Archive | Սեպտեմբերի 2024

My Hobby

I have many hobbies that keep me busy, but chess holds a special place in my heart. I’ve been playing chess for six years now, and during that time, my passion for it has only grown. To deepen my understanding of the game, I also attend extra chess lessons. These lessons allow me to refine my techniques, learn new strategies, and improve my overall gameplay, pushing me to challenge myself even more.
What makes my chess journey even more meaningful is that it all started with my father. He was the one who taught me how to play, introducing me to the intricate world of chess. From those early games, when I was just learning the rules, to the more complex matches we have now, chess has become something that connects us. Playing with him helped me fall in love with the game.

Գործնական Աշխատանք

 

5.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

5, 2, 7, 8, 3, 4, 6

6.Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝

·         Ածականներ՝

·         Թվականներ՝ 

Միրգկտրիճձերբակալել, կախարդանք, հիշաչարտասնհինգխիզախանօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգքայլել, մաքրել, հնազանդվել, նպատակմարզիկչորսամիսիրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

7.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  ,հմայել, վախենալ, երազ, գրավել:

հմայիչ, վախկոտ, երազկոտ, գրավիչ

8.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ:

Ինչպես տեսնում եք այսօր հրաշալի եղանակ է։
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:

Ճանապարհի մոտ գեղեցիկ ծաղիկները պատել են այգին։
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:

Փչում է մեղ հովիկ ծաղիկները ժպտում են դալար խոտերին և դաշտը խաղաղությամբ է տիրել։

9.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

10. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ, մեծ վառ

այգի-փոքր, կանաչապատ, ծաղկավուն

ծաղիկ-անուշաբույր, գեղեցիկ

գիրք-հետաքրքիր հին

գորգ-գեղեցիկ

երկիր-մեծ

11.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

3 Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Այո, համաձայն եմ նրա հետ նա բոլորովին ճիշտ է։ Ինտիիգենտ մերդը պիտի լինի խելացի մաքրասեր և ընկերասեր։
Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Դա նշանակում է պիտի կարողանալ ճիշտ մոտենալ ինչ որ կի խնդրի աշխարհին մարդկանց։ Լինել հումանիտար և այլն։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Այս հերսը նա շատ խելացի է։ Ունի բազմազան հետաքրքիր մտքեր։ Ինձ հետաքրքրում է արդյոք նա այսդպիսին է։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

Ես այդքան էլ չսհասկացա նամակի վերնագիրը դրա համար էլ մեծ սիրով կփոխեմ։ Իմ դրած վերնագիրը կլինի՝ Ինտելիգենտության աստիջանը մարդկանց համար։

Փորթություն Հնդկական հեքիաթ և առաջադրանքներ

1․ Փորձություն  (hնդկական  հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։

Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։

Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։

—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։

Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։

Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.

—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։

—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։

—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։

—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։

Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.

—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։

Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։

Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.

—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։

Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։

Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.

—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։

Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

Առաջադրանքներ

Ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։

Ոչ, երկուսնն ել լավ ընկերներ են, բայց երկրորդը ավելի անկեղծ է և ընկերասեր։

  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։

Ոչ, նա երբ որ գնումներ իրենց տուն օգտվում էր սեղանից։ Երկու ընկերներն էլ լավ ընկերներ են։ Եթե Դհավալունք ուզեր նա ընկերություն չեր անի առաջին ընկերոջ հետ։

  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։

Ոչ, կինը այդպես էր մտածում, բայց իրականում այդպես չէ։

  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։

Այո, նա չեր վստահում իր ամուսնուն։ Նա կարծում էր որ արաջին ընկերը առաջին լավն էր։

  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։

Նա փորձությունը արեց նրա համար, որպիսի իր կինը հավատա նրան։

Բաղաձայների ուղղագրություն

Ձ-Ծ-Ց

Ծ-ի և ց-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
ծաղիկ, կարծր, ցանց, ցորեն։
Ձ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ղ-ից (արտասանվում
է խ), ր-ից կամ ձայնավորից հետո արտասանվում է ց հնչյունը, բայց գրվում է ձ
տառը՝ արձակ (նաև արձակուրդ, ընդարձակ, համարձակ), բարձ, բարձել, բարձր,
դաղձ, դարձ, դեղձ, դեղձան (բաց դեղնագույն, խարտյաշ), դեղձանիկ, դերձակ,
դերձան (կարի թել), խուրձ, հանդերձ, հարձակվել, համբարձվել, Համբարձում,
որձ, վարձ, փորձ, օձ։
Ջ-Ճ-Չ
Ճ-ի և չ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
ճահիճ, կարճ, չամիչ, կանաչ։
Ջ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ղ-ից (արտասանվում
է խ), ր-ից կամ ձայնավորից հետո արտասանվում է չ հնչյունը, բայց գրվում է ջ
տառը՝ աղջիկ, ամբողջ, աջ, առաջ, առաջին, առաջնորդ, արջ, զիջել, թրջել
(խոնավացնել), իջնել, մեջ (նաև միջև), մեջք, ողջ (նաև ողջույն, առողջ), ոջիլ,
վերջ, քաջք (դև)։

Վարժություններ
Վարժություն 1։ 
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղ….ագործ, գլուխկոնձի,
համարձակ, բարձ, բարձել, թխվացք, բարձր, խցկել, առանցք, դաղ….,
դարձ, կծկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրձ, ձվաձեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աջպարար,
գոջի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիճել, թռչել,

թրչել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեք, ող…., մուր…., ող….ույն,
մահ….ակալ, առող…., ո….իլ, կա….աղակ, վեր….։

Բնության ուսումնասիրման գիտական մեթոդներ

Կարդալ և սովորել․

Է.Ղազարյանի դասագրքից սովորել՝ էջ11-ից, մինչև էջ 16-ը: 

  1. Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:

Ես գիտելիքներ եմ ձեռք բերում բնության երևույթներին դիտելով և փորձերով։

  1. Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:

Փորձը այն է, որ մենք ստեղծում ենք հարմար միջավայր փորձ անելու համար, իսկ դիտումը այն է որ մենք դիտում ենք մեր շրջակա միջավայրը և կայացնում եզրակայություն։

  1. Ի՞նչ է վարկածը:

Վարկածը դա ենթադրություն է։ Կան շատ վարկածներ և ամեն մի մարդ հավատում է մի վարկածի։

  1. Ի՞նչ է օրենքը:

Օրենքը դա եզրակացություն է, որը ստանում են շատ և շատ դիտումների և փորցերի շնորհիվ։

  1. Ի՞նչ է ֆիզիկական տեսությունը:

Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն։

  1. Ֆիզիկական մեծությունների չափումներ, չափումների դերը գիտության մեջ:

Եթե չլիներ չափումները մենք չեինք կարող հասկանալ մեր հասակը։ Չեինք կարող կարուցել տներ։ Մածություները և չափումները շատ պետք են մեզ այս կյանքում։

  1. Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Օրենքըքը դա այնպիսի բան է, որը փորցերի և դիտումների շնորհիվ ապացուցել են։

  1. Երկարության հիմնական և այլ  միավորները: Չափման գործիք:

Միջազգային միավորը դա մետրն է։

  1. Ի՞նչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկե՛ք:

Չափերիզ, Չափագլան, Վարկյանաչափ և այլն։

  1. Այդ սարքերը ի՞նչ ֆիզիկական մեծություններ են չափում:

Կան տարբեր սարքեր, որոնք չափում են տարբեր մեծություներ։ Մետրը երկարությունը։ Գրամը զանգվածը և այլն։

  1. Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ:

Դա քանոնի վրայի թվերը և գծիկները։

  1. Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը:

Դա այն թիվնե ինչով կարող ենք ամենամեծ տարածքը չափել այդ իրով։

  1. Ինչի՞ց է կախված չափման սխալը:

Բաժանման արժեքը կախված է բաժակման արժեքի սխալ բաժանումից։

Լրացուցիչ առաջադրանք`

Էջ 18-20-ը կարդալ ծանոթանալ ուսումնասիրել, ցանկալի է որևէ ֆիզիկոսի հայտնագործման վերաբերյալ պատրաստել նյութ: Է.Ղազարյանի դասագրքից կատարել էջ 166-ի 1-20 վարժությունները։

  1. 2
  2. 1
  3. 2

 

4.2
5.2
6.1
7.2

8. 2
9. 2
10. 3
11. 4.8սմ
12․ 15սմ
13․ 4սմ

14․ 360մլ
15․ 50մլ
16․ 250մլ
17․
18․ 2,5լ, 30մլ
19․

20,4

Պատրաստել տեսանյութ՝

Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրել և գտնել տարբեր երկրների զանգվածի կամ երկարության չափման միավորները: Դրան մասին ինֆորմացիա ներկայացնել պրեզենտացիայի կամ տեսանյութի տեսքով:

 

Թոմաս Էդիսոնի մասին և նրա հայտնագործած գյուտերի մասին

Կյանքը և գործունեությունը

10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել։ Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը սակայն ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ գյուտը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր՝ (հեռագրական ինքնապատասխանիչ)։

1869 թվականին իր հեռագրության գյուտի համար ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Նա սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր գյուտ։

Կարևոր գյուտերը

Ձայնագրիչ

Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877։ Նրա այդ գյուտին է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։

Շիկացման էլեկտրական լամպ

Թոմաս Էդիսոնի առաջին հաջողված շիկացման լամպի մոդելը։ 1879 թ., Դեկտեմբեր

Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա գտավ, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։

Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում։ Այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ, և ստացավ «Ռիչարդսոն‐Էդիսոնի երևույթ» անվանումը։

Ջերմաէլեկտրակայան

1882 թ. Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը։ Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծեց հզոր գեներատորներ։

Հեռախոսային հաղորդիչ

Առաջին գործող հեռախոսափողն Էդիսոնն ստեղծել է «Ուեսթերն Յունիոն» ընկերության պատվերով։ Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։ Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց 100 հազար դոլլար։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։

Ընկերների Մեղքով

Հինգշաբթի` Վիլյամ Սարոյանի ,,Ընկերների մեղքով,, պատմվածքն ամբողջությամբ կարդա’։

Կատարի’ր 1-4-րդ առաջադրանքները։

Սռաջադրանքներջղայն 

1.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Ուլիամ Սարոյանը-Շատ հետաքրքրասեր, ճարպիկ տղա էր և անկեղծ։ 
Տնորեն-Տնորենը հանգիստ մարդ էր և զարմացկոտ։
Ուսուցիչ-ուսուցիչը մի փոքր ջղայն էր և ինքնասեր։
Քերին-Շատ հոգատար և օգնող մարդ էր։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։

Ոմանք հույս ունեին, թե այս մարդը պետք է կարողանար շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել հին դպրոցը։ Սկզբում նա գործի դրեց բիրտ ուժի մեթոդը՝անձամբ օրական ծեծելով ավելի քան երեսուն տղաների, հետո փորձեց համոզման մեթոդը՝ դպրոցի հրապարակում բարեկամաբար զրուցելով ու քայլելով ամենավատ տղաների հետ, և նման շատ այլ բաներ։ Բայց այդ մեթոդներից ոչ մեկն իրեն չարդարացրեց, և առաջին կիսամյակից հետո նա նույնպես լքեց մեղ և գնաց աշխատելու գյուղական մի փոքր դպրոցում, որն ուներ ընդամենը քառասուն, թե հիսուն սովորող։
3.Փորձի’ր զուգահեռներ տանել քո եւ Սարոյանի դպրոցի ուսուցիչների միջեւ։

Մեր դպրոցի և Սարոյանի դպրոցի ուսուցիչների մեջ զուգահեռներ չկան։
4. Նմա՞ն ես պատմվածքի գլխավոր հերոսին։

Կարելի է ասել և Սարոյանի նման շատ հետաքրքրասեր եմ։