67.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով, բ) որպես դարձվածք:
Իր մետրով չափել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել:
ա) Նա հանեց մետր և սկեց չափել պատը իր մետրով։ Այս գրիչը մազից են կախել դրա համր էլ թվում է թե օդում է։ Հովիվի այծերը եկան։ Նա չցանկացավ ոչ պանիր, ոչ մեղր և սկսեց հացը ցամաք ուտել։
բ) Նա մարդկանց իր մետրով է չափում։ Այս գործը մազից է կախված, եթե մի բան սխալ կաատարենք ամեն ինչ կփլուզվի։ Նա այնքան խոսանց որ իրա վրա այծեր եկան։ Ամուսնու մահից հետո նա հացը ցամաք եր ուտում։
68.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
69.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց միայն նրա համար, որ ուզում էր թզի համը տեսնել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին: Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն: Հետո շինարարները ձեռնամուխ եղան մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու` նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին
մատաղ արեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց ու անցավ:
Խոսքի կառուցվածքը, նրա հստակությունը, ճշգրտությունն ու գեղեցկությունը պայմանավորված են նաև բառերի ընտրությամբ: Բառերի ուղիղ և փոխաբերական իմաստների տեղին գործածությունը, բառերի ձևաիմաստային խմբերից ճիշտ օգտվելը խոսքը հարստացնում են, ոճավորում և գեղեցկացնում:
Բառակազմություն
70.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:
Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:
Թիվ-ական, պատմ-ություն, աղյուս-ակ, գիր-իչ, ազդենալ-ություն, խոր-ություն։
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
Արև-ելք, արև-մուտք, կենս-գիր, օտար-մուտ, ծով-գնաց, ինքն-տիպ։
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:
Արև-ելյան, կենսա-գիր-ություն, արև-դարձ-յին, անուշ-հոտ-ություն, բազմ-տեսակ-ություն։
