Posted in Ամառային արձակուրդներ, Ամառային ճամբար, Հայոց Լեզու 8

Ուսումնական Ամառ 2025

Այս ամառ ես վերջապես մայրիկիս համոզեցի որ ես իմ ԱՄԱՌ-ը անցկացնեմ Երևանում, ոչ թե տատիկիս տանը Գորիսում. Ես ինքս ինձ խոսք տվեցի եթե ես այս տարի ունեմ հնարաորություն մնալ Երևանում ուրեմն այս ամառը պետք է դարցնեմ իմ կյանքի լավագույն ամառը….և այդպես էլ արեցի։ Հնարավորությունիցս օգտվելով գրացվեցի բազմաթիվ ծրագրերի ու սկեցի պլանաորել ամառըս, առաջինը Երևաևանում։ Ու հիմա ձեզ ուզում եմ պատմեմ իմ ամառային նվաճումներիմասին և թե ինչն է դարցրել այս ամառը այդքան յուրահատուկ։ Պատմեմ ծրագրերիցս, ամառվա սկիզբը մայիսի վերջ ես և իմ մայրիկը գրանցվեցիք մի երեք օրանոց ճամբարի «Մայրերի և Դուստրերի ճամբար» շատ դիմորդներ կաին, բայց ընդամենը քսանհինգ մայր և դուստր անցան և մենք իրենց մեջ ենք։ Ծրագրին լիքը թրեյնինգներ ունեցա մայրիկիս հետ տարբեր դասնթացավարների հետ։ Մայրիկներին սովորացնում էին ինչպես դաստիրակել երեխաներին և այլն, դե ես մայրիկ չեմ որ իմանամ իրանց ինչ են դասավանդել, իսկ մեզ դստրիկներից ինչպես ստեղծել իմիջ, ինչպես ճիշտ հագնվել, ինչպես քո ուզածը ուրիշին ճիշտ հաղորդես և այլն։ Շատ շատ ընկերներ եմ ունեցել և ճամբարը անցել է մեծ հյուրանոցում, որը մեր տրամադրության տակ էր։ Մասնակցեցի WFA-ի ծրագրերից մեկին նախատեսված աղջիկների համար, որւում խոսվում էր ֆինասների մասին և թե ինչպես մեզ պաշպանենք խաբեբայությունից։ Մասնակցել եմ «Ալտերնատիվ Երիտասարդներ» կազմակերպուցիան «Ջուրնու և Քաղաքացիական Գիտություն» ծրագրիր։ Որտեղ սովորել ենք ջրի մասին, ինչպես փորձարկումներ, չափումներ անել, հասկանալ ջրի դասը և այլ, իսկ հետո վերջում գնացել ենք Հրազդան գետ և այնտեղի ջրի հետ փորձարկումներ արել և ջրի որակը թափել։ Այդ ծրագրի օգնությամ դարձա APY-ի կազմակերպության անդամ և կամաոր, այս կազմակերպությունը աջակցում էր «Ջուրնու ու քաղաքացիական գիտություն»-ը ծրագրին։ Ամառը սկսել եմ մասնակցել և հիմա մասնակցում եմ STEM 2025 մրցույթ մրցանակաբաշխությանը։ Ամառը սկսել ենք բաժանվել թմերի և պատրաստում ենք նախագիծը, որը Նոյեմբերի 8 կներկայացնենք Ամերիկյան Համարսարանում։ Հաճախել եմ «Ամերիկյան Անկյուն» և զարգացրել անգլերենս, խոսելով հենց ամերիկացի կամաորների հետ։ Գնացել եմ «Ամերիկյան Անկյուն»-ի միյուս մասնաճուղներից մեկը մասնակցել օրիգամիյի և սեղանային խաղերի ծրագրերին և այնտեղ հանդիպել FLEX ծրագրի աշխատակիցների հետ և խորուրդներ վերցրել։ Հետո վերջում մասնակցեցի «Կանաչ Աղվես» բնապահպանական մրցույթին որը եղել է երեք փուլ և եզրափակիչ, ի զարմանս գրավել եմ առաջին տեղ, չնայած որ կարող էին մասնակցել երեխաները որոնց 16-ը լրացել էր։ Որպես մրցանակ շահել եմ էլեկտրոնային սարք, որով կարող ես կարդալ հազարավոր գրքեր Kindle PaperWhite։ Ինքս էի վաղուց ցանկանում, բայց չէի գնում քանի որ գիտեյ որ հայերեն գրքեր չես կարող կարդալ, բայց հետո պարզվեց, որ ինչ լեզվի գիրք ուզես կարող ես նեռբերնել և կարդալ և նույնիսկ կարող ես գրադարանից օնլայն գիրք վերցնել։ Այդ սարքի լավը այն է, որ կարող ես ժամերով կարդալ լիցքաորիչը շատ երկար պահում է և հեռախոսի նման աչքերը չի վնասում։ Լավ երկար է տեվում ոնց հասկանում եմ մի քիչ էլ սպասեք շուտով ավարտում եմ։ Գրքեր։ Այդ սարքով ամառվա ընթացքում հասցրել եմ կարդալ Մաթիլդան անգլերեն լեզվով և The Summer I Turned Pretty-իյի առաջին հատորը, գիրքը երեք հատոր է և թղթային կարդացել եմ։ Կապույտ Գնացքի Առեղծվածը. Ագաթա Քրիստի։ Նաև շուտով ավարտում եմ Ագաթա քրիստիյի Անվերջանալի գիշերը։ Շախ ու Մատ ռուսերեն գիրք է, որը սկսել էի անցած ամառ, բայց թողել էի և ավարտեցի այս ամառ։ Կարդացել եմ մոտավորապես հինգ անգլերեն գրքերի կարճացրած տարբերակը, որպիսի զարգացնեմ անգլերենից հմտություները, ամեն մեկը մոտաորապես 50-70 էջ։ Կարդացել եմ նաև Мейзи Хитчинс գրքի հավաքածույի առաջին հատորը։ Անկեղծ ասած էլ չեմ հիշում բայց կարող է և, որ ավել եմ կարդացել։ Այս ամառ իմ ուզած գրքի քանակը չհասա, բայց շատ-շատ ավել բաներ արեցի և փորձցի, տարբեր ծրագրեր, նոր գիտելիք և այլն։ Նաև անգլերենի խորացված կուրս անցա, որը շատ վաղուց էի ուզում անցնել և անգլերենիս մակարդակը բարձրեցի։ Ամեն օր երեք ժամ, մի ամսվա ընթացքում և անգլերենից մակարդակը A2 հասամ մոտաորապես B1-B2, որի համար շատ ուրախ եմ։ Բլոգինգով մինչև հիմա զբաղվում եմ, բայց Յութուբից տեղափոխվել եմ Ինստագրամ, քանի որ Ինստագրամում  ավելի շատ իմ տարկիքակիցներ կան և այնտեղ ավելի հեշտ է հետևորդներ հավագել և ալիքիս ուղվածությունը փոխել եմ կրթություն, ուսումնական ծրագրեր և սպառողի իրավունքներ և արդեն հենց հիմա ունեմ 990 հետևորդ, հուսամ շուտով կհասնեմ իմ երազանքին 1000 հետևորդին և ավելի մեծ նվաճումների։ Դե այսքանը սա էլ իմ կյանքի ամենահիժարժան, ամենալավ և ամենանմառանալի ամառն էր։ Կարճ ասած՝ «ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՄԱՌԸ»։)

 

Posted in Ամառային ճամբար

Ճամբարապատումներ 29-06

Մայիսի 29

Այսօր իմ առաջին օրն է ճամբարհում։ Ես հայրենագիտական և մաթեմատիկական ջոգատ եմ։ Օրը սկսեցինք ընդանուր պարապունքից որը անցկացրեցինք բակում։ Հետո եկանք դասարան և խաղացին սեղանային խաղեր Քենթ Ստոպ, ՃԸՊ — ՃԼԸՊ։ Պարեցինք ԲԼԵՔՊԻՆԿԻ պարերից։ Նախաճաշեցինք և հետո մեզ մոտ մաթեմատիկայի ժամ էր։ Մենք կազմացինք թեստեր, ես կազմեցի համար 16 թեստը։ Մաթեմատիկայից հետո մեր մոտ Հայրենագիտություն էր։ Մենք Ընկեր Արմինեյի հետ կատորեցինք նախաճամփորդհական նախագիծ։ Մեր մոտ Ընկեր Ը․Փ․Սոնան էր։ Մենք գնացինք Ը․Միշայի հետ թութ թափ տալու։ Ես ամբողջությամբ թութ էի, մանավանդ մազերս։ Դրանից հետո մեր մոտ սեղանային խաղերի ժամ էր։ Մենք խաղացինք Զվարճապոլիս և Պանտամիմա, բայց եթե մեզ ընկել էր կապույտ խաղաքարտ պետք էր բացատրել մարմնով, իսկ եթե ընկնում էր կարմիր խաղաքարտ պետք էր խոսալով բացատել Այլ կերպ և պանտամիմա մի խաղի մեջ։

Մայիսի 30

Մենք երեկ խաղացել ենք մաթեմատիկական խաղեր, զբաղվել սպորտով և խաղալ սեղանային խաղեր։

Posted in Ամառային ճամբար, Հորինուկներ, Մայրենի

Պատերի գանգատը

Գիտե՞ք, որ պատերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում: Երբ եկա դպրոց, մենակ ես էի։ Լսեցի ինչպես են պատերը իրար հետ խոսում։ Ձեզ է՞լ է հետաքրքիր, դե եկեք լսենք նրանց խոսակցությունը։

-Է՜յ, խոսիր։

-Ի/նչ խոսեմ։ Ուզում եմ վերջապես էս երեխաները գնան տուն, հանգստանամ։ Մեկը գլխիս է նկարում, իսկ մյուսը՝ ոտքիս։

-Ես էլ եմ ուզում, որ երեխաները գնան, բայց ավելի շատ ուզում եմ, որ մնան։

-Ինչո՞ւ։

-Առանց երեխաների անհնար է։ Ո՞ւմ հետ պետք է խաղամ։ Ո՞ւմ հետ պետք է իրար վրա նկարենք։

—Այսպես պատերը սկսեցին կռվել։ Իրար խփում էին և ջղայնանում։ Այդպես անցավ ամբողջ գիշերը։ Երբ երեխաները եկան դպրոց տեսան, որ պատերը նկարած խզբզած էին և կոտրված։ Սկսեցի նմագրել և սոսնձով կպցնել։ Դրանից պատերը սկսեցին ուրախանալ, որ երեխաները իրանց մասին հոգ են տանում։ Պատերը հաշտվեցին և որոշեցին երեխաների պատմել, թե ինչ է եղել։ Դրանից հետո պատերը և երեխաները ամենալավ ընկերներն էին։