Դդմաշեն գյուղի մասին

Դդմաշենը գտնովում է Սեվանա լջի մոտ։

Գյուղի անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ոմանք պնդում են, որ ձկնառատ Հրազդանի ափի Դդմաշենը Մակվից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի՝ Դուդմա կամ Տուտմա (Դուդմա պարսկերեն նշանակում է ձուկ) անունով։ Սակայն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի գտած 1494 թվականի մի ավետարանում ասվում է. «Արդ գրեցավ սուրբ ավետարանս ի գյուղս Դեմդեմաշեն, ընդհովանով սուրբ Աստվածածինս և Սևանա Սուրբ Առաքելոյն»։ Գիտնականի կարծիքով, Դեմդեմաշենը նույն Դդմաշենն է։

ՊարսկաստանիԴիաղինից և ակվի շրջանի Տուտմա գյուղից 60 ընտանիք և Արևմտյան Հայաստանի՝ Բայազետի շրջակա գյուղերից 17 ընտանիք եկան այստեղ, 1828 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու շրջադարձային ժամանակաշրջանում։ Դդմաշենի նորաբնակության օրերին գյուղից հեռացան Կարափափախները։ Հինավուրց բնակավայրում իրենց քարավանը կանգնեցրին նորեկները և սուրբ Աստվածածին եկեղեցին կոչեցին սուրբ Թադեոս առաքյալի անունով։ Եկվորների թիվը կազմել է 468 մարդ։ Նրանց մեջ էին տարբեր արհեստներով զբաղվողներ։ Տանուտերը Օհան Միրզոյանն էր։ Գյուղացիները իրենց հետ բերել էին 440 խոշոր, 502 մանր եղջերավոր անասուններ, 40 ձի և ավանակ։ Գործի գցեցին գյուղի 2 ձիթհանները, վերանորոգվեց քանդված 26 ջրաղացներից 5-ը։ Դրանցից էին Մակարի, Սաֆարի, Սեփոյի և ամենամեծը՝ Ասպատուրի ջրաղացը։ Դդմաշենցիները վարձով մշակում էին արքունական հողերը։ 1873 թվականի համաձայն, գյուղի 100 ծխերում ապրում էր 1236 մարդ, որից տղամարդ՝ 630, կին՝ 606:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով