Ճամփորդություն դեպի Սևան

Մենք ամբողջ դասարանով Սեպտեմբերի մեկին գնալու ենք դեպի Սևան և հաղթահարելու բարձունք։Հեռավորություն 67կմ, ժամանակ — 1 ժամ, 21 րոպե։ Կանգ ենք առնելու Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2009 թվականին։ Այն կառուցվել է ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի բարերարությամբ՝ ի հիշատակ նրա ծնողների՝ Ավետիս և Թագուհի Պետոյանների։ Եկեղեցու նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

Եկրորդ կանգառը Մեծեփի ամրոց

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։ Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։

Սևանի մասին

Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը:

Ես շատ ուրախ եմ, որ մենք ամբողջ դասարանով գնալու ենք Սևան։

Շնորակալույուն ՝Արմինե Աբրահսմյան, Անուշ Դավթյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով