Իմ ամառային ճամփորդություները

Ես այս ամառային արձակուրդներին շատ ճամփորդել եմ։ Գնացել եմ տատիկիս տուն։ Սյունիքի մարզ քաղաք Գորիս։ Այնտեղ քաղացել եմ իմ ընկերների հետ և տեսել եմ տատիկ ու պապիկիս։ Նաև այնտեղ շատ հով էր դրա համար ել համարյա ամբողջ ամառ ես այնտեղ եմ եղել։ Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ`   մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։ Քաղաքը ունի 20.000 բնակչություն (2001 թ.) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։ Գնացել եմ Սևան և այնտեղ անցկացրել շատ լավ ժամանակ։ Հանդիել եմ իմ ուսուցիչների և մենք իրար հետ անցկացրել ենք շատ լավ ժամանակ։ Իրար հետ քաղացել ենք, պարել ենք և լողացել ենք։ Այնտեղ եղել է մրգի հյուրասիրություն և փրփուր փարթի։

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լճի անվան ծագման մասին կան տարբեր լեգենդներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Նաև գնացել եմ Գառնու հեթանոսական տաճար։ Այնտեղ մենք գնացին եկեղեցի որտեղ վառեցինք մոմ և արեցինք պիկնիկ։ Մենք գնեցինք գաթա որի վրա գրած էր Գառնի և լիքը նախշեր և սրտիկներ։ Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով