Archive | Մարտի 2025

Կրճատած Տարբերակ

Հայաստանը Սասանյան Պարսկաստանի կազմում
428 թ. Արշակունյաց թագավորության անկումից հետո Արևելյան Հայաստանը դարձավ Սասանյան պետության մարզպանություն՝ որոշ ինքնավարությամբ: Հայ նախարարները պահպանեցին երկրի կարևոր պաշտոնները:

439-457 թթ. Հազկերտ II-ը սահմանափակեց քրիստոնյաների իրավունքները, իսկ 447 թ. անցկացրեց աշխարհագիր, ինչը բերեց հարկերի ավելացման: 449 թ. նա պահանջեց հայերից ընդունել զրադաշտականություն:

Ավարայրի ճակատամարտ (451 թ.)
Հազկերտի պահանջը մերժվեց, ինչի հետևանքով սկսվեց ապստամբություն՝ Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու գլխավորությամբ: 451 թ. Ավարայրի դաշտում տեղի ունեցավ ճակատամարտը, որտեղ հայերը պարտվեցին, սակայն ապստամբությունը շարունակվեց պարտիզանական պայքարով: Ի վերջո, պարսիկները հասկացան, որ հայերի բռնի կրոնափոխությունը չափազանց դժվար է, ու ստիպված զիջումների գնացին՝ վերականգնելով կրոնական ազատությունը:

Նվարսակի պայմանագիր (484 թ.)
Պարսկաստանի շարունակական պարտությունները հեփթաղներից ստիպեցին փոխել քաղաքականությունը: 484 թ. Նվարսակ գյուղում կնքվեց հաշտություն, որի համաձայն՝

  1. Հայ նախարարները վերականգնեցին ժառանգական իրավունքները,
  2. Դադարեցվեցին կրոնական հալածանքները,
  3. Պարսիկները դադարեցին միջամտել Հայաստանի ներքին գործերին:

Վահան Մամիկոնյանը նշանակվեց Հայաստանի մարզպան՝ ամրապնդելով հայերի ինքնավարությունը:

Հետաքրքրաշարժ Մայրենի

Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ՝

  1. Կենդանական աշխարհի քանի՞ ներկայացուցիչ կա տրված շարքում՝ ուղտ, ալոջ,  երե, վարուժան, թաղար, կորյուն, կենգուրու ։

Ա. 4 Բ. 5 Գ. 6 Դ. 7 Ե. 8

  1. -Կոմիտա՛ս, երեխաներին քանի՞ գիրք տվեցին դպրոցի գրադարանում: Կոմիտասի պատասխանը կա հարցում: Գտի՛ր այն:

Ա. 3 Բ. 6 Գ. 9 Դ. 10 Ե. 16

  1. Ձուկ-ձկան, ամառ-ամռան, մանուկ-մանկան, դուռ-դռան, սեղան-սեղանի շարքում կա օրինաչափություն, որին չի ենթարկվում բառազույգերից մեկը: Նման օրինաչափությամբ գտեք պատասխանի տարբերակների «ավելորդ» բառը:

Ա. ծաղիկ Բ. պատանի Գ. պապ Դ. գիրք Ե. Ծիծաղ

  1. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

  1. Համակարգիչը բոլոր տառերը կպցրել է իրար: Արմենը փորձեց շտկել թերությունը և ստացավ մի քանի տարբերակ: Քո կարծիքով՝ ո՞րն է ճիշտ վերականգնված նախադասությունը: Գերուկլորտղամարդէրնաևհևումէրփուքսիպեսքրտինքիկաթիլներըշարվելէիննրաչ եչոտկարմիրերեսին:

Ա. Գերուկ, լոր տղա, մարդ էր նաև, հևում էր փուո՜ւ, քսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Բ. Գերուկ, կլոր տղամարդ էր նա, հևիհև ո՞ւմ էր փուքսի պես փնտրում. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր իրերին:

Գ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

Դ. Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտինքի կաթիլները շարել էին նրա չեչոտ, կարմիր երեսին:

  1. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք:

Ա. ավյուն Բ. մութ Գ. նյութ Դ. արյուն Ե. ուրույն

  1. Եթե բառերը բաժանվեն բանակների, ապա ո՞ր բառազույգերի բառերը կհայտնվեն հակառակորդ բանակներում՝ կանուխ-ուշ 2. բերրի-արգավանդ 3. թեժ-մարմանդ 4. ագահ-աչքածակ 5. առույգ-աշխույժ։ Ա. 2, 3 Բ. 1, 5 Գ. 1, 3 Դ. 4, 5 Ե. 3, 4
  2. 1.Ի՞նչ նախադասություն է գրված:Գիմինիրեքեըթմենայբրեդաուբենայբրեեչկենայբմեննուէ:Ա. Գիրքը նկարազարդ է: Բ. Գիրքը մարդու ընկերն է: Գ. Գիրքը մտքի բանալին է:Դ. Գիրքը շատ թանկ է: Ե. Գիրքը մարդու բարեկամն է:
  3. . Ո՞ր մասնագետն էր զբաղված ոչ իր մասնագիտությամբ:Ա. Բրուտը պայտում էր ձին:Բ. Խեցեգործը կավից ամաններ էր պատրաստում:Գ. Հյուսնը շինարարության համար ատաղձ էր պատրաստում:Դ. Փականագործը մետաղյա իրեր էր նորոգում:Ե. Հնագետը հնություններ էր ուսումնասիրում:
  4.  Ո՞ր նախադասությունը զերծ չի մնացել մակաբույծ բառից:Ա. Արան ամեն առավոտ ոտքով քայլում է երկու կիլոմետր:Բ. Եթե չհարմարվեմ, անպայման կվերադառնամ:Գ. Զինվորները ոտքով անցան այդ քարքարոտ ճանապարհը:Դ. Հետդարձին հանդիպեցինք օտարազգի զբոսաշրջիկների:Ե. Երկհարկանի առանձնատան վերևի հարկում ապրում էին մայր ու որդի
  5. Աղբյուր, կերպար, վարկատու, բութակ, արդյունք բառերից չորսում որևէ տառ և՛ սկիզ է, և՛ վերջ: Ո՞ր բառն է զուրկ այդ հետաքրքիր հատկությունից:Ա. արդյունք Բ. կերպար Գ. աղբյուր Դ. բութակ Ե. վարկատու
  6. Պատասխանի ո՞ր տարբերակում են իրար համապատասխանում հայկական առածներ սկիզբն ու ավարտը:1. Ջուր կերթա, ա. անձրևից չի վախենա 2. Գետն անցկացան, բ. ինչքան խմես, կծարավես 3. Լավություն արա, ջուրը գցիր, գ. ձուկը չիմանա, աստված կիմանա 4. Ջուրն ընկնողը դ. առվումը խեղդվեցին:5. Արծաթը (փողը) աղի ջուր է, ե. ավազ կմնա Ա. 1-բ, 2-դ, 3-գ, 4-դ, 5-ա Բ. 1-գ, 2-բ, 3-ա, 4-դ, 5-ե Գ. 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա, 5-Դ. 1-ե, 2-դ, 3-գ, 4-բ, 5-ա Ե. 1-ե, 2-դ, 3-գ, 4-ա, 5-բ
  7. . Ի՞նչ չես գտնի շաբաթվա օրերի անվանումների մեջ:Ա. լուսանցք՝ առաստաղի մեջ Բ. այբուբենի տառանուն Գ. գրական ստեղծագործություն Դ. դերանուն Ե. շաղախի մեջ օգտագործվող նյութ

Притча о мудреце и глупце

Притча о мудреце и глупце

В одном городе жил мудрец, известный своей проницательностью и спокойствием. Люди часто приходили к нему за советом, и он всегда помогал им найти верное решение.

Однажды к мудрецу пришёл человек, известный своей глупостью и упрямством. Он начал оскорблять мудреца, пытаясь вызвать его на спор. Мудрец молча выслушал его и не ответил ни слова.

Глупец, не добившись реакции, ушёл, чувствуя себя победителем. Ученики мудреца, наблюдавшие за происходящим, удивились и спросили:

— Учитель, почему вы позволили ему оскорблять себя и не ответили?

Мудрец улыбнулся и сказал:

— Если кто-то приносит вам подарок, а вы его не принимаете, кому принадлежит этот подарок?

Ученики ответили:

— Тому, кто его принёс.

— То же самое и с оскорблениями, — сказал мудрец. — Пока вы их не принимаете, они принадлежат тому, кто их произнёс.

Ученики задумались над словами учителя и поняли, что спорить с глупцом — бесполезно. Он не стремится к истине, а лишь к победе в споре. Мудрость заключается в умении распознавать такие ситуации и не тратить на них своё время и энергию.

С тех пор ученики старались избегать бесполезных споров и следовали примеру своего учителя, сохраняя спокойствие и мудрость в любых обстоятельствах.

Մարտի 10-14

Սովորել՝ Նյութի բաղադրության հաստատունության օրենքը

Սովորել՝ Նյութի հարաբերական մոլեկուլային զանգված

Էջ- 88-91

Էջ- 85-87

Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ, գտնվելու վայրից ու ստացման եղանակից անկախ ունի միևնույն հաստատուն բաղադրությունը:

Օրինակ

Կատարենք փորձ.
Պատրաստենք երկաթի և ծծմբի փոշիների խիստ որոշակի զանգվածային` 7:4  հարաբերությամբ խառնուրդ,

DSC00510.JPG
DSC00511.JPG

լցնենք փորձանոթի մեջ և տաքացնենք: Երբ  խառնուրդը փորձանոթում սկսում է սևանալ, տաքացումը դադարեցնենք: Փոխազդեցությունը շարունակվում է ինքնաբերաբար`  ռեակցիայի ընթացքում անջատված ջերմության հաշվին (ընթացող ռեակցիան ջերմանջատիչ է):

Ռեակցիան ավարտվելուց հետո փորձանոթը սառեցնենք մինչև սենյակային ջերմաստիճան և ուսումնասիրենք այն:

DSC00515.JPG

Ինչպես տեսնում ենք, փորձանոթում առաջացել է երկաթի սև սուլֆիդ, այն այլևս չի պարունակում ո’չ դեղին ծծումբ, ո’չ էլ մետաղական երկաթ: Դրանում համոզվելու համար բերանքսիվայր  շրջված փորձանոթը թափահարենք. ոչինչ չի թափվում, փորձանոթի տակ տեղադրված թուղթը մաքուր է:

DSC00516.JPG

Փորձանոթում տեղի է ունեցել երկաթի և ծծումբի առանց մնացորդի փոխազդեցություն:

Ջարդենք փորձանոթը և հետազոտենք ստացված նյութը, այն սև գույնի պինդ նյութ է: Մոտեցնենք մագնիսը, նյութը մագնիսի կողմից չի ձգվում: Նշանակում է, մետաղական երկաթ չի պարունակում:

DSC00259.JPG

Փորձը կրկնենք, սակայն ծծումբը վերցնենք ավելցուկով: Երբ փորձանոթում ռեակցիան դադարի և այն սառչի, ուսումնասիրենք պարունակությունը, բացի սև նյութից` երկաթի (II) սուլֆիդից, այն պարունակում է նաև դեղին նյութ` ծծումբ: Այսինքն` ծծումբը լրիվ չի փոխազդել,  քանի որ վերցված էր ավելցուկով:

DSC00519.JPG

Փորձերը ցույց են տալիս,  մաքուր երկաթի սուլֆիդ կստացվի երկաթի ու ծծմբի միայն խիստ որոշակի զանգվածային հարաբերության դեպքում (7:4)
Նման և բազմաթիվ այլ փորձեր կատարելով՝ պարզում են ցանկացած նյութի բաղադրությունը, որն արտահայտվում է քիմիական բանաձևով:

Պատասխանել հարցերին

1.Սահմանի՛ր նյութի բաղադրության հաստատունության օրենքը:

Ցանկացած նյութ ունի որոշակի, իրեն բնորոշ հատկություններ, ինչը պայմանավորված է այդ նյութի որակական և քանակական բաղադրությամբ: Նույն
նյութը կարող է ստացվել տարբեր վայրերում և տարբեր եղանակներով։ Սակայն
դրանից նյութի որակական և քանակական բաղադրությունը չի փոխվում։

  1. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը.
    Քիմիական միացության մոլեկուլում ատոմները միանում են…
    զանգվածային հարաբերությամբ:
  2. Հաշվի՛ր տարրերի զանգվածային հարաբերությունները հետևյալ բանաձևերն ունեցող միացություններում,
    ա) կալցիումի օքսիդ ա)CaO. բ)ծծմբաջրածին՝H2S գ)մեթան՝ CH4 դ)ֆոսֆորի օքսիդ P2Օ5

ա)56
բ)34
գ)16
դ)137

4.Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս այդ նյութի մեջ եղած բոլոր հարաբերական ատոմների զանգվածի գումարը։

5.Ինչո՞ւ հարաբերական մոլեկուլային զանգվածը չունի չափողականություն:

Քանի որ դա հարաբերական թիվ է։

6.Լրացրո՛ւ աղյուսակը.

CO Mr=28
SO3 Mr=80
Na2S Mr=78
P2O5 Mr=148
H2SO4 Mr=98
H3PO4 Mr=98

7.Տեղեկատվական աղբյուրներում որոնի՛ր կենցաղում օգտագործվող մի քանի նյութի (խմելու սոդա, քացախաթթու (քացախ), մեթան) քիմիական բանաձևերը և հաշվի՛ր դրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները:

8.

Վառելիքաէներգետիկ Արդյունաբերություն

Դասի հղումը 

  1. Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:
  2. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:
  3. Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Կրճատած Տարբերակ

Վառելիքաէներգետիկ Արդյունաբերություն

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության բազային ճյուղն է, որը մատակարարում է վառելիք և էլեկտրաէներգիա արդյունաբերության բոլոր ոլորտներին։ Էներգիայի պահանջարկն աճում է բնակչության թվի ու մեկ շնչի հաշվով սպառման ավելացման պատճառով։

Վառելիքի տեսակներ և արդյունավետություն

Վառելիքի տեսակներն են՝ ածուխ, նավթ, գազ, տորֆ, փայտանյութ։ Դրանք ունեն տարբեր ջերմատվություն, որը չափվում է պայմանական վառելիքով (1 կգ քարածուխ = 7 հազ. կկալ)։

Զարգացման փուլեր

  1. Ածխային (մինչև 20-րդ դարի կեսերը) – Ածուխն էր հիմնական վառելիքը։
  2. Նավթագազային (20-րդ դարի կեսերից) – Ածուխի դերը նվազեց, նավթն ու գազը դարձան գերիշխող։
  3. Ժամանակակից (1970-ականներից) – Նավթի ու գազի պաշարների սպառման վտանգը մեծացավ, աճեց միջուկային ու վերականգնվող էներգիայի դերը։

Ածխարդյունաբերություն

Ածուխն օգտագործվում էր որպես հիմնական վառելիք, սակայն նավթի ու գազի աճի պատճառով նրա հանույթը նվազեց։ Ներկայումս այն նորից կարևոր դեր ունի, հատկապես Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Ավստրալիայում։

Նավթարդյունաբերություն

Նավթը վառելիքային արդյունաբերության գլխավոր ճյուղն է, որն ապահովում է համաշխարհային էներգիայի 40%-ը։ Հիմնական արտադրող երկրներն են՝ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Իրանը, Վենեսուելան։ Նավթն առավել էժան տեղափոխվում է խողովակաշարերով և տանկերներով։

Գազարդյունաբերություն

Բնական գազը աճող ենթաճյուղ է՝ ցածր ինքնարժեքով, բարձր ջերմունակությամբ ու էկոլոգիապես ավելի մաքուր վառելիքով։ Գազը տեղափոխվում է խողովակաշարերով (օրինակ՝ Սիբիրից Եվրոպա) կամ հեղուկացված վիճակում՝ հատուկ նավերով։

Էլեկտրաէներգետիկա

Էլեկտրաէներգետիկան ձևավորվել է 19-րդ դարի վերջին։ Աշխարհում արտադրության 80%-ը կենտրոնացած է առաջին տասնյակի երկրներում՝ ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, ՌԴ և այլ։

Օ, նայիր ու տե՛ս, նայի՛ր ու ժպտա և Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը Եղիշե Չարենց

1.Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

Օ, նայիր ու տե՛ս, նայի՛ր ու ժպտա

Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.—
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում…

Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:

Շղթան ոսկեգույն, հրաշքի՛ շղթան
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտ — ու հեզ…

Եվ թող սո՛ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության —
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան…

2.Տրիոլետներից մեկն ընտրի՛ր, անգիր սովորի՛ր: Պարզի’ր, թե ի°նչ է տրիոլետը։

Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը

 

Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր —
Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է…
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը.
Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր —
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր:

Երևան, 1920, II

Կրճատած Տարբերակ

Կրճատված տարբերակ

Աշխարհագիր – Մարդկանց ու գույքի վիճակագրական ցուցակագրում:
Բյուզանդիա – Արևելահռոմեական կայսրություն (395 թ.-ից):

Սասանյանների տիրապետությունը Հայաստանում
428 թ. Արշակունյաց թագավորության անկումից հետո Արևելյան Հայաստանը վերածվեց Սասանյան Պարսկաստանի մարզպանության: Հայ նախարարները պահպանեցին որոշ իրավունքներ, սակայն Հազկերտ II-ը (439-457) սկսեց ճնշել քրիստոնեությունը:

447 թ. անցկացվեց աշխարհագիր, որի հետևանքով հարկերն ավելացան, իսկ 449 թ. Հազկերտը պահանջեց հայերից ընդունել զրադաշտականություն:

Ավարայրի ճակատամարտ (451 թ.)
Հայ նախարարները, ժողով գումարելով, մերժեցին հավատափոխությունը: Պարսից արքան նրանց Տիզբոն կանչեց, որտեղ նախարարները ձևականորեն ընդունեցին զրադաշտականություն, բայց վերադառնալով՝ կազմակերպեցին ապստամբություն: Երկիրը պառակտվեց՝ Վասակ Սյունին նախընտրում էր բանակցել, իսկ Վարդան Մամիկոնյանը՝ պատերազմել:

451 թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում հայերը պարտվեցին, Վարդան Մամիկոնյանը զոհվեց, սակայն ապստամբությունը շարունակվեց, ստիպելով պարսիկներին զիջումների գնալ՝ թույլ տալով կրոնական ազատություն:

Նվարսակի պայմանագիր (484 թ.)
Հայերը շարունակեցին դիմադրությունը, իսկ 482 թ. ապստամբության արդյունքում Վահան Մամիկոնյանը դարձավ սպարապետ: 484 թ. Նվարսակի պայմանագրով վերականգնվեցին նախարարների իրավունքները, դադարեցվեցին կրոնական հալածանքները, իսկ 485 թ. Վահան Մամիկոնյանը ճանաչվեց մարզպան:

English Day 2

Day 2

Present perfect

Exercises

Homework: Day 2

After School, read the text and answer the questions.

We have spoken about what pupils do at school, at lessons and during breaks. But boys and girls don’t spend the whole day at school. This talk will be about what they do when school is over and they are free. Not everybody goes home after the last lesson. Many boys and girls – the most active members of the class and school – stay at school for so me time for social activities. They organize parties, conferences, and games meetings. The school   is open at this time for pupils who come to choose a new book or read an interesting magazine. There are different after-school clubs at school; each member of an after-school club goes there to do something which interests him. Sports sections are also very popular. Their members play games and go in for gymnastics. You can see boys and girls from all classes either in the gymnasium or on the sport-ground. As you know, schoolchildren have to study after school, too. They have homework to do. When do you think it is better to begin doing homework? As doctors and teachers say, the best time is after dinner and an hour’s walk. If you have no rest, it’ll be difficult to prepare your lessons. Work about the house is a good rest from studying, too. The English people say, “A change of work is as good as a rest”. So it is useful to go to the shops and buy something. But if you meet a friend in the street, don’t talk too much because you’ll have too little time for your lessons.

Questions:

1. What do you like to do after school?

I go to extra lessons after school.
2. Can you do what you like or there are things you must do?

Yes I must go to extra lessons.
3. Does your school have playing fields?

Yes, if I don’t have any extra classes me and my friends are going here and play flag.
4. What is your favorite kind of sport?

My favorite kind of sport is chess.
5. What out-of-school activities are you fond of?

I am going to chess, english and swimming lessons.

Գործնական Աշխատանք 143-150

143. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ամենից վատ, ամենագեղեցիկը, ամենից բարձր, ամենից ազնիվ, ամենահզոր, ամենաահեղ, ամենից համեստ, ամենից հին, ամենածանր, ամենից լուրջ, ամենախոշոր։

144․ Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: Աշխարհի լավագույն ծառուղին և ամենից երկար փողոցը Բուենոս Այրեսում են: Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): Ամենաթանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

***

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

 

145․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ … տափաստաններից բարձրանում ենք դեպի … մարգագետինները և գնում դեպի … ձյան սահմանը, … աշխարհն աղքատանում է: … լեռնագագաթներին ամենից շատ … ոչխարներն ու … քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել … ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ … սարերին ու դաշտերին:

146. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով … ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը … … լճերով … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

147.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Հանդիպել, շքեղանալ, ժպտալ, հարստանալ, սևանալ, ներել, մթնել, կահավորել, թանկանալ, անհետանալ, խնամել, ճաքել, պայքարել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:

Ինչ անել, ինչ լինել, ինչ անել, ինչ լինել, ինչ լինել, ինչ անել, ինչ լինել, ին անել,, ինչ լինել, ինչ լինել, ինչ անել, ինչ լինել, ինչ անել, ինչ լինել, ինչ լինել, ինչ անել, ինչ լինել, ինչ անել։

148.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Ավարտ, կռիվ, վեճ, շղթա, հաշիվ, կույտ, ժպիտ, սղոց, վճիռ, տոն, փունջ, կարոտ, վկա, կազմ, կերակուր, գործ, հունձ, սոսինձ, փայլ, անձրև, քրքիջ, ավել, գին, նվեր:

Արագ ավարտել
Խոսելով կռվել
Ներկել շղթա
Վճարել հաշիվ
Կույտը բ

149.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

150.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալ, փսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ: