Հաշվետություն Մայրենի 2022

Հաշվետություն

Ինձ շատ է դուր գալիս մայրենի առարկան։ Ես շատ եմ սիրում իմ ոուսուհուչուհուն ահա նրա բլոգի հղումը։

Այս տարի ես մայրենից անցա շատ բաներ։ Ինձ շատ դուր եկան այն դասարը որոնց մեջ մենք անում ենք հարինուկ, բանավաոր և բառային աշխատանք։ Ես այս տարի գրել եմ շատ հորինուկ, անցել եմ շատ գրողների։ Օրինակ՝ Չարենց։ Ես չգիտեի, որ հազար դրամի վրա նկարած է Չարենցը։

1000 դրամների նախագիծը պետք է տապալվի, այլապես մենք երբեք պետություն չենք դառնա - BlogNews.am

և իդեփ Չարենցի կողքը գրած է Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բար նեմ սիրում։ Կա այդպիսի բանաստեղծություն։

Ինչպես եմ ես այդ բանաստեղթությունը ընթերցում

 

Ծիրան(Ծիրանի մասին տեղեկություն) Նախագիծ

Այս միրգն աճում է նաև ուրիշ երկրներում։ Բայց հնուց եկող խոսք է, թե Արարատյան դաշտում աճած ծիրանը դշխո է, իսկ մյուս երկրներում աճողը՝ նաժիշտ։

Հայկական ծիրանի համբավով օտարները Հայաստանն անվանում էին ծիրանի երկիր։

Ծիրանը հայկական հողի ամենահին ու ամենաքաղցրահամ միրգն է։

Սեր թվարկությունից առաջ՝ 69թ. գարնանը Հայաստան ներխուժած հռոմեացիները հիացմունքով էին ճաշակում այդ յուրահատուկ ծառի արտակարգ համեղ պտուղները։

Ալեքսանդր Մակեդոնացու, հետագայում նաև հռոմեացի զորավար Լուկուլլոսի հանձնարարությամբ զինվորները Հայաստանից ծիրանենու՝ որպես խիստ արժեքավոր ծառատեսակի տնկիներ տեղափոխեցին իրենց երկրներ, որտեղ դրա պտուղը ստացավ «Հայկական միրգ» անունը։

Շուրջ 2 հազար տարի առաջ Եվրոպայում գաղափար չունեին ծիրանի մասին։ Ծիրանենին եվրոպական երկրներ թափանցեց Հայաստանի սարահարթից Հունաստան եւ Հռոմ տարված տնկիների հիմքի վրա։

Հայաստանում ծիրանենու կուլտուրայի մշակումն ունի վաղնջական պատմություն։

Իմ կազմած առաջադրանքները Ձեզ համար

Ծիրանը աճում է՞ ուրիշ երկրում։

Որ թվականին մեր երկիր ներխուժեցին հռոմյացիները։

Որ մայրացամաքում սկզբում գաղափար չունեին ծիրանի մասին։

Ծիրանը աճում է հողի վրա թե՞ ծառի։

Արարատյան դաշտում աճող ծիրանը ինչ է։

Այս ուսումնական տարին շատ լավն էր, որովհետև մենք շատ աշխատեցինք գիրք-տետրով և արել շատ ձայնագրություներ։ Ես սկսել եմ ավելի լավ կարդալ և հիմա կարդում եմ առակներ, հեքիաթներ և բանաստեղծություներ։ Այս տարի կարողացա հորինել շատ երկար հորինուկ, իսկ այն տարի ես չէի կարողանում։ Ես մասնակցում եմ նախագծերին։ Իմ անհատական նախագիծը դա Ծիրանն է։ Որը դուք կարող եք տեսնել միքիչ վերև։ Ես շատ հավանեցի ընկերական աշխատանքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով