ՀՀ աղբյուրներ, գետեր

Արճակ — Ստեփան Իլոյան

Արճակ

Արճակ անվանումով աղբյուր է եղել Արևմտյանա Հայաստանում՝ Վանի նահանգնի Արճակ գյուղի մոտ։ Հայկական մի ավանդությամբ իբր Արճակ լճակում բնակվող հրեղեն կինը մշտապես այս աղբյուրում էր լողանում, իսկ աղբյուրի ջուրըխմողը բորբոքվում է անարատ սիրով և ձեռք է բերում քաղցր երգելու ունակություն։

Հայաստանի աղբյուրները – Մկրտիչ Համբարձումյան

Լեզգու աղբյուր

ՀՀ Տավուշի մարզում` Վերին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում, գտնվում է Լեզգու աղբյուրը։ Համաձայն ավանդության` լեզգիների ժամանակ հայերը փախչում են սարը, օթևան շինում իրենց համար ու թաքնվում։ Սարի վրա մի լավ աղբյուր են գտնում, թփերով ծածկում ու թաքուն օգտվում նրա ջրից։ Այդ աղբյուրին մինչև հիմա Լեզգու աղբյուր են ասում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով