Հանրակրթական Դիջիթեք2026 -ի և Բնագիտատեխնիկական ստուգատես 2026 -ի շրջանակում ԱԲ-ի (AI) կիրառմամբ ստեղծելու ենք ուսումնական խաղեր։
Մինչ այդ կսովորենք իրական քայլեր մշակելու ալգորիթմը, որի օգնությամբ կկարողանանք հասնել արդյունքին։
Վերնագիրը՝ «Ես եմ խաղի հեղինակը»։
Քայլ 1. Ինժեներական հուշում (PromptEngineering)
ԱԲ-ն (AI) (օրինակ՝ ChatGPT կամ Gemini, Copilot,…) այսպահին մեր օգնականներնենՆրանք ճիշտգործիքակազմալգորիթմտալովկկարողանանքհասնելսպասվածարդյունքին։
Հուշում 1
«Ես ցանկանում եմ ստեղծել
մաթեմատիկական խաղ 5-րդ դասարանցիների համար «Կոտորակներ» թեմայով։ Առաջարկիր 5 հետաքրքիր և զվարճալի խնդիր, որտեղ հերոսները պետք է լուծեն օրինակները՝ գանձը գտնելու համար։»
Հուշում 2
«Գործիր որպես մաթեմատիկայի փորձառու ուսուցիչ։ Ես ուզում եմ պատրաստել խաղ-վիկտորինա Wordwall կայքում: Թեման՝ «Բնական թվերի բաժանելիության հայտանիշներն» է: Կազմիր 8 հարց, որpոնցից 4-ը կլինեն հեշտ, իսկ 4-ը՝ տրամաբանական և բարդ: Յուրաքանչյուր հարցի համար տուր 3 պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ:»
Այս բովանդակությամբ հարցը տեղադրելով ԱԲ (AI)-ի հարցարանում, դու կկարողանաս հասնել առավելագույն արդյունքին։
Քայլ 2. Թվային «Խաղադարանի» հարթակներ
Երբ ԱԲ-ն գեներացնում է բովանդակությունը, դու դրանից հետո այն պետք է տեղադրես ինտերակտիվ հարթակներում։
Առանձնացրած կայքերից մի քանիսը՝ 1. LearningApps.orggԱԲ-ից ստացած հարց ու պատասխանները տեղադրիր «Միլիոնատեր», «Խաչբառ» կամ «Զույգերը գտիր» կաղապարների մեջ։
Արդյունք. Ստացվում է պատրաստի առցանց խաղ։ 2. Baamboozleս
ԹիմայինԱԲ-ին խնդրել ստեղծել «Ճի՞շտ է, թե՞ սխալ» տիպի պնդումներ մաթեմատիկական կանոնների մասին և ներբեռնել Baamboozle։ 3. Wordwall
Ինչ անել. Ստեղծել «Անիվի պտույտ» (Whel of Fortune) կամ «Լաբիրինթոս»։
ԱԲ-ի դերը. Խնդրել Աբ-ին՝ «Կազմիր 10 արագ հարց բազմապատկման աղյուսակից՝ բարդության աստիճանով բարձրացող»։
Դու ինքդ կարող ես նոր թեմա ընտրել։
Քայլ 3. Նախագծային առաջադրանք «Դիջիթեքի» համար
Առաջադրանքի անվանումը. «ԱԲ-ն որպես իմ մաթեմատիկական խաղի սցենարիստ»
Ընտրիր թեման (օրինակ՝ «Տոկոսներ» կամ «Մակերես և Պարագիծ»)։
Դիմիր ԱԲ-ին. Խնդրիր նրան հորինել մի պատմություն, որտեղ մաթեմատիկական խնդիրները լուծելով առաջ ես գնում։
Ստեղծիր խաղը. Օգտագործելով LearningApps կամ Wordwall, ԱԲ-ի տված հարցերով պատրաստիր խաղ։
Հրապարակիր. Բլոգում տեղադրիր խաղի հղումը և այն «հուշումը» (prompt), որը տվել էիր ԱԲ-ին։
Այս նախագծի շրջանակում մենք աշխատել ենք երկուսով ես և Նանե Պլուզյանը, մեր պատրաստած խաղը ՝



