Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան իջան

շար եկան շարվեցին

մաղ տալ մաղել

շաղ տալ շաղել

քող կապել շողքը կցել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Իմ կարծիքով բանաստեղթությունը շատ վառ էր և հետաքրքիր բառերով։ Սև ապերը բարձացան վերև օրորվելով։

Արևը նոր-նոր դուրս եկավ, սառը օդ սկսվեց։ Երկինք ուժեղ բարձրը ձայներ հանեց։ Ամպերը սկսեցին լացել։ Ամպևը տրաքեց բարձր ձայն հանեց։ Արևը կարմիր-կարիր շող կցեց։ Արևը իր շողք քցեց լեռան վրա։ Անձրև եկավ հոգնած տերևներին փչելով։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով