Օքսիդներ

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներեն: Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են, իսկ ոչմետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ (ֆոսֆորի օքսիդ), հեղուկ (ջուր) և գազային (ածխաթթու գազ) վիճակներում:

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս: Օրինակ՝ մոմը բարդ նյութ է, որն այրելիս ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր և ածխածնի օքսիդ:
Մեր շրջապատում առկա են բազմաթիվ օքսիդներ՝ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն:
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ:
Կան օքսիդներ, որոնք թունավոր են, օրինակ՝ ազոտի օքսիդը, ծծմբի օքսիդը, շմոլ գազը:

Հարցեր

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
    Օքսիդներն երկտարր միցություններ, որոնք բաղկացած են որև է տարրի և թթվածնի ատոմներից։
  2. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
    Օքսիդմացման ռեակցաիա է կոչվում այն քիմյական ռեակցիան  երբ թթվածնի և այլ նյութերը խառնվում են իրար։
  3. Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները։
    Օխսիդները կարող են լինել՝ հեղուկ(ջուր), պինդ(երկաթի օքսիդ) և գազային(ածխաթթու գազ) նրանք կիրառվում են գրեթե բոլոր ոլորտներում։
  4. Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:
    Օքսիդները օգտագործվում է տարբեր ոլորտներում օրինակ՝ ջրու, որը ջրածնի օքսիդն է կիրառվում է գրեթե ամենուր, սիլիցիումի օխսիդը (ավազ) մեծ կիրառություն ունի շինարարական ոլորտում, ազոտի օքսիդը չնայած, որ կարող է լինել թունավոր օգտագործվում է բժշկության մեջ, ջրածնի պերօքսիդը (H2,O2) ևս օգտագործվում է բժշկության մեջ։