Archive | Մարտի 2025
Մակբայը որպես խոսքի մաս
Մակբայը որպես խոսքի մաս
Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։
Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ, իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, քանակը՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբա-
յներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Ընդհանրական այլ մակբայներ՝ առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։
Վարժություններ
Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը և նշել տեսակը։
1. արագորեն Ձևի մակբայ, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին չափ ու քանակ, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ Ձևի մակբայ
5. ոչինչ, գրեթե չափի ու քանակական մակբայ, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն Ձևի մակբայ, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ Չափ ու քանակական մակբայ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին Չփ ու քանակական մակբայ, ոչ մի
Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակ-
բայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Հերոսաբար փրկեց տատիկին։
Մասամբ կատարեց տնային աշխատանքը։
Փոքր-ինչ սովորեց մաթեմատիկայի դասը։
Ամենուրեք թափել էր իր խաղալիքները։
Լիովին կերել էր իր նախաճաշը։
3.. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:
Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:
Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:
Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:
Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:
Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:
Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:
Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:
Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:
Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:
Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:
Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:
Նա հաճախ է դասից բացակայում:
Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:
Նրա ձայնը գրեթե չէր լսվում:
Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
4.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։
Քաջաբար- արարք
աստիճանաբար-անել
օրեցօր-սովորել
խորապես-հասկանալ
շարունակ-կատարել
կուզեկուզ-քայլել
հավիտյան-հավատալ
սրտանց-սիրել
գյուղեգյուղ-վազել
լռելյայն-նստել
բերնեբերան-խոսել
արագ-արագ-ուտել
վերջնականապես-հանձնվել
հոտնկայս-
ներքուստ-հիշել
շատ-շատ-կարդալ
Կրճատած Տարբերակ
Ճախարակ
Դաս 26. (03.03-07.03)
- 29. Ճախարակ: (Էլեկտրոնային դասագիրք 1 էջ՝ 96-97)․
Քննարկվող հարցեր՝
- Ի՞նչ է ճախարակը:.
Պարանէ որը ամրացված է մի կլորիկի, այդ սարքով մենք կարողանոմ ենք ծանր իրեր բարձրացնենք պարանի օգնությամբ։
- Ճախարակի ի՞նչ տեսակներ գիտեք:
Անշարժ, Շարժվող, Բազմաճախարակ
- Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Որը չի շարժվում։
- Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական;
Որը թելի հետ պտտվում է։
- Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Որպիսի բեռ բարցրացնեն։
- Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:
Էլի օգտագործում են բեռ բարցրացնելու համար, բայց ուժի մեջ շահում են երկու անգամ։
7.Ի՞նչ է բազմաճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:
Դա մի քանի ճախարակի գործողու: Քանի հատ ճախարակ կա այդքան էլ շահում ենք։
- Ցույց տվեք ուժի կիրառման կետը, լծակի հենման կետը և ուժերի բազուկները:
Պատրաստել և ներկայացնել ուսումնական նյութ՝
Հին ժամանակներում շատ պարզ մեխանիզմներ օգտագործվել են ոչ միայն կենցաղում այլև ռազմական նպատակներով։ Պատրաստել տեսանյութ կամ պատումի տեսքով ուսումնական նյութ, պրեզենտացիա այս թեմայի վերաբերյալ հետևյալ վերնագրով՝
«Պարզ մեխանիզմները կենցաղում և ռազմական նպատակներով» կամ «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ աշխարհը» վերնագրով։
PՏվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհըx
Դիտեք հետևյալ տեսանյութերը՝
https://www.youtube.com/watch?v=pho_qD9VQlM
https://www.youtube.com/watch?v=MqDGgNWkMAU
https://www.youtube.com/watch?v=JxQvVmEngdk
https://www.youtube.com/watch?v=T1kD6-PjyS8
English Day 1 and Day 2
March 03-07
Day 1
Book – English in Mind We are going on a holiday
Present Continuous for Future Arrangements


Page– 60
Homework: Day 1– Retell the text p. 60, ex. 2b

Day 2

Homework: Day 2
After School, read the text and answer the questions.
We have spoken about what pupils do at school, at lessons and during breaks. But boys and girls don’t spend the whole day at school. This talk will be about what they do when school is over and they are free. Not everybody goes home after the last lesson. Many boys and girls – the most active members of the class and school – stay at school for so me time for social activities. They organize parties, conferences, and games meetings. The school library is open at this time for pupils who come to choose a new book or read an interesting magazine. There are different after-school clubs at school; each member of an after-school club goes there to do something which interests him. Sports sections are also very popular. Their members play games and go in for gymnastics. You can see boys and girls from all classes either in the gymnasium or on the sport-ground. As you know, schoolchildren have to study after school, too. They have homework to do. When do you think it is better to begin doing homework? As doctors and teachers say, the best time is after dinner and an hour’s walk. If you have no rest, it’ll be difficult to prepare your lessons. Work about the house is a good rest from studying, too. The English people say, “A change of work is as good as a rest”. So it is useful to go to the shops and buy something. But if you meet a friend in the street, don’t talk too much because you’ll have too little time for your lessons.
Questions:
1. What do you like to do after school?
2. Can you do what you like or there are things you must do?
3. Does your school have playing fields?
4. What is your favorite kind of sport?
5. What out-of-school activities are you fond of?
Գործնական Աշխատանք
138․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղ.յուրին: Առա.նոր.ը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառ.ելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջ.նն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող ար.ունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:
139. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:
Գեղեցիկ, բարի, հմայիչ, աշխատասեր, բարի, բոյով
140. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:
Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
Սրտային, վախկոտ, քարե, մայրային, երկնքե, արևոտ, փայտե, լեռնե, փողոցային, երկաթե, օդային, ծաղկե, եղբայրային, արծաթե, ծովային, Ամերիկյան, Ֆրանսիական, Գերմանական։
141․ Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը: Դուրս գրիր այդ ածականները։
Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:
Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:
142. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:
Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:
Ա։ Սովորական աստիջան
Բ։Միջին աստիճան
Գ։Գերադրական աստիջան
Կրկնություն
Մակաբույծ որդերի բազմազանությունը
Մակաբույծ որդերի բազմազանությունը
Որդերը բաժանվում են 3 տիպի՝
- Տափակ որդեր (ծծող, ժապավենաձև),
- Կլոր որդեր,
- Օղակավոր որդեր (միայն տզրուկներ՝ մակաբույծներ):
Ծծող որդեր
Ապրում են տիրոջ մարմնում, սնվում նրա հաշվին, ունեն ծծաններ, փշեր:
Օրինակ՝ լյարդի ծծանը, որը անցնում է զարգացման փուլեր ջրում և անասունների/մարդու մարմնում:
Ժապավենաձև որդեր
Մարդու աղիներում ապրող մակաբույծներ են, չունեն մարսողական համակարգ, սնվում են ամբողջ մակերեսով:
Օրինակ՝ եզան երիզորդը (10 մ, ապրում է մարդու աղիներում, միջանկյալ տերն անասունն է), էխինոկոկ (վարակը փոխանցվում է շներից, կարող է ախտահարել տարբեր օրգաններ):
Կլոր որդեր
Ավելի բարդ կառուցվածք ունեն, հիմնականում մակաբույծներ են:
Օրինակ՝ մարդու ասկարիդ (40 սմ, ապրում է աղիներում, բազմանում է առանց միջանկյալ տիրոջ, վարակը տարածվում է կեղտոտ ձեռքերով, սննդով):
Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին

Մի օր օգոստոսին Էլ Քոնդրաջը թափառում էր Վուլվորթի հանրախանութում, մի պեննի անգամ չունենալով գրպանում, երբ հանկարծ փոքրիկ մուրճ տեսավ, ոչ խաղալիք, այլ իսկական մուրճ, և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Նա համոզված էր, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է, ինչով կարելի է կոտրել միօրինակությունը և դեռ մի բան էլ սարքել:
Նա բավականին լավ մեխեր էր հավաքել Ֆալիի փաթեթավորող ձեռնարկությունից, ուր արկղ պատրաստողները անփութորեն շաղ էին տվել ամենաքիչը տասնհինգ սենթ արժողությամբ այդ հիանալի մեխերը: Նա հաճույքով մեկիկ-մեկիկ հավաքել էր դրանք, համարելով, որ այդպիսի մեխերը նրա մոտ էին, երևի մի կես ֆունտ կլինեին, երկու հարյուրից ոչ պակաս, թղթի տոպրակի մեջ լցված, դրված խնձորի արկղում, ուր վաղուց արդեն նա պահում էր հնոտիքը:
Այժմ, տեսնելով տասը սենթանոց այդ մուրճը, նա մտածեց, որ կկարողանա մի բան սարքել արկղի փայտերից ու հավաքված մեխերից, չնայած ինքն էլ դեռ չգիտեր թե ինչ: Գուցե սեղանիկ կամ փոքրիկ նստարան:
Ինչևէ, նա վերցրեց մուրճն ու զգուշորեն սահեցրեց իր լայն շալվարի գրպանը, սակայն, այդ անելուն պես, մի մարդ ամուր բռնեց նրա թևն ու առանց մի բառ ասելու քարշ տվեց, մտցրեց մի փոքրիկ գրասենյակ:
Մի ուրիշ մարդ, տարիքով ավելի մեծ, գրասենյակի մոտ նստած աշխատում էր:
Երիտասարդը, որ բռնել էր նրան, հուզված էր, ճակատին քրտինք կար: -Ահա, ասաց նա, — մեկին էլ բռնեցինք:
Գրասեղանի մոտ նստածը ոտքի ելավ և վերից վար չափեց Էլ Քոնդրաջին:
-Ի՞նչ է թռցրել:
-Մուրճ, — երիտասարդը ատելությամբ նայեց Էլին: — Հապա մի այստեղ տուր, — ասաց նա:
Տղան գրպանից հանեց մուրճն ու պարզեց երիտասարդին, որն ասաց.
-Սրանով պիտի գլխիդ հասցնեի, այ թե ինչ պետք է անեի:
Նա դիմեց տարիքով մարդուն՝ խանութի տիրոջը և ասաց.
-Սրան ի՞նչ անեմ:
-Թող ինձ մոտ, — ասաց մարդը:
Երիտասարդը դուրս եկավ գրասենյակից, իսկ տարիքոտ մարդը կրկին նստեց գրասեղանի մոտ և շարունակեց աշխատել: Էլ Քոնդրաջը արդեն տասնհինգ րոպե կլիներ կանգնած էր գրասենյակում, երբ մարդը նորից նայեց նրա կողմը:
-Դե, — ասաց նա:
Էլը չգիտեր ինչ ասեր: Մարդը նրան չէր նայում: Նայում էր դռանը: Վերջապես Էլն ասաց.
-Ես չէի ուզում գողանալ, — պարզապես մուրճն ինձ պետք էր, իսկ ես փող չունեի:
-Այն, որ դու փող չունես, չի նշանակում, թե գողություն անելու իրավունք ունես, — ասաց նա: — Ճիշտ չէ՞:
-Այո, պարոն:
-Դե, ի՞նչ անեմ քեզ: Ոստիկանությա՞նը հանձնեմ:
Էլը ոչինչ չասաց, նա, իհարկե, չէր ուզում ոստիկանատուն ընկնել:
Նա ատում էր այդ մարդուն, բայց, միաժամանակ շատ լավ գիտակցում էր, որ մեկ ուրիշը անհամեմատ ավելի խիստ կվարվեր իր հետ:
-Եթե քեզ բաց թողնեմ, խոստանու՞մ ես, որ այլևս երբեք ոչինչ չես գողանա այս խանութից:
-Այո, պարոն:
-Լավ, — ասաց մարդը, — այ այսպես դուրս արի և մեկ էլ առանց փող ոտք չդնես այս խանութ:
Նա բացեց նախասենյակի դուռը, որտեղից կարելի էր ուղիղ նրբանցք դուրս գալ, և Էլ Քոնդրաջը արագ անցնելով, այդ սենյակով հայտնվեց մի նեղ փողոցում: Ծիծաղեց, երբ հասկացավ, որ ազատ է, սակայն զգում էր, որ իրեն ստորացրին և շատ էր ամաչում:
Նրան բնավ հատուկ չէր վերցնել բաներ, որ իրեն չեն պատկանում:
Նա ատում էր այն երիտասարդին, որի ձեռքն ընկավ, ատում էր խանութի տիրոջը, որ ստիպեց իրեն այդքան երկար ժամանակ լուռ կանգնել: Հատկապես տհաճ էր երիտասարդի ասածը, թե մեծ հաճույքով այդ մուրճով նրա գլխին կհասցներ: Ինքը պետք է քաջություն ունենար և կարողանար ուղիղ նրա աչքերի մեջ նայել ու հարցնել:
-Մենակ դու՞, թե՞ ուրիշներն էլ:
Իհարկե, նա գողացել էր այդ մուրճը, և նրան բռնել էին, սակայն իր կարծիքով, նրան այդպես չպետք է ստորացնեին: Երեք թաղամաս անցնելուց հետո, զգաց, որ դեռ չի ուզում տուն գնալ, շրջվեց և նորից քայլեց դեպի քաղաք: Նա գրեթե հավատում էր, որ ուզում է վերադառնալ այն նույն խանութ և մի երկու խոսք ասել այն երիտասարդին:
Սակայն վստահ չէր, թե մտքին մուրճ գողանալը չէ, միևնույն է, այնպես արեցին, որ նա հիմա իրեն իսկական գող է զգում, ուրեմն պետք է, որ գոնե մուրճը գողանա:
Դեռ խանութ չմտած, նա արդեն շփոթվել էր:
Փողոցում կանգնած մոտ տասը րոպե նայում էր խանութի ներսը:
Հետո, ընկճված ու մոլորված, ու հետն էլ դեռ ամոթահար, նախ, որ գողություն էր արել, հետո, որ իրեն բռնել էին ու ստորացրել, և, վերջապես, որ այնքան քաջություն չունեցավ վերադառնալու ուզածն անելու, նա նորից քայլեց դեպի տուն և այնքան հուզված էր, որ նույնիսկ չբարևեց իր բարեկամ Պիտ Վովչեկին, երբ նրանք դեմ դիմաց դուրս եկան երկաթեղենի խանութի մոտ:
Երբ տուն հասավ, ամոթից չկարողացավ ներս մտնել, ուստի գնաց ետնաբակ ու այնտեղ երկար, շատ երկար ջուր էր խմում ծորակից:
Այդ ջրի ծորակից օգտվում էր մայրը՝ ջրելու համար բանջարեղենն ու կանաչեղենը, որ տնկում էր ամեն տարի՝ փիփերթ, պղպեղ, պոմիդոր, վարունգ, սոխ, սխտոր, դաղձ, բադրիջան և մաղադանոս:
Մայրն այդ եղած – չեղածը կոչում է մաղադանոսի այգի և ամեն երեկո ամռանը տնից աթոռներ էր բերում, շարում էր սեղանի շուրջը, որ տասնհինգ սենթով նրա համար պատրաստել էր հարևան վարպետը, նստում էր սեղանի մոտ, վայելում այգու զովն ու իր տնկած ու խնամած բույսերի բուրմունքը:
Երբեմն սալաթ էր պատրաստում, թրջում հին երկրի բարակ թխած հացը, մի քիչ սպիտակ պանիր էր կտրում, և երկուսով ընթրում էին մաղադանոսի այգում:
Ընթրիքից հետո, նա ջրի ծորակին էր միացնում փողրակն ու ջրում էր մարգերը, և շուրջը ավելի էր զովանում, հիանալի բուրմունք էր տարածվում, թարմության, զովության ու կանաչի բուրմունք, բոլոր այդ բույսերը մի փոքրիկ կանաչ այգի էին կազմում՝ իր բույրով, իր օդ ու ջրով:
Նա ջուր խմեց և առանց շտապելու կերավ: Հետո տուն մտավ և իր հետ պատահածը պատմեց մորը:
Նա պատմեց նույնիսկ այն, թե ինչ էր ուզում անել, երբ իրեն բաց էին թողել: Վերադառնալ և կրկին գողանալ այդ մուրճը:
-Չեմ ուզում, որ գողություն անես, — ասաց մայրը:- Ահա քեզ տասը սենթ: Գնա այն մարդու մոտ, տուր փողը և տուն բեր մուրճը:
-Ոչ, — ասաց Էլ Քոնդրաջը, — ես քեզնից փող չեմ վերցնի մի բանի համար, որի կարիքը իրականում չունեմ: Ես պարզապես մտածեցի, որ վատ չի լինի մուրճ ունենամ և եթե տրամադրվեի, կարող էի մի բան սարքել: Ես շատ մեխ ունեմ, փայտի արկղ, բայց մուրճ չունեի:
-Գնա և գնիր այդ մուրճը, — ասաց մայրը:
-Ոչ, — ասաց Էլը:
-Լավ, — ասաց մայրը, — սուս:
Նա միշտ այդպես էր ասում, երբ չգիտեր՝ ուրիշ ինչ ասի:
Էլը դուրս եկավ և նստեց սանդուղքին: Ստորացման զգացմունքը գնալով սկսում էր ավելի ցավ պատճառել նրան: Նա որոշեց մի քիչ թափառել երկաթուղագծի երկայնությամբ դեպի Ֆոլիի ձեռնարկությունը, պատահածը հանգիստ չէր տալիս նրան, և նա պետք ուներ մտածելու այդ ամենի մասին: Ֆոլիի մոտ նա տեսավ Ջոնի Գեյլին, որը տասը րոպեում կարողանում էր արկղ սարքել, սակայն Ջոնին շատ էր զբաղված նրան նկատելու և խոսելու համար, թեև մի օր կիրակնօրյա դպրոցում, երկու կամ երեք տարի առաջ, Ջոնին բարևեց նրան և ասաց. “Ինչպե՞ս ես, տղա “: Ջոնին աշխատում էր արկղ պատրաստողի փոքրիկ կացնով և Ֆրեզնոյում բոլորն էին ասում, որ նա ամենաարագ արկղ սարքողն է ամբողջ քաղաքում: Նա աշխատում էր ոնց որ մեքենա, որի նմանը ոչ մի փաթեթավորող ձեռնարկություն երբեք չէր տեսել: Ինքը՝ Ֆոլին էլ շատ էր հպարտանում Ջոնի Գեյլով:
Ի վերջո Էլ Քոնդրաջը քայլեց դեպի տուն, քանի որ չէր ուզում Ջոնին խանգարած լինել:
Չէր ուզում, որ այդպես լարված աշխատող մարդը նկատի, թե նա ինչպես է հետևում իրեն և գուցե նույնիսկ ասի: “ Դե, արի մի մեխ խփի “: Նա չէր ուզում, որ Ջոնի Գեյլը նման մի բան անի: Նորից նվաստանալ չէր ուզում: Տան ճանապարհին նա փող էր փնտրում, սակայն, ինչպես միշտ, միայն ջարդված ապակու կտորտանք և ժանգոտ մեխեր էր գտնում, բաներ , որ ամեն ամառ պատռտում, արնոտում էին նրա բոբիկ ոտքերը:
Երբ տուն եկավ, մայրն արդեն սեղանը գցել էր ու սալաթ էր պատրաստել, նա նստեց սեղանի մոտ, ուտում էր անտարբեր, չէր էլ հասկանում, թե ինչ է ուտում:
Վեր կացավ և գնաց ներս, երեք սենյականոց իրենց տունը, իր սենյակի անկյունից հանեց խնձորի արկղն ու ստուգեց միջի եղածը:
Ամեն ինչ տեղում էր, ինչպես երեկ:
Թափառելով, նա կրկին վերադարձավ քաղաք, եկավ ու կանգնեց արդեն փակ խանութի առաջ, ատելով այն երիտասարդին, որն իրեն բռնել էր, հետո քայլեց դեպի ձիարշավարան ու նայեց այնտեղ ցուցադրված լուսանկարները:
Հետո քայլեց դեպի հանրային գրադարան, որ մի անգամ էլ աչք գցի գրքերին, բայց ոչինչ չհավանեց, մի քիչ էլ թափառեց քաղաքում և ութն անց կեսի մոտերքը գնաց տուն և անկողին մտավ:
Մայրն արդեն պառկած էր, քանի որ պետք է ժամը հինգին արթնանար և գնար թուզ փաթեթավորող ձեռնարկություն: Լինում էին օրեր, որ աշխատում էին ամբողջ օրը, պատահում էր և որ աշխատում էին օրվա միայն կեսը և այն, ինչ մայրը վաստակում էր ամռանը, ողջ տարվա համար էր: Այդ գիշեր նա շատ քիչ քնեց, չէր կարողանում ազատվել պատահածի ազդեցությունից և կատարվածն ուղղելու, վեց թե յոթ ձև էր մտածել: Նույնիսկ այն մտքին հասավ, թե պետք է սպանել իրեն բռնող երիտասարդին: Ու նաև, որ հետագայում պետք է ավելի ճարպկորեն, ավելի հաջող կերպով գողություն անել: Տոթ գիշեր էր, և նա չէր կարողանում քնել: Վերջապես մայրը վեր կացավ և ոտաբոբիկ գնաց խոհանոց ջուր խմելու, վերադառնալիս շատ մեղմ ասաց.
-Սուս մնա:
Երբ մայրն առավոտյան ժամը հինգին արթնացավ, տղան արդեն տանը չէր: Սակայն այդպես շատ էր պատահել: Նա շատ անհանգիստ տղա էր և ամռանը շարունակ թափառում էր: Սխալներ էր անում և ինքն էլ տակից դուրս գալիս, փորձել էր բան գողանալ, բռնվել էր և հիմա հանգիստը կորցրել էր: Մայրը մի բան կերավ, փաթաթեց իր կեսօրյա նախաճաշն ու դուրս եկավ տնից, հույսով, որ լրիվ օր կաշխատեն:
Աշխատեցին մի լրիվ օր, իսկ հետո էլ՝ արտաժամյա և չնայած ուտելիք արդեն չուներ, վճռեց, միևնույն է, աշխատել՝ լրացուցիչ փողի համար:
Մյուս փաթեթավորողներն էլ գրեթե բոլորը շարունակում էին աշխատել և իրենց դիմացի տանը ապրող հարևանուհին՝ Լիզա Ահբութը շատ մեղմ ասաց.
-Արի աշխատենք, մինչև գործը վերջանա, հետո տուն կգնանք միասին, միասին ընթրիք կպատրաստենք և կընթրենք քո մաղադանոսի այգում, կզովանանք:
Շոգ օր է, և հիմարություն կլինի լրացուցիչ մի հիսուն կամ վաթսուն սենթ չաշխատելը:
Երբ կանայք մտան այգի, համարյա ժամը ինն էր, սակայն դեռևս լույս էր, և մայրը տեսավ, որ տղան մուրճը ձեռքին ինչ-որ բան է սարքում, իրար մխելով փայտի կտորները: Սարքածը պիտի որ նստարան լիներ:
Նա արդեն այգին ջրել էր, կարգի էր բերել բակի մնացած մասը, և շուրջը հաճելի էր, իսկ տղան էլ շատ լուրջ ու զբաղված տեսք ուներ:
Մայրը և Լիզան միանգամից գործի անցան. Քաղեցին պղպեղ, պոմիդոր, վարունգ և բավականին շատ մաղադանոս սալաթի համար:
Հետո Լիզան գնաց իր տնից մի քիչ հաց բերի, որ թխել էր անցյալ գիշեր և մի քիչ էլ սպիտակ պանիր. Մի քանի րոպեից արդեն միասին ընթրում էին, ուրախ խոսելով իրենց հաջող օրվա մասին:
Ընթրիքից հետո բակում թուրքական սուրճ պատրաստեցին կրակի վրա:
Խմեցին սուրճն ու մեկական սիգարեթ ծխեցին, պատմում էին միմյանց իրենց կյանքից, հին երկրում ու Ֆրեզնոյում ապրած օրերից, հետո էլ սկսեցին իրենց բաժակները նայել՝ տեսնել, թե առջևում ինչ հաջողություն կա, ու երկուսի տեսածն էլ մեկ էր. Առողջություն, աշխատանք, բացօթյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար:
Էլ Քոնդրաջը աշխատում էր և ակամա լսում որոշ բաներ նրանց ասածներից, հետո Լիզան տուն գնաց քնելու, և մայրն ասաց.
-Որտեղի՞ց քեզ այդ մուրճը, Էլ:
-Խանութից:
-Ինչպե՞ս ես վերցրել: Գողացե՞լ ես:
-Էլ Քոնդրաջը գործը վերջացրեց ու նստեց իր սարքած նստարանին:
-Ոչ, — ասաց նա, — չեմ գողացել:
-Ուրեմն, որտեղի՞ց:
-Աշխատեցի խանութում դրա դիմաց, — ասաց Էլը:
-Այն խանութում, որտեղից երեկ գողացել էիր:
-Այո:
-Քեզ ո՞վ գործ տվեց:
-Խանութի տերը:
-Ի՞նչ էիր անում:
-Տարբեր վաճառասեղաններին տարբեր բաներ էի տանում:
-Դե ինչ, լավ է, — ասաց կինը:- Ինչքա՞ն ժամանակ աշխատեցիր այդ փոքրիկ մուրճի համար:
-Ամբողջ օրը, — ասաց Էլը: — Պարոն Բլեմմերը մուրճն ինձ տվեց մի ժամ աշխատելուց հետո, բայց էլի շարունակեցի աշխատել: Տղան, որ երեկ ինձ բռնել էր, ցույց էր տալիս, թե ինչ անեմ, մենք միասին էինք աշխատում: Չէինք խոսում իրար հետ, բայց օրվա վերջում նա տարավ ինձ պարոն Բլեմմերի սենյակ և ասաց նրան, որ ես ամբողջ օրն աշխատել եմ, և ինձ պետք է վճարել առնվազն մի դոլար:
-Լավ է, ասաց կինը:
-Եվ պարոն Բլեմմերը մի արծաթյա դոլար դրեց իր սեղանին ինձ համար, իսկ հետո, տղան, որը երեկ ինձ բռնել էր, ասաց նրան, որ խանութը այսպիսի տղայի կարիք ունի օրը մի դոլար վարձով, և պարոն Բլեմմերն ասաց, որ ես կարող եմ աշխատել:
-Շատ լավ է, — ասաց կինը, — կարող ես ինքդ քեզ համար մի քիչ փող աշխատել:
-Ես թողեցի այն դոլարը պարոն Բլեմմերի սեղանին, — ասաց Էլ Քոնդրաջը, — և երկուսին էլ ասացի, որ չեմ ուզում աշխատել:
-Ինչո՞ւ այդպես արեցիր, — ասաց կինը:- Տասնմեկ տարեկան տղայի համար օրը մի դոլար վատ չէ: Ինչո՞ւ չհամաձայնվեցիր:
-Որովհետև երկուսին էլ ատում եմ, — ասաց տղան:- Երբեք չեմ աշխատի այդպիսի մարդկանց հետ: Ես միայն նայեցի նրանց, վերցրի մուրճս ու դուրս եկա: Եկա տուն ու սարքեցի այս նստարանը:
-Լավ, — ասաց մայրը: — Սուս:
Մայրը տուն եկավ ու պառկեց քնելու, իսկ Էլ Քոնդրաջը նստել էր իր սարքած նստարանին, շնչում էր մաղադանոսի այգու բուրմունքն ու այլևս իրեն նվաստացած չէր զգում:
Բայց միևնույն է, նա հիմա էլ ատում էր այն երկու տղամարդկանց, թեև գիտեր, որ նրանք չէին արել այնպիսի մի բան, որ չպիտի անեին:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:
Մաղադանոս-Բանջարաբույս
Հնոտիք-Հնամաշ
Փողրակ-Խողովակ
Պեննի-Գումարի տեսակ
Սենթ-Գումարի տեսակ
2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը:
Նա այնքան ցանկություն ուներ այդ մուրջը ունենալ, բայց նա այդքան գումար չուներ և չեր էլ ուզում խնդրել իր մայրիկից և անգիտացաբանորեն նա գողացավ այդ մուրջը։
3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:
Նա սկզբում չէր հասկացել, որ ինքը մեղավոր է, նա ատում էր այդ երկու տղամարդկանց և նա իրեն վատ էր ըզգում, որ իր հետ այդպես են խոսել և այդպես են վարվել։
4. Ինչու՞ կրկին որոշեց գնալ և գողանալ մուրճը: Ինչպե՞ս կվարվեիր դու:
Ես նորից չէի գնա ու գողանայ, ես հաստատ մի ուրիշ լուծում կգտնենի այս հարցին։ Ես կամ կսկեի գումար հավագել կամ կգնաի մի տեղ կողքից գումար աշխատելու։
5. Բնութագրիր Էլի մորը:
Էլի մայրը շատ աշխատասեր և պարտաճանաչ կին է։ Բարի և բարեհամբույր մայրիկ և միշտ պատրաստ է օգնել իր տղային։
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Որ պետք չէ գողություն անել, այլ պետք է մի ուրիշ լուծում գտնել։ Ու նաև եթե ուզում ես մի բանի հասնես պիտի հասնես, բայց ամպայման արդար ճանապարհով։
7. Հոմանիշների բառարանից գտիր տրված բառերի հոմանիշները:
Անփութորեն-Անզգուշորեն
միօրինակություն-Նմանություն
փողրակ-Խողովակ
թափառել-Շրջել
մեղմ-Հանդարտ, հանգիստ
ակամա-Ինքնաբերաբար
առնվազ-Գոնե