ՄԱթեմաթիկայի ընտրություն 19.09 2023թ․

Ընտրություն

 Սեպտեմբերի 19

Տրամաբանական խնդիրներ
  1. Այգեպանը 4 օրվա ընթացքում հավաքեց 58 դույլ խնձոր՝ ամեն օր հավաքելով նախորդ օրվանից 3 դույլով ավել: Քանի՞ դույլ խնձոր հավաքեց այգեպանը երկրորդ օրը:

50-3-6-9=40

40:4=10

10+3=13

  1. Քանի՞ անգամ օրվա ընթացքում ժամ և րոպե ցույց տվող սլաքները կկազմեն ուղիղ անկյուն:

23×2=46

  1. 15 թվին աջից և ձախից կցագրելով մեկական թվանշան ստանում են 15-ին բազմապատիկ թիվ: Գտնել ստացված քառանիշ թվի թվանշանների գումարի մեծագույն հնարավոր արժեքը:

7155

  1. Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6, իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը, և փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ կողմի վերջին տունը։

21

  1. Դասարանում սովորում են 36 աշակերտ։ Նրանք նստած են զույգերով այնպես, որ յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների ուղիղ կեսն է նստած տղաների կողքին։ Քանի՞ աղջիկ կա դասարանում:

36:3

  1. Դասարանում սովորում են 30 աշակերտ։ Նրանք նստած են զույգերով այնպես, որ յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների ուղիղ կեսն է նստած տղաների կողքին։ Քանի՞ տղա կա դասարանում։

30:3

  1. Մեծ ուղղանկյունից ABCD ուղղանկյունը կտրելուց հետո նրա պարագիծը մեծացավ 6-ով, իսկ մակերեսը փոքրացավ 6-ով։ Ինչի՞ է հավասար AB-ն:

 

 

 

 

6:2

Մաթեմատիկայի ընտրության առաջադրանքներ 12.09.2023թ․

Սեպտեմբերի 12

Կազմում ենք խնդիրներ մաթեմատիկական ֆլեշմոբի համար։
1.
2.Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր, 90000 դրամ ընդանուր արժեքով։ Որոշեք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից երեք անգամ էժան է։

1.Արամը ունի յոթ քարտ հետևյալ թվանշաններով՝  2, 3, 4, 5, 7, 8, 0։ Նա ուզում է բոլոր քարտերը օգտագործելով ստանալ հնարավոր ամենամեծ թիվը, որը կբաժանվի 25-ի։ Ո՞ր թիվը նա պետք է ստանա։

8743250

2.Հնարավո՞ր է 25×25 չափի վանդակավոր թղթից կտրել ուղղանկյուններ այնպես, որ յուրաքանչյուրի պարագիծը լինի 18:

Հնարավոր չի

3.Չորս ծովահեններ իրենց ավարը՝ 100 մետաղադրամը, բաժանեցին  իրար մեջ։ Հայտնի է, որ նրանցից ճիշտ երկուսը  ստախոսներ են, ովքեր միշտ  սուտ են խոսում, իսկ մյուս երկուսը  ճշտախոսներ են, ովքեր միշտ ճիշտ են խոսում։

Առաջին ծովահենը ասաց, որ  մետաղադրամները բաժանել են հավասար մասի։ Երկրորդը ասաց, որ մետաղադրամենրը բոլորի մոտ տարբեր քանակով են, և յուրաքանչյուրին հասել է գոնե 20 մետաղադրամ։
Երրորդը ասաց, որ  յուրաքանչյուրի մոտ եղած   մետաղադրամների  քանակը

բաժանվում է 5-ի։

Չորրորդն ասաց, որ յուրաքանչյուրն ունի տարբեր քանակով մետաղադրամ, բայց յուրաքանչյուրը ստացել է ոչ ավելի, քան 35 մետաղադրամ:

Ամենաշատը քանի՞ մետաղադրամ կարող է ունենալ մեկ ծովահենը։

25

Մաթեմատիկայի ֆլեշմոբի հինգերորդ մակարդակի իմ և ընկերներիս կազմած խնդիրները

Միքայել Միքայելյան

Տասներկու հարկանի շենքում կա վերելակ։ Շենքի առաջին հարկում ապրում է 2 հոգի։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը երկու անգամ մեծ է, քան նախորդինը։ Այդ շենքի վերելակի ո՞ր կոճակն է ամենաշատը սեղմվում։ 

Հայկ Մարջանյան

Աննան թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի։ Ստացավ 9։ Ի՞նչ թիվ է մտապահել Աննան։

Եվա Հայրապետյան

2.Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր, 90000 դրամ ընդանուր արժեքով։ Որոշեք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից երեք անգամ էժան է։