Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա

քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մու- են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբող-ությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավա- լինելու համար կարող են վեճեր լինել և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու համար և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի բուրում է , այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Ինչպիսի՞ կենդանի է ընձուղտը։

Բոյով, մեկ երեխա ունեցող և շագանակագույն կետիկներով։

Որտե՞ղ են ապրում ընձուղտները։

սավաննաներում

Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։

Ամբողջ հոտով։

Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։

Իրենց նախշերի օգնությամբ։

Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։

Կանգնած վիճակում

  • Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա․․․ հագեցնում է նաև իր ծարավը: 

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,

Ընձուղտը նաև սարսափելի բուրում է ․․․ այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Ամեն բարև տվող,

Այծն այծի համար լավ է,

Բարին որ չլիներ,

Գործը վաղվան մնաց,

 չարն աշխարհը կքանդեր։

բարեկամ չէ։

քան մի հոտ ոչխարը։

իմացիր կորավ գնաց։

  • Տեքստից դո՛ւրս գրիր, ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ընձուղտները հասնում են իրենց երկարությամ մինչև 6 մետր։

Նրանք մի ծննդաբերությամբ ունենում են մեկ երեխա։

Նրանց նախշերով կարելի է որոշել տարիքը։

5. Օգտվելով համացանցից, ընձուղտի մասին մի հետաքրքիր տեղեկություն էլ ի՛նքդ գրիր։

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ: Ընձուղտի լեզուն էլ ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Բառային աշխատանք

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

յուրահատուկ — միակը

վեճ- կռիվ

հպվել — շոշափել

նվազել — քչանալ

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, կենդանաբանական, ուլտրաձայն, անխնա, վնասակար, բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
Ընձուղտ կենդանաբանական փոքրիկ
մարդ ուլտրաձայն անխնա
ձայն վնասակար բույս
ջուր
  • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Սիրուն այգի

Բարի կենդանի

Եվրոպական ընձուղտ

Չար մարդ

Մեծ բույս

  • Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։

զվարճալի — անհետաքրքիր

սուր — կլոր

ամուր — թույլ

երկար — կարճ

անխնա — խնայող

  • Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>>դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

կրակի հետ խաղալ — փորցանքի մեջ ընկնել

ձեռքը քաշել — վնասել

  • Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի թվով գործածված երեք գոյական։

Ընձուղտները, միջատներ, վեճեր

  • Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է:

Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա

քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: