Posted in Մայրենի

Համերգ բանաստեղծություն

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ժիր — աշխույժ

ուկնդիր- լսել

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում — արագ հոսել

Զարկում ավազին, շաչում է, ճըչում, Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։ — Վըտակը արագ հոսում է և ճանապարին հանդիպում է ավացին և ավազը նրան կանգնեցնում է։

Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մտքին
Ետևից ընկած լըսում է նըրան — Ժայռը ուադիր հետևում էր վտակին։

համեմատություներ

Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Ինձ դուր եկել այս  տողերը, քանի-որ ես այդ ամեն ինչը պատկերացրեցի և իմ համար դա շատ գեղեցիկ էր։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

Գետակի և ավազի խշոցը նմանացնում էր, որ ծերունին օգնի իր թոռնիկին երգ երգել։