Archive | Սեպտեմբերի 2025

Տնային Առաջադրանք

29.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ամերիկյան մի ակուբում, որտեղ երաժտությունն անսահար որոտում է, կարելի է անդոռ գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդոռը, որի համար անձամբ կանչիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինըթվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տիրեց տ.ող լռություն:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկյղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խանարում է մարդու նյրդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մանիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, առվյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյրդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյրդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընկունակությունների նվազումը:

38.Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել: Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա: Երկաթը տաք-տաք են ծեծում: Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում: Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

Եռում

Ջուրը եռում էր — եփվել

Արյունը եռում էր — բորբոքվել

Ընկերանալ

Ընկերացել է տղայի հետ — ընկերություն անել

Ընկերացան գործ անելու համար — միանալ

Մինչև քաղաք ընկերանամ քեզ — ուղեկցել

Ծեծել

Ծեծել էին խեղճին — կռել, գանահարել

Ծեծում է դուռը — թակել

Երկաթը տաք-տաք են ծեծում — կռել, ձև տալ

Հարցն այնքան ծեծեցին — քնննել, շատ քննարկել

Վերջացնել

Գործը վերջացնելուց հետո — ավարտել

Միրգն արագ վերջացրել էր — ուտել, վերջը տալ

 

39.Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Նա ուզում է դառնալ բժիշկ։

Տերևները աշնանը դեղին են դառնում։

Երեխան շփման շնորհիվ ավելի համարձակ է դառնում։ 

Ջուրը եռալիս գոլորշի է դառնում։

Խոսքը մեծ վեճի պատճառ դարձավ

40.Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Մենք ապրում ենք գեղեցիկ տանը։

Բոլոր մարդիկ պետք է ունենան իրենց տունը։

Հայաստանը բոլոր հայերի ընդհանուր տունն է։ 

Թատրոնը արվեստի տունն է։ 

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել <Ճանաչենք մեր օրգանիզմը> նախագիծը։

Ճանաչենք մեր օրգանիզմը
2․ Բջջից–օրգանիզմ կառուցվածքը։

Սեպտեմբերի 8-12
3. Ներկայացնել գեղձերի տեսակները և ֆունկցիաները։

Գեղձերի Տեսակները
4. Ներկայացնել մեկ գեղձային հիվանդություն։

Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները և դրանց հետևանքները
5. Կատարել եք արդյոք ֆլեշմոբը։

Ցավոք սրտի այս ամսվանը չեմ կատարել։
6. Սեպտեմբեր ամսվա բլոգային աշխատանք։

Ճանաչենք մեր օրգանիզմը
Սեպտեմբերի 8-12
Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները և դրանց հետևանքները

Աշխարհն ու բանաստեղծը։ Ջուբրան Խալիլ Ջուբրան

Օձն ասաց կարմրակատարին.
– Ի՜նչ կա ավելի գեղեցիկ, քան քո թռիչքը, ո՜վ կարմրակատար, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու կարողանայիր սողոսկել թռչնաբներն ու հողի մեջ թաղված որջերը, ուր կյանքի ճնշումը խտանում է լռության ու անդորրի մեջ:
– Աստված է վկա, որ դու խորաթափանց իմացության շտեմարան ես և ամենաիմաստունը բոլոր արարածներից, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու թռչեիր,- պատասխանեց կարմրակատարը:
Ձևացնելով, թե ոչինչ չի լսել` օձը շարունակեց.
– Խեղճ կարմրակատար, ինձ նման դու չես կարող տեսնել խորությունների գաղտնիքները, ոչ էլ կարող ես սողոսկել թաքնված թագավորությունների ամբարները: Ինչ վերաբերում է ինձ, ապա քեզնից չեմ թաքցնի. երեկ թաքնվել էի սուտակե անձավներից մեկում, որը նմանեցրի հասուն նռան բոսորագույն սրտին, որին լույսի ամենանվազ շողն անգամ վերածում էր հրե վարդի: Այս աշխարհում ո՞վ կարող է ինձ նման հավասար տեսնել այս հրաշքները:
-Ճշմարիտ դատեցիր, ով իմաստուն, իսկապես քեզանից բացի որևէ մեկը չի կարող քնել դարերի հետքերի ու դարաշրջանների հիշողությունների բյուրեղներին, սակայն, ցավում եմ, դու չես երգում,- պատասխանեց կարմրակատարը:
– Ես մի բույս գիտեմ, որի արմատները ձգվում են մինչև երկրի ընդերքը, և յուրաքանչյուր-ոք, ով ուտում է այդ արմատներից, դառնում է Աշթրութից առավել գեղեցիկ:
-Ոչ-ոք, ոչ-ոք, քեզանից բացի չի կարող կախարդական երկրի մտքի դիմակը հանել, սակայն, ցավում եմ, դու չես թռչում:
– Գիտեմ ծիրանագույն մի առվակ, որն անցնում է հզոր լեռան տակով, ու յուրաքնաչյուր-ոք, ով խմում է այդ առվակից, դառնում է հավերժ` աստվածային անմահությամբ: Ոչ-ոք, ոչ մի թռչուն կամ կենդանի, ինձնից բացի այդ առվակը չի գտնի:
– Աստված վկա, որ աստվածների նման անմահ կլինես, եթե կամենաս, սակայն, ցավում եմ դու չես երգում:
– Գիտեմ երկրակեղևի տակ թաղված մի տաճար, որի ճանապարհը չի գտնի որևէ հնագետ կամ հետազոտող, ամսվա մեջ բազում անգամ եմ այցելում այնտեղ. այն անցած ժամանակների հսկա շենքերից է, որի պատերին նկարված են բոլոր ժամանակների ու գոյերի գաղտնիքները, ու յուրաքանչյուր-ոք, ով կարդա ու հասկանա, ապա կհասնի աստվածությանն իր մտքով ու իմացությամբ:
– Ով սիրելի իմաստուն, դու, միայն դու, եթե կամենաս, մարմնիդ նրբությամբ կարող ես սողոսկել բոլոր սերունդների գիտությունների մեջ, սակայն, ցավում եմ, դու չես կարող թռչել:
Այդժամ, վրդովված իրենց զրույցից, օձն իր բույնը վերադարձավ` ինքն իրեն քրթմնջալով.
– Աստված ազատի դատարկագլուխ դայլայլողից:
Իսկ կարմրակատարը թռավ` բարձրաձայն ճռվողելով.
– Ցավում եմ, որ դու չես երգում, ցավում եմ, ցավում եմ իմ իմաստուն, որ դու չես թռչում:

Առաջադրանքներ

Ա. Կարդացե՛ք հակադրությունները։ Ի՞նչ են դրանք տալիս ստեղծագործությանը։

Այս հակդրությունու ամեն կերպար գլուխ է գովում, բայց երկուսն էլ ճիշտ են։ Ամեն կենդանի ունի իր լավ և վատ կողմերը, յուրաքանչյուրը ճիշտ է իր մտածելակերպի սահմանում։Դու կարող ես լինել լավը, բայց պետք չէ դրանով պարծենալ ու պետք է ուրիշներին էլ հարգել։ Նաև եթե այս հակադրությունը չլիներ պատմվացքը անհետաքրքիր կդառնար և կկորցներ իր իմաստը։

Բ. Հիմնավորե՛ք ստեղծագործության վերնագիրը։ Ինչո՞վ է այն կապվում գաղափարի հետ։

Հեղինակը փորձել է այս պատմության մեջ իր կարծիքը հայտնել և ուզեցել է հասկանցել, որ այս աշխարհում բոլորը ճիշտ են, քանի որ ամեն մարդ ունի իր կարիքը։ Օրինակ՝ երկու մարդ կարող են կարդալ նույն գիրքը, բայց հասկանալ և պատկերացնել տարբեր կերպ։ Դրա համար էլ պատմությունը կոչվում է «Աշխարհն ու բանաստեղծը»։)

Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները և դրանց հետևանքները

Վահանաձև գեղձը

  • Վահանաձև գեղձը արտադրում է հորմոններ (T3, T4), որոնք կարգավորում են մեր նյութափոխանակությունը։

  • Եթե այն չափից շատ հորմոն արտադրի, առաջանում է հիպերթիրեոզ (hyperthyroidism)։

  • Եթե արտադրի քիչ հորմոն, առաջանում է հիպոթիրեոզ (hypothyroidism)։

Հիպերթիրեոզի (գերբաշխված ֆունկցիա) դեպքում

  • Նյութափոխանակությունը արագանում է։

  • Ախտանիշներ՝ սրտխփոց, նիհարել՝ անգամ շատ ուտելու դեպքում, դող, աչքերի դուրս ցցվածություն (էկզօֆթալմ), նյարդային լարվածություն։

  • Առավել հայտնի հիվանդություն՝ Գրեյվսի հիվանդություն։

Հիպոթիրեոզի (թուլացած ֆունկցիա) դեպքում

  • Նյութափոխանակությունը դանդաղում է։

  • Ախտանիշներ՝ քաշի ավելացում, հոգնածություն, մաշկի չորություն, մազաթափություն, հիշողության թուլացում։

  • Երեխաների մոտ կարող է առաջացնել կրետինիզմ (խիստ հետամնացություն), մեծահասակների մոտ՝ միքսեդեմ։

Կարճ ասած՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը կարող է բերել լուրջ հիվանդությունների՝ կախված նրանից հորմոնները շատ են, թե քիչ։

Գործնական Աշխատանք 17-19 և 21-23

17.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփշբերություն, դափնի, շամփուր: Բ. Կարթ,խորդ, զվարթ, պարթև, նյարդ, թարթել,երթվել, փարթամ:

18.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ: Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օձանման, ատաղծագործ:

19.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեղդտել, կխտար, խրոխտ, ողկույզ, տախտակ, նախկին: Բ. Ճեղքել, կմախք, աղքատ, կողպեք, վխտալ, եղբայր, սանդուղք:

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրստօրե, ակնթարթ, աննդմեջ, լուսնկա, մթընկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակնհայտ, աննդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

 

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամ թ գրի՛ր:

Ընթացք, ընդարձակ, անընդատ, ընդմիջել, ընդանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

 

23.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:

Արևածաղիկ, սպյուռկահայ, ավտոմեքենա, բասկաթոռ, ճաշասեղան։

Գործնական Աշխատանք 14-16

14.Նախադասություններն ընդարձակի՛ր՝  ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն  (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

Օրինակ`
Այդ երևույթը բացատրելի է:- Գունային այդ երևույթը բացատրելի է: Մթնշաղի մեջ գույների խամրելու երևույթը բացատրելի է:

Խեղճ Որդիներն անհանգստանում սպասում էին նրանց հորը:
Քո լավագույն Ընկերդ արդեն գնացել է տուն:
Հմուտ Արշավախումբը վերադարձավ լեռներից տուն:
Քո հուզիչ երգը գրավեց շատ մարդկանց ուշադրությունը:
Հյուրասենյակի Վարագույրը մայրիկը փակեց:
Սպասված Հյուրը արագորեն խոսելով մոտեցավ մայրիկիս:

15.Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Ձմեռնամուտի օրերից մեկն էր: Երկինքը պխտոր էր գարնան ջրի պես: Կատաղի քամին վժժալով ներս էր պռծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գլխարկը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր դռներն ու պատուհանները, բարձրանում պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից: Լապտերավառը, սանդուքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր` լապտերները վառելու: Փողոցի անկյունում արդեն վառված հողմածեր լապտերը ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեխտոտ ապակիների միջից մարդու ցավագար, ճպռոտ աչքերի պես: Ամա-ի փո- ղոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, ս-թս-թում էր ամբողջ մարմնով ու կաձկանձում:

16.․ Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ/ առանց երկրորդ ածանցի/։
Ական վերջածանցով

ա․ Երեսունհինգերորդ, գործունեություն, հոգևոր, տարեվերջ, վարորդուհի, ուղիղ, նախավկա, ջրանկարիչ, բեռնատար, ծխամորճ, քարայր, բանտապան

Երեսունական, գործնական, հոգևորական, տարեկան, վարորդական, ուղղական, նախնական, նկարչական, բառնական, ծխական, քարական, բանտական։

բ․ Ազնվայր, անգո, պարբերություն, ուղեգորգ, տարաբախտ, սակավապետ, կուսակալ, ընդմիշտ, ամսեամիս, համայնապատկեր, տպարան, աշխարհասփյուռ:

Ազնվական, գոյական, պարբերական, բախտական, պետական, պետական, տպական, աշխարհական։

24.09.2025

Գործնական  աշխատանք  1. <<Անվտանգության  կանոնները քիմիայի  լաբորատորիայում աշխատելիս։ Քիմիական ռեակիցիաների  հատկանիշները  և  ընթանալու  պայմանները>>

Ընթացքը Սովորողները կկատարեն  տարբեր  հատկանիշներով  լաբորատոր փորձեր՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Վերջնարդյունքները․ սովորողները գիտեն

  • քիմիայի  լաբորատորիայում  աշխատելու անվտանգության կանոնները, ծանոթ են սարքերի,  պարզ և բարդ  նյութերի հետ
  • Նյութի հատկությունները՝ ա) ֆիզիկական, քիմիական և  ֆիզիոլոգիական
  • Քիմիական ռեակիցիաների  հատկանիշները  և  ընթանալու  պայմանները։

Քիմիական ռեակցիաների հատկանիշներ?

Նախ դու տեսնում ես, որ նոր նյութեր են ստացվում։ Ռեակցիաները միշտ ուղեկցվում են էներգիայի փոփոխությամբ՝ տաքություն, լույս, ձայն կամ էլեկտրական էներգիա կարող է առաջանալ։ Երբ նյութերի գույնը փոխվում է, դա շատ հաճախ նշանակում է, որ նոր նյութեր են առաջացել։ Եթե ռեակցիանում առաջանում է գազ, դա ևս նշան է, որ տեղի է ունեցել քիմիական փոփոխություն։ Երբ ինչ-որ նոր հոտ կամ համ է առաջանում, դա նույնպես ռեակցիայի նշան է։

Ֆիզիկական երևույթներ

  • Նյութի հատկանիշներն ու տեսքը փոխվում են, բայց նյութի կազմը չի փոխվում։

  • Օրինակներ՝

    • Ջրի սառեցում → ջուրը դառնում է ձյուն, բայց H₂O-ն է մնացել

    • Փայտի կտրում

    • Ջրի եռում → գոլորշի է, բայց դեռ ջուր է

  • Հիմնական նշաններ՝ միայն տեսք, ձև, վիճակ կամ չափ փոխվել է, նոր նյութ չի առաջանում


Քիմիական երևույթներ (ռեակցիաներ)

  • Նյութերը փոխակերպվում են և առաջանում են նոր նյութեր

  • Օրինակներ՝

    • Երկաթի ժանգոտում → Fe → Fe₂O₃ (նոր նյութ)

    • Խմելու սոդայի + քացախի ռեակցիա → CO₂ գազ, ջուր, աղ

    • Խմորում կատարումը → ամորտիզացում, գազերի առաջացում

  • Հիմնական նշաններ՝ գույնի փոփոխություն, գազ, նստվածք, ջերմություն, նոր հոտ

 

Ինքնաստւգման   առաջադրանքներ՝  7-րդ դաս-ում  անցածի կրկնողություն (Տնային Աշխատանք)                    

11 Ո՞ր  շարքում  են   տարրերը   ներկայացված   ըստ   երկրակեղևում   դրանց     

       տարածվածության  նվազման.

       1)  ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ                   

       2)  սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ

       3)  թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ

       4)  թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում

12  Ո՞րն  է  երկրակեղևում  առավել  տարածված  մետաղը.

1) ալյումին                  2)  պղինձ                      3)  երկաթ                     4)  մագնեզիում

13 Ո՞րն  է  Տիեզերքում  ամենատարածված  տարրը. 

     1)  թթվածին                  2)  ջրածին                     3)  ածխածին                4)  ազոտ

14 Սովորական պայմաններում  (20 oC)  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր. 

       1)  կալիումի ֆտորիդ,  բրոմ,  յոդ,  ջուր

       2)  կերակրի  աղ, սոդա,  կավիճ, սպիրտ

       3)  քլոր, ածխաթթու  գազ,  թթվածին, ազոտ

       4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն, բրոմ, յոդ, օսլա 

15  Որո՞նք  են  մոլեկուլային   բյուրեղավանդակով  պարզ  նյութեր.  

ա)  Cալմաստ           բ)  P4               գ)  S8                   դ) Si                ե)   I2       զ)  Cգրաֆիտ       է)  Pսև                       ը)  Br2

1)  բ, գ, է, ը                   2)   ա, դ, զ, է                       3) բ, դ, զ,ը                            4)  բ, գ, ե, ը  

16 Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել  սնդիկը.

       1)  միայն  պինդ  վիճակ                                  3)  միայն  հեղուկ  վիճակում

       2)  միայն  գազային վիճակում                       4)  բոլոր  երեք  վիճակներում                                                          

17 Որքա՞ն   է   ոսկու   ձուլակտորի   զանգվածը,  որի   ծավալը   2 սմ3  է, իսկ  ոսկու          

      խտությունը  19,3 գ/սմ3 է. 

     1) 38,6գ                             2) 9,65գ                          3)  77,2գ                                4) 4,825գ

18 Ո՞ր  մեծությունը  կամ  հատկանիշը  կարող  է  փոփոխվել  քիմիական     

       ռեակցիաների  ընթացքում.     ա)  մոլեկուլների  թիվը,          բ)  ատոմների  թիվը,            

       գ)  նյութի  բնույթը,  դ)  նյութերի  գումարային  զանգվածը,  ե)  նյութերի  գույնը.

       1)  բ,գ,դ                         2)  ա,գ,ե                          3)  ա,բ,ե                           4)  բ,գ,դ

19 Ո՞րն  է  ֆիզիկական  երևույթ.

      1)  ջուրը  տաքացնելիս` պղպջակների  անջատվելը

      2)  պղպջակների  անջատվելը  ջուրը  էլեկտրոլիզի  ենթարկելիս

      3)  օզոնի  առաջացումը  ամպրոպի  ժամանակ

      4)  գլյուկոզի  խմորվելը

20  Հետևյալ  երևույթներից  որո՞նք  են  քիմիական.

      ա)  անձրևի  տեղալը                                                         ե)  երկաթի  ժանգոտումը

      բ)  մագնեզիումի  այրումը  թթվածնում                        զ)  սպիրտի  թորումը

      գ)  սնդիկի  գոլորշիանալը                                               է)  պղնձե  իրերի  կանաչելը

      դ)  ցինկի  փոխազդեցությունը  աղաթթվի  հետ

      1)  ա, բ, գ, դ                 2)   բ, դ, ե, է                    3)  բ, դ, ե, զ                    4)  ա, բ, գ, զ

 

Քիմիայի Տնային Աշխատանք 24.09.2024

Անագ (Sn)

  • Գույն․ արծաթավուն-սպիտակ։

  • Ագրեգատային վիճակ․ պինդ։

  • Հոտ․ հոտ չունի։

  • Համ․ թույլ մետաղական։

  • Փայլ․ մետաղական փայլ։

  • Խտություն․ ~7.3 գ/սմ³։

  • Լուծելիություն ջրում․ չի լուծվում։

  • Պլաստիկություն․ պլաստիկ է, հեշտ ձգվում է մետաղական թիթեղների և մետաղալարերի։

  • Ջերմահաղորդականություն․ լավ ջերմահաղորդիչ է։

  • Էլեկտրահաղորդականություն․ լավ էլեկտրահաղորդիչ է։

  • Հալման ջերմաստիճան․ ~232 °C։

  • Եռման ջերմաստիճան․ ~2600 °C։

  • Այլ դիտարկումներ․ անագը քիչ ակտիվ մետաղ է, չի ժանգոտվում օդում։ Երբեմն տեղի է ունենում «անագի ժանտախտ» կոչվող երևույթը (ցածր ջերմաստիճաններում փոփոխվում է բյուրեղային կառուցվածքը և փշրվում է)։

Քացախաթթու (CH₃COOH)

  • Գույն․ անգույն հեղուկ։

  • Ագրեգատային վիճակ․ հեղուկ։

  • Հոտ․ ուժեղ քացախի հոտ, սուր ու խայթող։

  • Համ․ թթու, կծու։

  • Փայլ․ հեղուկ, փայլ չունի (թափանցիկ)։

  • Խտություն․ ~1.05 գ/սմ³։

  • Լուծելիություն ջրում․ լավ լուծվում է ջրում ցանկացած հարաբերությամբ։

  • Պլաստիկություն․ հեղուկ է, ձև չի պահում։

  • Ջերմահաղորդականություն․ վատ ջերմահաղորդիչ (հեղուկների համար՝ թույլ է)։

  • Էլեկտրահաղորդականություն․ մաքուր թթուների լուծույթները էլեկտրահաղորդիչ չեն (բայց տարրալուծված իոնները կարող են վարել հոսանք)։

  • Հալման ջերմաստիճան․ ~16.6 °C (հեղուկի համար)։

  • Եռման ջերմաստիճան․ ~118 °C։

  • Այլ դիտարկումներ․ թթուն թափանցիկ է, կծու հոտ ունի, կոնցենտրացված վիճակում այրող է, կարող է կաշվի ու աչքերի վրա ազդեցություն ունենալ։

Էթիլ սպիրտ (C₂H₅OH)

  • Գույն․ անգույն հեղուկ։

  • Ագրեգատային վիճակ․ հեղուկ։

  • Հոտ․ ալկոհոլային, բնորոշ, մի քիչ քաղցրացած, խայթող։

  • Համ․ սկզբում քաղցր, հետո այրող և տաքացնող։

  • Փայլ․ հեղուկ, փայլ չունի (թափանցիկ)։

  • Խտություն․ ~0.789 գ/սմ³ (ջրից թեթև է)։

  • Լուծելիություն ջրում․ լավ լուծվում է ջրում ցանկացած հարաբերությամբ։

  • Պլաստիկություն․ հեղուկ է, ձև չի պահում։

  • Ջերմահաղորդականություն․ թույլ ջերմահաղորդիչ։

  • Էլեկտրահաղորդականություն․ մաքուր սպիրտը էլեկտրահաղորդիչ չէ (հոսանքը չի տանում)։

  • Հալման ջերմաստիճան․ ~-114 °C։

  • Եռման ջերմաստիճան․ ~78.37 °C։

  • Այլ դիտարկումներ․ (լույսի և ջերմության առկայությամբ հեշտ այրվում է)։

Խմելու սոդա (NaHCO₃)

  • Գույն․ սպիտակ փոշի կամ բյուրեղիկներ։

  • Ագրեգատային վիճակ․ պինդ (փոշի)։

  • Հոտ․ հոտ չունի կամ շատ թույլ միներալային հոտ։

  • Համ․ մի քիչ դառը, ալկալային, «օճառոտ»։

  • Փայլ․ թույլ փայլ ունեցող բյուրեղիկներ։

  • Խտություն․ ~2.2 գ/սմ³։

  • Լուծելիություն ջրում․ լավ լուծվում է ջրում, լուծույթը ալկալային է (թթվահիմքային միջավայր)։

  • Պլաստիկություն․ պինդ է, չի ձգվում, չի հոսում։

  • Ջերմահաղորդականություն․ թույլ ջերմահաղորդիչ (փոշու համար)։

  • Էլեկտրահաղորդականություն․ չլուծված փոշին էլեկտրահոսք չի տանի, ջրում լուծված ժամանակ թույլ էլեկտրահաղորդիչ է (յուրաքանչյուրն իոններ է տալիս)։

  • Հալման ջերմաստիճան․ ~50 °C (բաժանվում է ջերմության ազդեցությամբ՝ CO₂ է առաջանում)։

  • Եռման ջերմաստիճան․ մինչև ջերմաստիճանը բովանդակություն կորցնում է, իրական եռման չկա սովորական իմաստով։

  • Այլ դիտարկումներ․ ջրի հետ արձագանքում է թթուների հետ՝ գազ CO₂ արտադրելով։

Երկաթ (Fe)

  • Գույն․ մետաղական, շագանակավուն-սպիտակ մոխրագույն փայլով։

  • Ագրեգատային վիճակ․ պինդ մետաղ։

  • Հոտ․ մաքուր երկաթը գրեթե հոտ չունի, բայց երբ ձեռքդ դիպչում է, մաշկի քրտինքի հետ ռեակցիայի արդյունքում զգացվում է մետաղական հոտ։

  • Համ․ մետաղական, մի քիչ դառը։

  • Փայլ․ մետաղական փայլ ունի, բայց օքսիդացվող մակերեսը մթնվում է։

  • Խտություն․ ~7.87 գ/սմ³։

  • Լուծելիություն ջրում․ ջրում չի լուծվում, բայց թթուների հետ արձագանքում է։

  • Պլաստիկություն․ պլաստիկ է, կարելի է ձևափոխել։

  • Ջերմահաղորդականություն․ շատ լավ ջերմահաղորդիչ է։

  • Էլեկտրահաղորդականություն․ լավ էլեկտրահաղորդիչ է։

  • Հալման ջերմաստիճան․ ~1538 °C։

  • Եռման ջերմաստիճան․ ~2862 °C։

  • Այլ դիտարկումներ․ հեշտ ժանգոտվում է ջրի և օդի մեջ (կառուցվում է Fe₂O₃՝ կարմրակարմիր ժանգ), կարող է մագնիսական լինել մաքուր վիճակում։

 

Տնային Աշխատանք

9․ Գրել տրված գոյականներին բնորոշ հատկանիշները․

Գիրք, բժիշկ, քաղաք, դասարան։

Գիրք-հաստություն, թեմա, էջեր
Բժիշկ-մարդ, պատասխանատու, համբերատար
Քաղաք-մեծ, մարդաշատ, զարգացած
Դասարան-աշխույժ, մեծ, ընկերասեր

10․ Խմբավորել հականիշները․

Կեղտոտ, արտասվել, գաղտնի, մաքուր, բարի, ուրախանալ, անգութ, անբիծ, նահանջել, անարատ, անսիրտ, գրոհել, չար, բացեիբաց, հրճվել, դաժան, հարձակվել, ի լուր ամենքի, ծիծաղել, բացահայտ, անագորույն, անաղարտ, ինքնակամ, հետ քաշվել, բռնի, ցնծալ։

11.Գտե՛ք նախադասության մեջ ածականները և գրե՛ք, թե որ գոյականին են վերաբերում․

  • Կարմիր ծաղիկները զարդարում էին այգին։
  • Խելացի աշակերտը ուշադիր լսում էր ուսուցչին։
  • Հին տանը պահվում էր իմ պապիկի գրադարանը։

12.Տրված բայերը դրեք 1-ին դեմքով, ներկա ժամանակով․

Գրել, խաղալ, երգել, սիրել, սովորել։

13. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձրունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ, եղբայր, սանդուղք:

Գի դը Մոպասանի «Մենություն»

Գի դը Մոպասանի «Մենություն» պատմվածքը

1.Ըստ քեզ` ո°րն է գործի ասելիքը։

Այս պատմվացքը դառը ճշմարտության մասին էր։ Դու միշտ միայնակ ես։ Ունենաս շատ ընկերներ, բարեկամներ ու իրենց հետ կիսվես դա քեզ չի օգնելու։ Դա ընդամենը միայնակությունը թեթեվացնելու փորձ է, քանի որ յուրաքանչյուր մարդ լիովին է մտածում և ոչ մեկ քեզ չի կարող խորհուն հասկանալ։ Միայն դու կարող ես։ Բայց ես կարծում եմ, որ դու պետք է լիքը փորձեր անես մենակությունը թեթևացնելու համար խոսելով ծնողներիդ, ընկերներիդ հետ և ամեն ինչ կկաչողանաս։ Վստահ եմ եթե քեզ ներշնչես որ դու մենակ ես դու մենակ էլ կմնաս։ Պետք է միշտ ուրախ լինել, ընկերների հետ շփվել և վատի մասին չմտածել։ Լինել լավատես։

2.Առանձնացրո’ւ պատմության ամենից տպավորիչ հատվածը եւ մակնաբանի’ր։

«…գոյապայքարում մեր մեծագույն տառապանքը գալիս է նրանից, որ մենք հավիտյան միայնակ ենք, և մեր բոլոր ջանքերը, բոլոր գործողությունները մենությունն այդ ցրելու ապարդյուն փորձեր են սոսկ»։

Այս հատվածում պատմության իմաստը բացվեց և մենք իմացանք, որ ինչքան էլ փորձենք կիսվել, դա ուղակի փորձեր են։ (Ես այդպես չեմ կարծում միշտ փորձեք։)

3. Ինչո°ւ է գործը վերնագրված Մենություն,,։ Այլ կերպ ինչպե°ս կվերնագրեիր։

Մենություն, քանի որ այստեղ խոսվում է մենակության մասին։ Ես կվերնագրեի «Դառը ճշմարտություն», քանի որ պատմվացքում խոսում է իրակոնության, որը շատերը և ես չենք ցանկանում հավատալ և ընդունել։ 

4. ա.Մեկնաբանի՛ր՝ ,,…Գոյապայքարում մեր մեծագույն տառապանքը գալիս է նրանից, որ մենք հավիտյան միայնակ ենք, և մեր բոլոր ջանքերը, բոլոր գործողությունները մենությունն այդ ցրելու ապարդյուն փորձեր են սոսկ,,:

Այս հատվածում պատմության իմաստը բացվեց և մենք իմացանք, որ ինչքան էլ փորձենք կիսվել, դա ուղակի փորձեր են։ (Ես այդպես չեմ կարծում միշտ փորձեք։)

բ. ,,Ես ինձ երբեք ավելի միայնակ չեմ զգում, քան այնժամ, երբ նվիրաբերում եմ սիրտս մի ընկերոջ, քանզի այդժամ ավելի լավ եմ հասկանում անհաղթահարելի խոչընդոտը,,:

Այստեղ մեր հերոսը ասում է, որ երբ որ ինքը ընկեր է ձեռք բերում, աբողջությամբ վստահում իր ընկերոջը, վերջում նա իրեն ավելի միայնակ է զգում։ (Ես այդպես չեմ կարծում միշտ փորձեք։)