Posted in Մայրենի

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եղերք — սահման

խրճիթ — փոքր տնակ

հոյակապ — հիյանալի

ուրախ — դրամադրությունը բարձր

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ — հանգիստ

տակ — վերև

հեռանալ — գալ

հին — նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Տղան շատ ճարպիկ, գտնող, հոքատար էր։ Սիրում էր օգնել մայրիկին, վստահ էր և նպատակասլած։ Շատ անհանգիս էր։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Բնութագրի՛ր մորը։

Մայրը շատ էր սիում իր տղային։ Մտածում նրա մասին և հոգ տանում։ Նա շատ էր ուզում, որ իր տղան նոր տուն գտներ։ Նա վստահում էր իր տղային։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Կար մի ընտանիք, որն ապրում էր մի փոքր խրճիթում և ուզում էր տեղափոխվել։ Տղան մայրիկին համոզեց, որ գնա տուն գտնելու։ Մայրը շատ մտածելուց հետո տղային բաց թողեց։ Տղան եկավ ասաց, որ սրանից լավ տուն չկա և նրանք ստիպված ապրեցին այդ տանը։

Հեքիաթի իմաստը այն էր, որ ինչ ունես պետք է դրանով շնորակալ լինես։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով