Ուշացած Ձմեռ Պապիկը

Հորինուկ

Ես շատ ուրախ էի, որոյհետև արդեն դեկտեմբերի երեսունմեկն է։ Դրսում ձյուն էր , պատուհանից երևում էր Երևան պարկի տասնհինգ մետրանոց տոնածառը, վառ գույներով։ Արդեն տասերկուս անց կես էր։ Ձմեռ Պապիկը ուշանում էր։ Ես քնեցի և առավոտյան Ձմեռ Պապիկը չկար։ Ես ուժ հավաքեցի, իմ իրերը վերցրի ու որոշեցի գնալ Լապլանդիա և գտնել Ձմեռ Պապիկին։ Թռա իմ երևակայական ինքնաթիրով։ Հասանք տեղ, շատ ցուրտ էր։ Հեռվում երևում էր Ձմեռ Պապիկի տունը։ Մենք գնացին ք, մտանք ներս և տեսանք պատերին կախված նկարներ, որոնց վրա Ձմեռ Պապիկն էր։ Ոչ մեկ չկար տանը , ո՛չ Ձմեռ Պպիկը, ո՛չ էլ Էլֆը։ Մենք սեղանին նամակ տեսանք։ Դրա վրա գրված էր․< Ես գնում եմ նվերներ բաժանելու, մի՛  սպասեք։ Ես հույսս կորցրեցի, որ կգտնեմ Ձմեռ պապիկին։ Դուրս եկա և ձյան վրա տեսա եղնիկների ոտքերի հետքը ու հասկացա, որ սա Ձմեռ պապիկի եղնիկի ոտքերի հետքն էր։ Հայրիկիս հետ սկսեցինք հետևել հետքերին։ Հասանք մի շատ Ձյունով տեղ։ Տեսանք Ձմեռ Պապիկի սահնակը, մեջը Ձմեռ Պապիկը ու իր էլֆերին։ Հետո պարզվեց, որ իրենց սահնակը փչացել է, քանի որ շատ ձյուն կար։ Ես վերցրեցի Ձմեռ Պապիկին իր էլֆերին և սահնակը։ Հետո մենք թռանք Հայաստան։ Ես  Ձմեռ Պապիկին տարա մեր տուն։ Նա սկսեց ուժեղ փռշտալ ու պարզվեց, որ նա հիվանդ է։ Մենք նրան տվեցինք մալինայով թեյ, կոնֆետներ ու խմորեղեն։ Նա առաղջացավ, տվեց ինձ իմ նվերը, իսկ հայրիկս պատրաստեց իր սահանակը և նա գնաց նվերներ բաժանելու ուրիշ երեխաներին։ Մենք շատ լավ նշեցինք Նոր Տարին ՝ Հունվարի երկուսին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով