Posted in Պատմություն

Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո

1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո դեռ գոյություն ունեին Վանանդի (Կարսի), Տաշիր-Ձորագետի (Լոռու և Սյունիքի հայկական թագավորությունները: Բացի հայկական հիշյալ թագավորություններից` Հայաստանի հյուսիսարևելյան և հարավային լեռնային վայրերում իրենց ինքնավարությունը պահպանում էին մի շարք հայկական իշխանություններ (Արցախի Խաչենի իշխանությունը, Սասունի, Մոկաց լեռնային իշխանությունները և այլն): Այդուամենայնիվ, վերոհիշյալ հայկական թագավորություններն ու իշխանությունները չկարողացան լուրջ դեր ստանձնել երկրի միավորման գործում և զերծ պահել երկիրն արտաքին ներխուժումներից:

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում։ Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո Բյուզանդիայի նպատակն էր հայերին իրեն ենթարկել թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ մշակութային առումներով: Առաջնահերթ խնդիրներից էին Հայաստանի ռազմական ուժերի թուլացումն ու ոչնչացումը: Հաջորդ նպատակն էր Հայոց եկեղեցու վերահսկողությունն իր ձեռքն առնելը:

Իր նպատակներին հասնելու համար Բյուզանդիան նվաճված հայկական տարածքների կառավարիչներ էր նշանակում հիմնականում ծագումով հույներին: Հայ պաշտոնյաները կամ հեռացվում էին պաշտոններից կամ էլ վարում երկրորդական և ստորադաս պաշտոններ: Հայաստանի ռազմական ուժերը թուլացնելու նպատակով կիրառվեց նախ և առաջ հայերին Հայաստանից գաղթեցնելու (տեղահանելու) քաղաքականությունը: Բյուզանդիան հայ իշխաններին կայսրության` Հայաստանից արևմուտք ընկած տարածքներում շնորհում էր բարձր պատվաստիճաններ և ընդարձակ կալվածքներ: Ազնվականների և նրանց ռազմական ուժերի հետ միասին հայրենիքից գաղթում էին նաև արհեստավորներն ու գյուղացիները:

Ամենաաղետայինը, սակայն, եղավ այն, որ որոշ ժամանակ անց լուծարվեց տեղական հայկական զորքերի մեծ մասը, և դրանց փոխարեն բերվեցին բյուզանդական վարձկան զինվորներ: Լեռնաշխարհի ընդարձակ տարածքներում գերիշխող նախարարական համակարգը, ըստ էության, փլուզվեց: Այն պահպանվեց միայն անմատչելի լեռնային շրջաններում:

Հայոց եկեղեցու նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով բյուզանդացիների նախաձեռնությամբ նվաճված հայկական հողերում հիմնադրում էին քաղկեդոնական եկեղեցիներ և համայնքներ: Նպատակն էր հեշտացնել հայերին դավանափոխ անելու գործը, ինչպես նաև ամուր հենարան ստեղծել նվաճված տարածքներում: Ավելին՝ կաթողիկոսությունն Անիից տեղափոխվեց արևմուտք՝ Կոստանդնուպոլիս, իսկ հետո՝ Սեբաստիա: Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»: «Կոստանդնուպոլիսյան գերության» արժանացավ նաև հաջորդ կաթողիկոսը:

Այսպիսով՝ Բյուզանդիայի վարած վարչական և կրոնական քաղաքականության պատճառով հայ ժողովրդի ռազմական և դիմադրական ուժն աստիճանաբար պակասում էր: Կայսրության արևելյան սահմանները թուլացան, և տարածաշրջանը շուտով անպաշտպան մնաց սելջուկների առջև:

Սելջուկները Հայաստանում։ Սելջուկների նախնիները Միջին Ասիայի թյուրքալեզու քոչվոր ցեղերից էին: Կոչվել են իրենց առաջնորդի՝ Սելջուկի անունով: Մոտ X դ. վերջերին Սելջուկն ու իր ժողովուրդն իսլամ ընդունեցին: Ծառայության անցնելով Աբբասյան խալիֆայության զորքերում՝ սելջուկներն իրենց ռազմական հմտությունների շնորհիվ աստիճանաբար ընդլայնեցին իրենց քաղաքական և ռազմական հնարավորությունները: Աբբասյանների թուլացմանը զուգընթաց ավելի ուժեղացող սելջուկներն աստիճանաբար շարժվեցին դեպի Պարսկաստան, իսկ հետո՝ Հայաստան:

Այդ ժամանակ Հայաստանն արդեն մնացել էր բյուզանդական կայազորի պաշտպանության հույսին: Բյուզանդական կայազորը, ինչպես գիտենք, կազմված էր հիմնականում օտարերկրյա վարձկաններից: Դրանք այնքան էլ շահագրգռված չէին հեռավոր երկրի ու օտար ժողովրդի պաշտպանությամբ: Հայաստանում տեղական ուժերը բավարար չէին, որ կարողանային երկիրն ու ժողովրդին պաշտպանել օտարներից և թույլ չտալ, որ նրանք մշտական բնակություն հաստատեն այստեղ:

Հայաստանի նվաճումն ու հայերի զանգվածային արտագաղթը։ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց՝ 1047 թ., սելջուկները ներխուժեցին Հայաստան: Օգտվելով բյուզանդական բանակի անգործությունից՝ նրանք գրավեցին և հիմնահատակ ոչնչացրին արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն Արծն քաղաքը (1049 թ.)։

Դեպի Հայաստան սելջուկյան պարբերաբար կրկնվող արշավանքներից մեկը` 1054 թ. արշավանքը, գլխավորում էր անձամբ սելջուկյան պետության ղեկավար Տուղրիլ բեկը: Այս անգամ նրանք տեղ- տեղ՝ հատկապես Կարինում, Կարսում և Մանազկերտում, հանդիպեցին լուրջ դիմադրության: Այդուամենայնիվ, սելջուկները կողոպտեցին, հրկիզեցին և ոչնչացրին երկրի հարուստ քաղաքներից շատերը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր: Այս փուլում սելջուկների արշավանքները նաև նվաճված տարածքներում թյուրքական ցեղախմբերի բնակեցման նպատակ էին հետապնդում:

Տուղրիլ բեկի արշավանքների հետևանքով մեծապես թուլացան Հայաստանի և Բյուզանդիայի արևելյան պաշտպանական գծերը, և հեշտացավ Հայաստանի ու Փոքր Ասիայի նվաճումը: Իրավիճակը չշտկվեց, երբ բյուզանդացիները, հասկանալով իրենց վարած քաղաքականության սխալը, սկսեցին հայ բնակչության հարկերը թեթևացնելու և սիրաշահելու քաղաքականություն վարել:

1064 թ. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ: Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ: Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից: Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ: Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ:

Սելջուկների կրկնվող արշավանքների հետևանքով աստիճանաբար մեծ ծավալ ստացավ հայության` Բյուզանդիայի կայսրերի քաղաքականությամբ սկսված գաղթը դեպիհարավ– արևմուտք (Կիլիկիա) և հյուսիս (Վրաստան):

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Հայաստանի մեծ մասի բռնակցումից հետո։
Բյուզանդիան ուզում էր հայերին ենթարկել, թուլացրեց բանակը, փոխեց իշխաններին, հայերին տեղահանեց և եկեղեցին վերահսկեց։

2. Ինչո՞վ էր պայմանավորված 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտությունը։
Բանակը թույլ էր, հայերը չէին աջակցում, իսկ վարձկանները անկեղծ չէին կռվում։

3. Ի՞նչ հետևանքներ ունեցան Բյուզանդիայի քաղաքականությունն ու սելջուկների արշավանքները հայության համար։
Քաղաքներն ավերվեցին, մարդիկ գաղթեցին, բանակը և երկիրը թուլացան։

4. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հայաստանի ռազմական ուժերը թուլացնելու քաղաքականությունը։
Հայաստանը մնաց անպաշտպան, և սելջուկները հեշտ գրավեցին այն։

5. Ինչո՞ւ էին բյուզանդացիները ձգտում հայերին դավանափոխ անել։
Որպեսզի հայերին ամբողջությամբ իրենց ենթարկեն։

6. Ինչո՞վ էր վտանգավոր սելջուկների վերաբնակվելը Հայաստանում։
Հայերը կորցնում էին հողերն ու իշխանությունը, երկիրը դառնում էր օտարների։

7. Եթե դու լինեիր բյուզանդական հրամանատար՝ ի՞նչ կանեիր։
Կվերադարձնեի հայերին հողերը, կթուլացնեի հարկերը, կվերականգնեի հայկական բանակը և միասին կպաշտպանեինք երկիրը։

8. Ինչ կլիներ, եթե Բյուզանդիան չթուլացներ հայերին։
Հայերն ու բյուզանդացիները միասին ուժեղ կլինեին, և սելջուկները հեշտ չէին հաղթի։

Posted in Հանրահաշիվ 8

Հանրահաշվի Տնային Աշխատանք

 

Ա) y-4=0 
y=4 
x+4+1=0 
x=-5 
(-5;4) 
բ) -3y-y-3-1=0 
-4y-4=0 
-4y=4 
y=-1 
x+(-1)-1=0 
x=1-(-1) 
x=2 
(2;-1) 
գ) x-2-3=0 
x=5 
15+y+3=0 
y=-18 
(5;-18) 
դ) 2x+8=0 
2x=-8 
x=-4 
-4-y-7=0 
y=-4-7 
y=-11 
(-4;-11) 


Ա) (*-1) x+-4y-8=0 
{3y-1=0} 
{-4y-8=0} 
7y-7=0 
7y=7 
y=1 
x+3-1=0 
x=0-3+1 
x=-2 
(-2;1) 
բ) y+1=0 
y=-1 
x-2*-1+3=0 
x=0-2-3 
x=-5 
(-5;-1) 
գ) 4x-2=0 
4x=2 
x=0,5 
0,5-y+2=0 
y=0,5+2 
y=2,5 
(0,5;2,5) 
դ) x+1=0 
x=-1 
1-y+4=0 
y=1+4 
y=5 
(-1;5)

Posted in Քիմիա 8

01.10.2025

  • Ինչ է բնական երևույթը սահմանեք և գրեք օրինակներ?

Բնական երևույթը այն երևույթներն են, որոնք տեղի են ունենում բնության մեջ առանց մարդու միջամտության։ Դրանք կապված են բնության տարբեր ուժերի ու գործընթացների հետ՝ մթնոլորտային, երկրաբանական, ջրային կամ տիեզերական։

Օրինակներ՝

  • երկրաշարժ

  • հրաբխի ժայթքում

  • անձրև, ձյուն, կարկուտ

  • փոթորիկ, քամի

  • ծիածան

  • Ֆիզիկական երևույթը որն է սահմանեք և գրեք օրինակներ?

Ֆիզիկական երևույթը այն փոփոխությունն է, որի ընթացքում առարկայի կամ նյութի կազմը չի փոխվում, փոխվում են միայն նրա ձևը, չափը, ագրեգատային վիճակը։

Օրինակներ՝

  • սառույցի հալվելը

  • ջրի գոլորշիանալը

  • ապակու կոտրվելը

  • մարմնի շարժումը

  • ձայնի տարածումը

  • լույսի արտացոլումը

Գրեք նյութի ֆիզիկական հատկություները?

  • Գույն – օրինակ՝ պղինձը կարմրավուն է, թթվածինը անգույն։

  • Հոտ – օրինակ՝ ամոնիակը ունի սուր հոտ։

  • Համ (չի թույլատրվում փորձարկել լաբորատորիայում) – օրինակ՝ աղը աղի է։

  • Խտություն – նյութի զանգվածը նրա ծավալի միավորի մեջ։

  • Հալման ջերմաստիճան – երբ պինդը դառնում է հեղուկ։

  • Եռման ջերմաստիճան – երբ հեղուկը դառնում է գազ։

  • Լուծելիություն – ինչքան լավ է նյութը լուծվում ջրում կամ այլ լուծիչում։

  • Կարծրություն – օրինակ՝ ադամանդը ամենակարծր նյութն է։

  • Էլեկտրահաղորդականություն – օրինակ՝ մետաղները լավ են հաղորդում։

  • Ջերմահաղորդականություն – մետաղները լավ են անցկացնում ջերմություն։

  • Ագրեգատային Վիճակ՝ պինդ, հեղուկ, գազային։

  • Քիմիական երևույթը որն է սահմանեք և գրեք օրինակներ?

Քիմիական երևույթը այն գործընթացն է, որի ընթացքում նյութի կազմը փոխվում է և առաջանում են նոր նյութեր՝ նոր հատկություններով։

Օրինակներ՝

  • փայտի այրվելը (առաջանում է մոխիր, գազեր)

  • երկաթի ժանգոտելը

  • մոմի այրվելը

  • կաթի թթվելը

  • մրգերի փտելը

  • հացի թխվելը

  • Որոնք են քիմիական ռեակցիայի հականիշները?

Քիմիական ռեակցիայի հականիշները կոչվում են այն նշանները, որոնց միջոցով կարելի է հասկանալ, որ նյութի մեջ տեղի է ունենում քիմիական փոփոխություն, այսինքն՝ առաջանում են նոր նյութեր։

Հիմնական հականիշները՝

  • գազի արտազատում (փրփուր, պղպջակներ)

  • նստվածքի առաջացում (անլուծելի նյութ հեղուկում)

  • գույնի փոփոխություն

  • հոտի փոփոխություն կամ նոր հոտի առաջացում

Օրինակ՝

  • քացախի մեջ սոդա լցնելիս առաջանում են պղպջակներ (գազի արտազատում),

  • երկաթի ժանգոտելիս գույնը փոխվում է,

  • մոմը վառվելիս լույս ու ջերմություն է արտազատվում։