեցրեց հայերի ապստամբությանը 571 թ.։ Իսկ քանի որ Բյուզանդիան չէր հրաժարվել ամբողջ Հայաստանը նվաճելու իր ցանկությունից, օգտվելով առիթից՝ ակտիվորեն միջամտում էր հակամարտությանն իբրև քրիստոնեական երկրների հովանավոր: Կնքվեց հայ-բյուզանդական համագործակցության դաշինք, որով ապստամբությունից հետո պարսկական Հայաստանն անցնելու էր Բյուզանդիայի գերիշխանության ներքո։ Ընդ որում՝ հայերը երեք տարով ազատվելու էին հարկերից և պահպանելու էին իրենց դավանանքը: Ի վերջո, հայերի սկսած ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմի, որն ավարտվեց Բյուզանդիայի հաղթանակով: Արդյունքում 591 թ. Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Այս անգամ երկրի մեծ մասն անցավ Բյուզանդիային։ Կողմերը հայերի նկատմամբ որդեգրեցին նոր քաղաքականություն, որով խրախուսվում էր հայկական զորքերի տեղակայումը երկրից դուրս։ Այդպես թե՛ Բյուզանդիան, թե՛ Պարսկաստանն ազատվում էին ապստամբությունների վտանգից, քանի որ թուլացվում էր հայոց զինական ուժը: Բացի դրանից՝ կողմերն օգտագործելու էին հայկական զորքերն իրենց տերությունների ծայրամասերն օտար ներխուժումներից պաշտպանելու նպատակով:
Հարցեր և առաջասրանքներ
1. Ինչպե՞ս էին տարբերվում Բյուզանդիայի և Սասանյանների վարած քաղաքականությունները Հայաստանի երկու հատվածների նկատմամբ:
2. Ինչո՞վ էր պայմանավորված պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմը:
3. Հիմնավորի՛ր: Ինչո՞ւ էին կարևոր տիեզերաժողովները և դրանց նկատմամբ Հայոց եկեղեցու վերաբերմունքը:
4. Փոփոխություն և շարունակականություն
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ առավելություն տվեց Հայոց եկեղեցուն Դվինի 554 թ. ժողովը:
5. Ի՞նչ հետևանքներ ունեցան Հուստինիանոս I-ի վերափոխությունները հայ նախարարների համար:
6. Ինչո՞ւ թե՛ Պարսկաստանը, թե՛ Բյուզանդիան որդեգրեցին հայկական զորքերը երկրից դուրս տեղակայելու նոր քաղաքականություն:
7. Պատկերացրու, որ դու 571 թ. հակապարսկական ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը՝ Կարմիր Վարդանն ես: Ի՞նչ գնահատական կտաս ապստամբությանը, երբ 571 թ. Հայաստանը հերթական անգամ բաժանվի Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։
Արդյո՞ք ապստամբության արդյունքները կբացատրես Բյուզանդիայի խաբեությամբ կամ ապստամբների միամտությամբ։ Իսկ գուցե մեկ այլ մեկնաբանությո՞ւն կտաս:
Կրճատաշ Տարբերակ՝
Նվարսակի հաշտությունից հետո Արևելյան Հայաստանը ստացավ խաղաղ զարգացման հնարավորություն, սակայն պարսիկները փորձում էին սահմանափակել հայ նախարարների ինքնավարությունը, ինչը հանգեցրեց ապստամբությունների ու պարսկա-բյուզանդական պատերազմների:
Հուստինիանոս I-ի վերափոխումները Արևմտյան Հայաստանում (527-565 թթ.) վերացրին հայ նախարարների ինքնավարությունը՝ երկրամասը վերածելով Բյուզանդիայի վարչական միավորի: Ժառանգության մասին նոր օրենքներով կալվածքները մասնատվեցին, ինչը թուլացրեց հայ ազնվականությունը և հանգեցրեց ապստամբությունների (539 թ.):
Դվինի եկեղեցական ժողովները (506, 554 թթ.)
Հայոց եկեղեցին հրաժարվեց քաղկեդոնականությունից և նեստորականությունից՝ հաստատելով իր անկախությունը:
Պարսկա-բյուզանդական պատերազմը և Հայաստանի երկրորդ բաժանումը (571-591 թթ.)
Հայոց ապստամբությունը վերաճեց 20-ամյա պատերազմի, որն ավարտվեց Բյուզանդիայի հաղթանակով: 591 թ. Հայաստանը նորից բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, իսկ հայկական զորքերը տեղակայվեցին երկրի սահմաններից դուրս՝ ապստամբությունների վտանգը նվազեցնելու համար:
Դաս 8 Եռանկյան անկյունների գումարը
Present Perfect Test


- I have just finished my homework.
- She has already read the book.
- I have never been to Africa.
- He has been to New Zeland twice.
- They have already gone to work.
Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․
Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․լիներ շատ բարիք։ Աշխարհում կան շատ չարիքներ, բայվ ես վստահ եմ, եթե բարիքների քանակը ավելի շատ լիներ մարդիկ կմոռանայն չարիքների մասին։ եթե ինչ որ բան ձեզ անհագստացնում է այդպես ասած մի չարիք փորձեք այն փակել մի ավելի լավ բանով։ Կամ մեկ ուրիշ խորուրդ փորձեք այդ չարիքը կամ փոխել բարիքի կամ էլ այն օգտագործել ապագայում, որպիսի այն նպաստի ձեր բարիքներ հաջողության քանակին։ Դու ձեր անհաջողություներից մոտիվացվեք և սկսեք աշխատել որպիսի ունենաք նոր հաջողություներ։ Բայց ինձ անենք որպիսի ամբող աշխարհում չզրիքների քանակը քչանա։ Եթե այդ չարիքները կատարում են մարդիկ, ապա ամեն մի հասուն մարդ պիտի գիտակցի որ նա վատ բան է անում և փորձի ուղել ինքը իրեն։ Իսկ ենթե մենք վատ բաներ չանենք արդեն աշխարհի չարիքը վստահ եմ որ կքչանա։
Մարտի 17-21
Սովորել՝ Տարրի զանգվածային բաժին
Սովորել ՝ Հաշվարկներ ըստ տարրերի զանգվածային բաժինների
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է ցույց տալիս տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում:
Օրինակ ՝ մարդը 80,5 կգ է իր մկաները 55,5 հիմա ուզում ենք գտնել մկաները որ մասնեն զբաղեցնում տոկոսով, այսինքն ուզում ենք գտնել մկաների զանգվածային բաժինը։ Տոկոսով դա լուծվում է այսպես ՝ 55.5/80,5×100%=69%
- Ի՞նչ բանաձևով են հաշվում տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում:
Նույն մարդու օրինակով բացատրեմ, մարդու քաշը 80,5 մկաներինը 55,5: Հաշվում ենք՝
55,5/80,5=0,69 կամ 55,5/80,5×100%=69%
- Հաշվի՛ր տարրերի զանգվածային
- ]-==բաժինները (%) հետևյալ բանաձևն ունեցող նյութերում a) NO, p) SO, q) HNO3 η) CuCO3
NO=Գտնենք N, 14/30 x 100%=47% Գտնենք O=16/30×100%=53%
SO=Գտնենք S, 32/48×100=67%, Գտնենք O=16/48×100=33%
HNО3=Գտնենք H=1/93×100=2% Գտնենք N=14/93×100=16% Գտնենք O3=48/98×100=49%
CuCO3=Գտնենք Cu=64/124×100=52%, Գտնենք C=12/124×100=10%, Գտնենք O3=48/124×100=39%
- Եթե հայտնի է երկտարր միացության տարրերից մեկի զանգվածային բաժինը (և՛ մասով, և’ %-ով), ապա ինչպե՞ս կորոշես մյուս տարրի զանգվածային բաժինը (և՛ մասով, և´ %–ով): Պատասխանդ
հիմնավորի՛ր:
Կգտնեմ դրանց ատոմների զանգվածը կգումարեմ և կբաժանեմ մի մասով ու կբազմապատկեմ հարյուրով և կստանեմ միյուսի տոկոսը։
- . Հաշվի՛ր տարրերի զանգվածային բաժինները (%)` ա) CuS, բ) SiO : գ) H.PO,, դ) Mg(NO), քիմիական բանաձև ունեցող միացություններում:
CuS=Cu=64/96×100=67%, S=32/96×100=33%
SiO=Si=28/44×100=64% O=16/44×100=36%
HPO=H=1/48×100=2%, P=31/48×100=65%, O=16/48×100=33%
Mg(NO)=????
- 6)Կազմի՛ր ֆոսֆոր և քլոր տարրերի ատոմներ պարունակող նյութի քիմիական բանաձևը, եթե տարրերի զանգվածային բաժինները համապատասխանաբար՝ ա) 22,55% և 76,45% են, բ) 14,87% և 85,13% են
- 7)Հաստատի՛ր կամ հերքի´ր (այո՛, ո՛չ) պնդումները HS քիմիական բանաձևն ունեցող նյութի վերաբերյալ.
ա) բարդ նյութ է.
Այո․
- բ) քիմիական բանաձևն արտասանվում է հաշ-ես.
Ոչ․
գ) մոլեկուլում տարրերի զանգվածների հարաբերությունն է 1:16.
դ) մոլեկուլում տարրերից մեկի Ar =16
-
7)Նյութի քիմիական բանաձևի արտասանությունն է հաշ-2-էս-0-3.
ա) գրի՛ր այդ նյութի բանաձևը.
H2SO3
բ) հաշվի՛ր նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
1+1+32+48=82
գ) որոշի՛ր նյութի մոլեկուլի իրական զանգվածը (զ.ա.մ.).
?
դ) հաշվի՛ր էս արտասանությամբ տարրի զանգվածային բաժինը (%):
S=32/82×100=39%
- 8)Արտածի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե մոլեկուլում ω(S) = 40%, ω(0) = 60%:
SO
- 9)Որոշի՛ր ծծումբ տարրի զանգվածային բաժինը (%) այն միացությունում, որի մոլեկուլում ծծմբի ատոմների թիվը մեկ է, թթվածնինը՝ ծծմբի ատոմների թվից չորս անգամ մեծ, իսկ ջրածնինը` թթվածնի ատոմների թվից երկուսով պակաս:
- Պատասխանում ներկայացրո՛ւ
ա) նյութի բանաձևը.
բ) տարրի զանգվածային բաժինը (%) հարյուրերորդական թվի ճշտությամբ:
Հանս Քրիստիան Անդերսեն՝ ,,Ծեր կաղնու վերջին երազը,,.
Երկուշաբթի` Հանս Քրիստիան Անդերսեն՝ ,,Ծեր կաղնու վերջին երազը,,. կարդա՛, գրի՛ր ասելիքը:
Իմ կարծիքը՝
Այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր և հուզիչ։ Ինձ շատ դուր եկավ այն հատվածը, երբ որ այն թիթեռները որոնք ապրում էին մեկ օր երջանիկ ապրում էին։ Ափսոս որ մեր կաղնին չի կարող այդքան գեղեցիկ պարել թիթեռների նման։ Բայց մեր կաղնին լիքը շատ այլ բաներ է տեսել և բոլորին օգնել։ Բոլորը ունեն իր հետ մի հուշ կամ ասոցացիա և ես վստահ եմ, որ կաղնին էլ էր բոլորին սիրում։ Ոչ մի բանը անվերջ չէ ու պարզ էր, որ կաղնին շատ շուտով պիտի մահանա, քանի որ նա արդեն ապրել է մոտավորապես չորս դար։ Իհարկե շատ տխուր է, որ նա մահացավ Սորբ Ծննդյան օրը, բայց նա ապրեց արժանի կյանք։