X : 7 = 5 (2)
X = 7×5+2=37
X : 11= 6 (10)
X = 11×6+10 = 76
X : 14 = 3 (11)
X = 14×3+11= 53
X : 24 = 5 (20)
X = 24×5+20=140
X : 35 = 28 (30)
X = 35×28+30 = 1020
X : 30 = 2 (20)
X = 30×2+20=80
X : 7 = 5 (2)
X = 7×5+2=37
X : 11= 6 (10)
X = 11×6+10 = 76
X : 14 = 3 (11)
X = 14×3+11= 53
X : 24 = 5 (20)
X = 24×5+20=140
X : 35 = 28 (30)
X = 35×28+30 = 1020
X : 30 = 2 (20)
X = 30×2+20=80
Սիրելի սովորողներ, կազմեք սեպտեմբեր ամսվա հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․
Ունեմ
https://evahayrapetyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

հանիր մեկ լուցքի որպիսի ստանաս ճիշտ հավասարում
այո

Գրիր արաբական թվերով գրած թիվը սովորական ։
այո
առաջին և եկրրորդ
ինքնուրույն
ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ (պարզեցված տարբերակ)
Քսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին: Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացը: «Տանելու եմ Սողոմոնին, և այս որբուկները ավելի կորբանան»,- մտածեց վարդապետը. Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։ Սողոմոնը պետք է գնար և նրա հետ՝ որբանոցի անանձնական տխրությունը։ -Որդյակք․․․ Մանչերը զգում էին, որ հայր Գևորգը արտակարգ մի բան է ասելու և ներքին դողով սպասում էին։ Իսկ վարդապետի դադարը երկար էր․ նա հանկարծ որոշեց, որ ընտրությունը թողնի նրանց, որբերին, միևնույն է, Սողոմոնին են ընտրելու։ -Որդյակք,- կրկնեց և շարունակեց թուրքերեն․ Քյոթահիայում արգելված էր հայերեն խոսքը․ և երեխաները մայրենին չէին հասկանում։- Վեհափառը լուր է ուղարկել, որ ձեզնից մեկին սուրբ Էջմիածին ուսանելու տանեմ։
Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։
Սողոմոնը կանգնել էր գլուխկախ, մի տեսակ մեղապարտ, ու, չէր հասկանում ինչու, ոչ մեկին նայել չէր կարող։ Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ ոչ ոք այդ պահին իր խոսքը չէր գտել, չէր գտնելու, և մեկը կմկմաց․ -Սողոմոն․․․ գնալո՞ւ ես․․․
Սողոմոնը գլուխը բարձրացրեց, և պատասխանեց՝ Գնալու եմ։
-Բայց դու հայերեն չգիտես։ Սողոմոնի ականջներում գլորվեցին ընկերոջ բառերը, կապարի հալած գնդիկների պես գլորվեցին, այրեցին ականջները։ Նա փորձեց հիշել, մեկ-մեկ հավաքել իմացած մայրենի բառերը․․․ «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։ -Դու մայրենի ոչ մի բառ չգիտես․․․ -Գիտեմ․․․ Նա կիսաձայն ասաց իմացած բառերը․ կամաց ու հանդարտ՝ որ ուշ վերջանան․․․ Սողոմոնը կնճռոտեց ճակատը, զայրացավ ու կրկնեց. -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․
Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։
Նա գիտեր, որ դա հայերեն երգ է, հայերեն հնչյուններ, հայերեն խոսք, իմացած բառերը չկային երգում, բայց գիտեր, որ եղածը Մարեի նման բառեր են, լույս ու ջերմություն ունեն: Նա բառերի գույնն էլ էր զգում՝ արևով կնքված կապույտն էր: Երբ նա ավարտեց երգը, տղաները մեկիկ-մեկիկ բարձրացրեցին գլուխները։ Այդ պահին տղաների տխրությունը ուրիշ էր, այն էր, ինչ սովորաբար ունենում էին Սողոմոնի երգերից հետո, դա անուշ, անլաց, անանձնական տխրություն էր:
Լուսաբացին կառքը դուրս էր եկել Քյոթահիայից, և ձիերը վարգում էին ու փոշոտ ճանապարհով։ Ձիերը աշխույժ ու կայտառ էին, որովհետև օրը առավոտ էր, ու գիտեին նրանք, որ տերը ժպտում է իրենց։ Եվ կառապանը, իրոք, ժպտում էր։ Գևորգ վարդապետ Դերձակյանը կիսախուփ աչքերով էր, նա արդեն վայելում էր եպիսկոպոս ձեռնադրվելու արարողությունը, որի համար ս․ Էջմիածին էր հրավիրվել։ Իսկ Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ Ղողանջը արևի գույնն ուներ, արևի պես համատարած էր, և օրը պռնկեպռունկ լցված էր դեղին զրնգոցով։
Առաջադրանքներ
գավիթի սալահատակից — բարցր ժայռ
կոպերը — աչքի մի մաս
կաշկանդվում — ամանչում
ամենաձայնեղին — ամենաուժեղ ձայն ունեցողին
մանչի — երեխա
արտակարգ — ամպայման
մեղապարտ — մեղավոր
անլաց տխրություն — որ չի լացում բայց ինքն իրեն տխուր է։
ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ — ծանր աչքերի տակ մի փոքրիկ տխրություն կար
այրեցին ականջները — սողոմոնի համար վիրավորական էր
սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ — սողոմոնի աչքն ու ականջն զանգեզուր էր հավաքում
Կոմիտասի և իր ընկերների
երբ որ տղաները ասացին որ նա հայերեն չի կարողանում խոսալ, բայց նա կարողանում է հայերեն շատ լավ երգել։
Նրանք ուզում էին որ սողոմոնը մնար իրենց հետ։
Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,
սպիտակ և կապույտ
Ես Կոմիտասին ճանաչեցի երկրորդ դասարանում, երբ ընկեր Սեդան մեզ սովորեցրեց նրա երգերից ու մի քիչ պատմեց նրա մասին ։ Ընկեր Կարինեն իր հեռախոսով երգեր դրեց, որի հեղինակը Կոմիտասն էր։ Երրորդ դասարանում ընկեր Վարսիկի հետ լսում էինք երգերը և գուգլից ինֆորմացիա գտնում Կոմիտասի մասին։ Արդեն չորրորդ դասարանում ես լավ ճանաչեցի Կոմիտասին, որովհետև ընկեր Արմինեն կարդաց շատ գրքեր մեզ համար, որորնք Կոմիտասի մասին էին, իսկ հետո արդեն սկսեցի կարդալ ինքս Կոմիտասի անձնական կանքի մասին, որ նա եղել է մանկատանը, իր ծնողները շուտ են մահացել։ Հիմա ես շատ լավ ճանաչում եմ Կոմիտասին։
Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ) Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։ Գլխավոր վտակներն են. աջից՝ Ջերմուկը, Հերհերը, Եղեգիսը, Ելփինը, ձախից՝ Ուղեձորը, Կապույտը, Գնիշիկը: Արփա գետի վերին հոսանքում է կառուցվել նաև Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։
Տեսական մաս․
Բաժանելի։ բաժանարար= թերի քանորդ(մնացորդ)
Բաժանելի=բաժանարար* թերի քանորդ+մնացորդ
Օրինակ՝ 17։5=3(2 մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարարը, 3-ը՝ թերի քանորդը, իսկ 2-ը՝ մնացորդը։
Բաժանելին՝ 17=5*3+2
Բաժանարար՝ 5=(17-2):3
Առաջադրանքներ
15)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։
10
16)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։
4
17)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։
18
18)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
2
19)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 7-ի։
7
20)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 5-ի և 7-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
12
21)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 3-ի։
9
22)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի և 3-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։
10
23)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 15-ի և 6-ի։
15
24)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 15-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։
17

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Առաջադրանքներ
ոտնաման — աման
Բարերարի — բարեգորձ
բարձրացրեց — բար — ձրա — ցրեց
գրպանները — գրպ — անն — երը
վնգստում — վն — գստ — ում
շրջադարձում — շրջա — դար — ձում
սոված- սով — ած
խորքում — խոր-խում
շփեց — շփ — եց
մարդու — մար -դու
թատրոնի — թատ- րոնի
ջարդում — ջար — դում
մղում — մղ — ում
գրպանեց — գր — պա — նեց
ցտեսություն — ցտես -ություն
Կոմիտասը շատ հոգատար և բարի էր ու մտածում էր բոլորի մասին։
դրապանակի տեսքից և պարունակությունից
նույն բանը կանեյ
Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել:
դրամապանակս
պատահական
հասկացավ
շուրթերից
հայկական
եկեղեցում
անծանոթ
Տեսական մաս․
Բաժանելի։ բաժանարար= թերի քանորդ(մնացորդ)
Բաժանելի=բաժանարար* թերի քանորդ+մնացորդ
Օրինակ՝ 17։5=3(2 մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարարը, 3-ը՝ թերի քանորդը, իսկ 2-ը՝ մնացորդը։
Բաժանելին՝ 17=5*3+2
Բաժանարար՝ 5=(17-2):3
Առաջադրանքներ
1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։
10×7+4=74
2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։
116
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։
39
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։
709
5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։
6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։
0, 1, 2, 3, 4
7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։
8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։
170
9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։
554
10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։
10
11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
2
12)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։
0
13)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։
4
Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի դերը:
Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:
Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբդը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որդ հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճակում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրերի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացության բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատիներեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկգբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորը (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:
| Քիմիական տարրը | Քիմիական նշանը | Արտասանությունը |
| Ազոտ | N | էն |
| Ալյումին | Al | ալյումին |
| Ջրածին | H | հաշ |
| Թթվածին | O | о |
| Երկաթ | Fe | ֆեռում |
| Պղինձ | Cu | կուպրում |
| Արծաթ | Ag | արգենտում |
| Ոսկի | Au | աուրում |
| Կապար | Pb | պլումբում |
| Ցինկ | Zn | ցինկ |
| Ածխածին | C | ց |
| Ծծումբ | S | էս |
| Ֆոսֆոր | P | պե |
| Քլոր | Cl | քլոր |
| Բրոմ | Br | բրոմ |
| սիլիցիում | Si | սիլիցիում |
****
Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում:
****
Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:
Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:
****
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի:
Ե’վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե’վ մատնընտիր սերմը նրա,
Ե’վ խոստումը գալիք բերքի…
Ե’վ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըվել է և բար տվել…
ՈՒ… մեր դարդը իրար տվել…
Ե’վ հայրենի այն ծիծառը,
Որ հավիտյան բույն է դրել
Մեր հոգու մեջ,
Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների
ՈՒ մեր երկնի գմբեթի տակ…
Դու՝ մեր տավիղ,
Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում:
Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատվելիս
Հայերեն ես դարձյալ տնքում…
Դու ես քարը
Եվ սրբատաշ մեր պատշարը,
Հացը օրվա
Եվ նեղ ժամի մեր պաշարը,
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործված մեր նշխարը
Եվ մեր ճարը՝
Օտարամուտ աղտի դիմաց.
Խնկածավալ մեր տաճարը՝
Օտարահոտ ախտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահավաք մեր հանճարը՝
Ազգասըփյուռ բախտի դիմաց.
Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
ՈՒ բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա’զը-նոտա’ն-ձայնատա’ռը,
Ձայնասըփյուռը կենդանի
ՈՒ ձայների թանգարանը —
Մեր հայկական երգարանը…