Տեղեկություն Արատեսի մասին

Նկարում պատկերված է Արատես Վանքը։

Արատեսի վանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։

Արատես գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Արատեսում է գտնվում եկեղեցիներից Սյունիքի Արատեսի վանքը (7 դար), Սուրբ Աստվածածին (10-11 դարեր), Սուրբ Կարապետ (11 -12 դարեր) 5 մատուռ-դամբարան (7 դար) և 12 դար խաչքարեր։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ (Կենդանիներ պահել)։

Հետաքրքիր փաստեր։
Արատես գյուղում ապրում են 353 մարդ։
Արատեսում կան արջեր։

Արատեսի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1979 1989
Բնակիչ 219 311 184 326 232 353 230

Արատեսի դիրքը

Հերմոնից 4կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հսրավային լանջերին, Այասի գետի հովտում:

Արատեսի Վանական Համալիլ

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

ՍԲ ՍԻՈՆ

Ենթադրվում է, որ համալիրի հյուսիսային հատվածում կանգնած շինությունները վանական համալիրի առաջին կառույցներն են։ Ամենայն հավանականությամբ, այդ շինությունները կառուցվել են 7-րդ դարում։ Այդ հատվածում կանգնած է թաղածածկ մի եկեղեցի՝ հավանաբար Սբ․ Սիոն եկեղեցին, որի շուրջ կառուցվել են մատուռներ։

Իմ ճամփորդապատումը դեպի Երևանի պատմության թանգարան

Ողջյուն, այսօր մենք դասարանով ճամփորդեցինք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք տեսանք շատ հետաքրքիր և  զարմանալի նկարներ և պահպանված հին նմուշներ։ Ինձ այնտեղ ամենաշատը դուր եկան հետևյալ նմուշները,թե հին ժամանակ ինչ էր հանգնում քաղաքապետը, ինչ էին հագնում հարուստ աղջիկները։ Մենք շատ հետաքրքիր խաղի միջոցով ամրապնդեցինք մեր լսածը, որտեղ պետք էր հիշել իրենց պատմածը և պատասխանել իրենց հարցերին։ Իմ թիմը Էրեբունիներ, իսկ մեր մրցակից թիմի  անունը՝ Երևան։ Մեր թիմը ատ լավ խաղաց հիշողության խաղը, որի համար  ստացանք շնորակալագիր։

Իմ ամառային ճամփորդություները

Ես այս ամառային արձակուրդներին շատ ճամփորդել եմ։ Գնացել եմ տատիկիս տուն։ Սյունիքի մարզ քաղաք Գորիս։ Այնտեղ քաղացել եմ իմ ընկերների հետ և տեսել եմ տատիկ ու պապիկիս։ Նաև այնտեղ շատ հով էր դրա համար ել համարյա ամբողջ ամառ ես այնտեղ եմ եղել։ Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ`   մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։ Քաղաքը ունի 20.000 բնակչություն (2001 թ.) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։ Գնացել եմ Սևան և այնտեղ անցկացրել շատ լավ ժամանակ։ Հանդիել եմ իմ ուսուցիչների և մենք իրար հետ անցկացրել ենք շատ լավ ժամանակ։ Իրար հետ քաղացել ենք, պարել ենք և լողացել ենք։ Այնտեղ եղել է մրգի հյուրասիրություն և փրփուր փարթի։

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լճի անվան ծագման մասին կան տարբեր լեգենդներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Նաև գնացել եմ Գառնու հեթանոսական տաճար։ Այնտեղ մենք գնացին եկեղեցի որտեղ վառեցինք մոմ և արեցինք պիկնիկ։ Մենք գնեցինք գաթա որի վրա գրած էր Գառնի և լիքը նախշեր և սրտիկներ։ Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:

Ճամփորդություն դեպի Սևան

Մենք ամբողջ դասարանով Սեպտեմբերի մեկին գնալու ենք դեպի Սևան և հաղթահարելու բարձունք։Հեռավորություն 67կմ, ժամանակ — 1 ժամ, 21 րոպե։ Կանգ ենք առնելու Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2009 թվականին։ Այն կառուցվել է ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի բարերարությամբ՝ ի հիշատակ նրա ծնողների՝ Ավետիս և Թագուհի Պետոյանների։ Եկեղեցու նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

Եկրորդ կանգառը Մեծեփի ամրոց

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։ Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։

Սևանի մասին

Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը:

Ես շատ ուրախ եմ, որ մենք ամբողջ դասարանով գնալու ենք Սևան։

Շնորակալույուն ՝Արմինե Աբրահսմյան, Անուշ Դավթյան

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Գառնու տաճարի մասին

Երևանից մինչև Գառնու տաճար տևում է 45-րոպե։

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ -3 ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում:

                                                 Գեղարդի մասին

Երևանից մինչև Գեղարդի վանք տևում է 1 ժամ և 7 րոպե։ Գեղարդի վանքը Հայաստանի հնագույն վանքերից է, որն իր մեջ ներառում է երկհարկանի քարակերտ տաճարներ ու կից եկեղեցի: Այն գտնվում է Երևանից հարավ-արևելք, երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոփ փոքրիկ մատուռը վանքի ամենահին հուշարձանն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ, այդ թվում՝ նաև 12-րդ դարի (1177, 1181 թթ.)։
Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից մեկն է, մեր յուրօրինակ հնություններից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։ Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։
                                                                    Չարենցի կամարի մասին
Կամարը նվիրված է հանճարեղ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին, ով սիրում էր զբոսնել այս վայրում և հիանալ Արարատ լեռան գեղեցկությամբ:
Չարենցի կամարը գտնվում է Կոտայքի մարզում՝ Ողջաբերդ գյուղի մոտ՝ 1500 մետր բարձրության վրա:
 Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին: Հեղինակը հայտնի ճարտարապետ Րաֆայել Իսրաելյանն է:
Կամարը գրեթե բոլոր զբոսաշրջիկների սիրված կանգառներից մեկն է, և դժվար թե գտնվի որևե մեկը, ով կկարողանա չգայթակղվել և մի քանի լուսանկար չանել Արարատի ֆոնին: 
                                                                                  Քարերի սիմֆոնիայի մասին
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով: Բնության կողմից կերտված այս հրաշքը, գետի վրա կախված իր սյուների շնորհիվ հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով: «Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն այն  պաշտպանված է օրենքով: Այն համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:

 

Սևաբերդի մասին տեղեկություն

Սևաբերդը գտնվում է Կոտայքի մարզում։ Երևանից մինչև Սևաբերդ տևում է 48 րոպե։ Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Սևաբերդը սահմանակից է Զառ, Զովաշեն, Գեղաշեն համայնքներին։ Ասում են, որ գյուղը կար հազարամյակներ։ 2020 թ․ տվյալներով բնակչության թիվը կազմում է 220 մարդ։ Գյուղ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջին, Աբովյանից 20 կմ հյուսիս-արևելք: Գյուղից 5կմ հարավ, 2010մ բարձրության վրա, գետառի ավազանում է գտնվում Սևաբերդի ջրամբարը, որի հայելու մակերեսը 50հա է, խորությունը` 37մ.:

Արատեսի մասին տեղեկություն

Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Միջնադարում Արատեսը ուներ շատ հետաքրքիր անուներ, որ նշանակում է արի և տես։ Արփաըորաց  Հայաստանի գետերից է: Արփա գետը բաժանվում է մեծ ու փոքր առուների: Գետի երկարությունը 128 կմ է: Զորաց եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան հատվածում: Այն կառուցվել է 14-րդ դարում 1303 թվականին: Ուսումնասիրելով պարզում են, որ զինվորական եկեղեցի է եղել: Սմբատաբերդը Հայաստանի ամենապահպանված բերդերից է, գտնվում է Արտաբույրք գյուղի հարավ-արևելք, ծովի մակերեսից մոտ 2000 մ բարձության վրա: Սելմի քարավանատոընը հյուրընկալություն է առաջարկել ճանապարդողներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Սերմի կամ Վարդենլյաց լեռնացքով: Սևան-Գավառ ճանապարիհին ձախ կաղմում `Սևանա լճի առափնյա հրվանդանի վրա է գտնվում Հայրավանք Սբ. Ստեփանոս վանական համալիլը:

Իմ ճամփորդության տպավորություները

Ուրբաթ օրը մենք գնացինք ճամփորդության Կոմիտասի թանգարան։ Այնտեղ մեզ ուրախ դիմավորեցին։ Մեզ պատմեցին կոմիտասի մասին, հետո ցույց տվեցին Կոմիտասի օգտագործած իրերը։ Օրինակ նրա թանաքամանը։ Այնտեղ կար կոմիտասի մենյուն։ Մենյույում կար ուղղայահայաց գրված մի  բան, եթե ուշադիր նայեք կկարդացվի Կոմիտաս։ Նաև տես Կոմիտասի կրած գրքերը և նամակգրությունները։ Վերջում մենք մտանք Պանթեոն այնտեղ տեսանք Կոմիտասին, Հովհհանես Թումանյանին և այլ անվանի մարդկանց։ Ես շատ լավ անցկացրեցի իմ օրը։

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր

Մեղրաձոր համայնք կոտայքի մարզում է։ Մեղրաձորը մայրաքաղաքից 60կմ հեռավորության վրա է։ Մեղրաձոր համեյնք շատ բազմաբնակվայր համայնք է։ Համայնքի կետրոն է համարվում Մեղրաձոր գյուղ։ Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող
անտառապատ լեռան վրա տարածվող մի բացատում է գտնվում Թեժառույքի եկեղեցին կամ
Տրդատավանքը:

 

Իմ ամառային արձակուրդները😘

   

Զով գարնանը հաջորդեց շոգ ամառը։ Սկսվեցին ամառային արձակուրդները։ Ամռանը դաշտերն ու արտերը լցվում են բուրավետ ծաղիկներով, գույնզգույն թիթեռներով ու թռչնակների դայլայլով։ Այս ամառ ես և եղբայրս գնացել էինք Գորիս։ Մենք անցկացրեցինք զվարճալի և հետաքրքիր օրեր։ Ես սովորեցի ասեղնագործություն և տորթ պատրաստելը։ Բակում կազմակերպեցինք խաղեր։ Գնացի լողավազան։ Գրքեր կարդացի։ Տատիկիս ու պապիկիս հետ գյուղ գնացինք։ Մեր գյուղը Քարահունջն է։ Քարահունջը հայտնի է իր թթի օղիով։ Մենք թութ հավաքեցինք և կերանք։ Ես սիրում եմ ամառը, նաև տարվա բոլոր եղանակները։