Archive | Հոկտեմբերի 2022

Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Մխիթար Սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

Վանական

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում:։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

Времена года

Осенние месяцы: сентябрь, октябрь, ноябрь. Осенью желтеют листья. Это время дождей. Первый месяц осени – это сентябрь. В этом месяце дни становятся еще короче, а воздух прохладнее. Иногда моросит осенний дождь и на землю опускается туман. 23 сентября день и ночь становятся одинаковой длины. И этот день называется днем осеннего равноденствия. На полях собирают урожай. В сентябре желтеет листва деревьев, а кое-где начинается листопад. В это время некоторые животные начинают готовится к зимней спячке, а птицы к отлету в теплые страны. Народная примета гласит, чем теплее и суше сентябрь, тем позднее придет зима.

Второй месяц осени – это октябрь. В октябре погода может меняться несколько раз за день. То светит яркое солнышко, то задует сильный ветер, пойдет дождь. В этот месяц с деревьев почти полностью опадает листва. В октябре улетают почти все перелетные птицы. Многие лесные звери заканчивают приготовления к зиме. Вот такой месяц октябрь.

Последний месяц осени – ноябрь. В этом месяце небо серое и холодное. Оно часто покрыто тяжелыми тучами, сквозь которые редко проглядывает солнце. Лужи покрываются льдом. Иногда, в ноябре,  даже может выпасть снег. С деревьев облетели последние листочки. Звери спят в своих норках. Если ворона прячет нос под крыло, значит к холоду. Если синица начинает с утра пищать, ожидай ночью мороза. Это приметы ноября.

Какой первый месяц осени?
Что происходит с небом в ноябре?
Что приходит с неба осенью?

https://evahayrapetyan.edublogs.org/2022/10/06/%d0%bc%d0%be%d0%b5-%d0%bb%d1%8e%d0%b1%d0%b8%d0%bc%d0%be%d0%b5-%d0
%b2%d1%80%d0%b5%d0%bc%d1%8f-%d0%b3%d0%be%d0%b4%d0%b0/

https://evahayrapetyan.edublogs.org/2022/10/06/%d0%be-%d0%b2%d1%80%d0%b5%d0%bc%d0%b5%d0%bd%d0%b0%d1%85-%d0%b3%d0
%be%d0%b4%d0%b0/

5 вопросов о названия календаря

Մայրենի տնային

167. Բ խմբի նախադասությունների մեջ ընդգծված բառերն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի բառակապակցություններում ընդգծված ածականներից և ինչո՞վ են նման:

Ա. Մաքուր սենյակ: —                           Բ.Արագ մաքրեց:
Փափուկ բազմոց: —              .Մանրամասն պատմեց:
Հատուկ վերաբերմունք: —                       Մեղմորեն ժպտաց:
Հստակ ջուր: —                                           Հազիվ լսվեց:
Երկար օր: —                                              Հպարտորեն խոնարհվեց:

Բ խմում ավելի կոնկրետ է ցույց տալիս գործենիություն։

168. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերըԸնդգծի´ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փղի (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերին (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան բանտել էին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

169. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունըԸնդգծի´ր այն բառերըորոնց ձևերը փոխվեցին:

Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր, մրջյուններ, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:

Մրջուները մի տեսակ ուզեցին թափառաշրջիկ կյանք վարել։ Դրանք գիշատիչ քոչվոր մրջուներ են։ Ջունգլիներում բոլոր կենդանիներ փախչել են մնացել է քոչվոր մրջյուններ բանակ: Մինչև մի  անգամ հսկա փիղ չտեսան նրանք  շտապեցին գլուխն ազատել ու գնալ նրանք: Վա՜յ քնած ճանապարհորդ թափառաշրջիկ մրջյուններ նա միայն կմախք թողնել: 

Երբ ավելացրեցի նոր գրառում

Մաս մեկ

Ես արթնացա գնացի դպրոց և սկսեցի ավելացնել նոր գրառում։ Իմ նոր գրառումը վերաբերվում էր Հայրենագիտության դասին։ Ես բացեցի նոր գրառումը և տեսա, որ իմ համակարգչի մեջ լողում է ոսկե ձկնիկ։ Ես վախեցա այդ ձկնիկից և համակարգիչս տարա Միսիս Ռեյնչլի մոտ (չը զարմանաք սա իմ ուսուհչուհու անունը է) Նա վախեցավ և վեր թռավ։ Ես ինչ անեի գնացի հանգիստ նստեցի տեղս ու հետո ոսկե ձկնիկը խոսաց։ Նա ասաց։

— Աղջիկս ես կկատարեմ քո երեք երազանքը եթե դու ինձ ոչ մեկին ցույց չտաս։

— Լավ ոսկե ձկնիկ- ջանիկ ջան, բայց ես մի անգամ քեզ ցույց տվեցի Միսիս Ռեյնչլին։

— ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕօօօօօօօօօ ինչու շուտ չասեցիր

— Հանգստացիր մի բան կամնենք, կհորինենք կամ էլ կմոգոնենք։

— Լավ աղջիկ ջան ես գիտեմ մի լուծում։

Մաս երկու

Հետո ոսկե ձուկիկը սկսեց երգել

— Երևան պերևան ես գալիս եմ  վայ խանգարվեցի ասեմ լուծումը։ Պետք է  դու ել գաս իմ համակարգչի աշխար։

— Ոչ ոչ ոնց

— Այդպես բալիկս։ Ասեմ քեզ ինչպես մտնես համկաչգչի մեջ։ Կատարիր իմ երեք երազանքները և կհայտնվես համակարգչի մեջ։

— Լավ ասա քո երեք երազանգները։

— Վերցրու գրքերը  դիր գլխիտ և քայլի ամբողջ դասարանով։

Մաս երեք

— Լավ, — ՈՒ աղջիկը սկսեց քայլել գրքերը գլխի վրա։

— Հաջորդ երազանքս որպիսի դու գնաս պետքարան և ամբողջ դասը այնտեղ մնաս

—Հիմա ես ուզում եմ գնալ պետքարան, ես գնացի և սնցկացրեցի այնտեղ քառասունհինգ րոպե։ Կատարեցի ինձ մնաց վերջին երազանքը ես կկատարեմ այն։

— Իմ վերջին երազանգը որ դու մի ոտքի վրա թռչկոտելով ման գաս ամբողջ դպրոցով մեկ։

— Լավ, բայց սա քո վերջին երազանքն է։ Ես արեցի եկա ձկնիկի մոտ և ասացի։ Արեցի հիմա ինչ անեմ։ Ոսկե ձկնիկը ասաց։ Ավելի ճիշտ չասաց ծափ տվեց և ես հայտնվեցի իր մոտ, երբ որ հայտնվեցի մոտը նա դարցավ մի գեղեցիկ տատիկ և ասաց։ Ես քո տատիկն եմ