Իմ ամառային արձակուրդները😘

   

Զով գարնանը հաջորդեց շոգ ամառը։ Սկսվեցին ամառային արձակուրդները։ Ամռանը դաշտերն ու արտերը լցվում են բուրավետ ծաղիկներով, գույնզգույն թիթեռներով ու թռչնակների դայլայլով։ Այս ամառ ես և եղբայրս գնացել էինք Գորիս։ Մենք անցկացրեցինք զվարճալի և հետաքրքիր օրեր։ Ես սովորեցի ասեղնագործություն և տորթ պատրաստելը։ Բակում կազմակերպեցինք խաղեր։ Գնացի լողավազան։ Գրքեր կարդացի։ Տատիկիս ու պապիկիս հետ գյուղ գնացինք։ Մեր գյուղը Քարահունջն է։ Քարահունջը հայտնի է իր թթի օղիով։ Մենք թութ հավաքեցինք և կերանք։ Ես սիրում եմ ամառը, նաև տարվա բոլոր եղանակները։