59.Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:
Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում, զոհի վրա գաղտագողի չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել: Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ ուժն ու համարձակությունը, ո՛չ ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին: Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ
հիվանդությունները չէին տարածվում: Այժմ առյուծների որսն արգելված է: Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում։
60.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Բազուկ, զատիկ, փող, վայրի:
1. Իմ տատիկը աղցանի համար բազուկ է կտրտում։
Ես ընկա և իմ բազուկները ցավում են։
2. Շուտով մոտենում է Զատիկի տոնը։
Իմ մանկության երազանքը եղել է, որ տանը զատիկ պահեմ։
3. Ապագայում ցանկանում եմ վաստակել շատ փող։
Իմ հայրիկը կարողանում է նվագել փողային գործիքներ։
4. Այս վայրի ծաղիկները շատ գեղեցիկ են։
Ես վախենում եմ վայրի կենդանիներից։
61.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ: Վարել, հարկ, տալ, մատ:
1. Ես նոր եմ սովորում թե ինչպես վարել մեքենա։
Այսօրվա հաղորդումը վարելու է իմ մոտիկ ընկերուհին։
2. Ես ապրում եմ իներորդ հարկում։
Շատ մարդիկ ուշացնում են իրենց հարկերը պետությանը։
3. Ես իմ գիրքը տվեցի մայրիկիս։
Այս ծառը մեզ ամեն գարուն տալիս է շատ պտուղներ։
4. Մարդու մեկ ձեռքը ունի հինգ մատ։
Ես կյանքում մատ չեմ տա իմ ընկերոջը։
65.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:
Ես ընկել էի մտքի ծովն, որպիզի կարողանայ լուծել այս խնդիրը։
Նա ամեն ինչ գիտեր, բայց լեզուն փակ էր պահում։
Իմ մայրիկը ինձ ասաց, որ նա ինձ հինգ մատի պես գիտի։
Բոլորը ծալել էին իրենց թևերը և նստել, ոչ մեկ ցանկություն չուներ ինձ օգնել։
Մենք էժան պրծանք, երբ որ իմ ընկերը ընկավ և վնասեց իր ձեռքը։
ֆիլմի հերոսուհին արցունքները կուլ էր տալիս իր ընկորների առջև։
66.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիդ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:
ա) Իմ լեզուն չորացավ, երկար վազելուց հետո։ ? Այդ փայտը իմ ականջին հասավ և ինձ ցավացրեց։
բ) Ես հազար անգամ ասեցի, լեզուս չորացավ, բայց նա էլի չլսեց։ Նա ջուրը չտեսած արդեն բոբիկանում էր, իր նոր աշխատանքի համար։ Իմ ականջին հասավ այդ բանբասանքը։