Չալանկը հատված առաջին

1-ին հատված

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

հատընդհատ — պարբերաբար

տարակուսով — շփոթված

հախուռն — համարձակ, խիզախ

պատկառանք — ամոթ, ամոթխածություն

քյոխվի — գյուղապետ, կարևոր մարդ

 քաղցած — սոված

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հատընդհատ — պարբերաբար

տարակուսով — շփոթված

հախուռն — համարձակ, խիզախ

պատկառանք — ամոթ, ամոթխածություն

քյոխվի — գյուղապետ, կարևոր մարդ

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

4. Վերնագրիր առաջին հատվածը:

Չալանկի հոտառությունը

Գործնական քերականություն

2. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

որսորդ

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

վարագույր

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

վարսավիր

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

զանգակ

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

Կար այս աշխարհում մի երեխա։ Նա շատ լավ կարողանում էր նվագել թմբում։ Գնում էր անհատական դասերի, կարդում էր բազմազան գրքեր թմբուկի մասին։ Նրա աշխատանքը իր համար շատ թանկ էր և չեր ուզում կորցնել ոչ մի գնով, որովհետև ապագայում ուզում էր դառանալ թմակատար։ Նա դեռ փոքր էր յոթ տարեկան էր և շատ էր սիրում այգում զբոսնել։ Իր զբոսանքի ժամանակ նա հանդիպում էր շատ և շատ թիթեռների։ Այտ հիասքանչ տղան գնաց թիթեռների հետևից և մոլորվեց։ Չորս ժամ անցկացրեց մենակ և ժամանակ ունեցավ համտեսել կեռասի համով պաշարը։ Նա հիշում էր նրա տունը, թնողներին և վերջապես թմբուկը։ Նա քայլեց և հայտնվեց բերդու։ Բերդում շատ հերծ էր դրա համար տղան ստիպած պետք է սպասեր երեսուն րոպե որպիսի կարողանար խոսել ոստիկանության հետ։ Սպասելուց հետո նա բարեբախտաբար հիշում էր իր մայրիկի համարը։ Ոստիկանը զանգահարեց տղայի մայրիկին և մայրիկը եկավ։ Մայրիկը տղային բերել էր մի փոքրիկ ընծա իր ուժեղության համար։ Մայրիկը ջերմ գրկեց տղային և համբուրեց։ Տղան և մայրիկը շնորհակալություն հայտնեցին ոստիկանությանը և ավտոմեքենայով գնացին տուն։

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Այդ բառերը նկարագրող բառեր են։

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Խորամանակ աղվեսի խակ խաղողը

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

8.  Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր. հայր, տատիկ, պապիկ:

Բարձրահասակ քույր, փոքրիկ եղբայր, խելացի հայր, գեղեցիկ մայր, գեր տատիկ, ծեր պապիկ

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:

Գիրք

Գիրքը բառը նշանակում է մի երեք հարյուրավաոր թերթ իրար կարած և այդ թերթերի վրա գրված պատմվացք։ Այդ գիրքը մարդիկ գնում են և ընթերցում։

Դիմակ

Կան դիմակի տարբեր տեսակներ։ Դրանցից մեկն է տոների դիմակը, որը մբողջությամբ փոկում է ձեր դեմքը և ձեր դեմքի փոխարեն մնացած մարդկանց երևում է ծիծաղալու դեմք։ Կա մի ուրիշ տեսակ դա բժշկական դիմակն է, երբ որ մարդիկ լինում են հիմանդ այդ դիմակաով փակում են իրենց բերանը և քիթը, որպիսի հիվանդությունը չտարածվի օթակաթիլային ճանապարհով։

Դերասան

Դերասանը դա մի մարդը է, որը նկարվում է տարբեր ֆիլմերում սերյալներում։ Նա փողի դիմաց սովորում է մի հորինած մարդու կերպարի դեր և ձևացնում է, որ իրնքը այդ մարդն է։ Կան ֆիլմ, որոնք իրական պատմության վրա է։ Դրա համար դերասանին տալիս են այդ հին ժամանակվա մարդկանցից մեկի դերը և նրանք դերասաներըով և ռեժիսորով փորձում են նկարել այնպիսի ֆիլմ, որը նման կլինի տեղի ունեցած պատմությանը։

Ընկույզ

Ընկույզը մտնում է չարազի տեսականու մեջ։ Դա մի համաով բան է, որը նախապես ուտելուց առաջ պետք է ճիշտ ժամանակին ծառից քաղես, հետո հեռանցնես կանաչ կեղևից։ Հեռացնելուց հետո նա ունենալու է նույնպես փայդի նաման հաստ կեղև։ Հաստ կեղևը պետք է կոտրես հատուկ գործիքով, որի անունն է կոտրիչ կամ ել պետք է կոտրես քարով։

Ժպիտ

Մարդը ունի շատ և շատ զգացմունքներ և դրանցից մեկը ուրախությունն է։ Երբ որ մարդը ուրախանում է նրա աչքերը և դեմքը ձգվում են, իսկ բերանը ժպտում։ Կան ժպտալու տարբեր տասակներ բերանը փակը, որպիսի անտամները չերևան և բերանը բաց որտեղ երևում է ատամները։ Բերանը բաց ժպտում են այն դեպքում, որ ավելի ուրախ են կամ ել շատ ուրախ են։

Դիագրամաներ

Դասարանական աշխատանք

261. Ցանքի ժամանակ դաշտի մակերեսի 3/8-ում ցանել են եգիպտացորեն, իսկ մնացած մասում՝ գարի։ Կազմե՛ք եգիպտացորենի և
գարու ցանքերի մակերեսների շրջանաձև դիագրամ։

դեղին-եգիպտացորեն

կանաչ-գարի

264.

Վաճառքի համար ստացան երեք գույնի մեքենաներ։ Դրանց 25 %-ը
սպիտակ են, 45 %-ը՝ դարչնագույն, մնացածները՝ մոխրագույն։
Հետևյալ շրջանաձև դիագրամներից ո՞րն է համապատասխանում
այդ տվյալներին.

Գ

265.

Դիագրամում (նկ. 29) ցույց է տրված, թե
անտառի որ մասն է կազմում ծառերի
այս կամ այն տեսակը։ Պատասխանե՛ք
հետևյալ հարցերին.
ա) Ծառերից ո՞րն է ամենաշատ տարածվածն այդ անտառում, և ո՞րը՝
ամենաքիչը։

Ամենաշատը թխկի, իսկ ամենաքիչը եղևնի։
բ) Տվյալ անտառը հիմնականում ինչպիսի՞ ծառերից է կազմված՝ սաղարթավո՞ր, թե՞ փշատերև։

Երկուսնել
գ) Անտառի քանի՞ տոկոսն է բաժին ընկնում սաղարթավոր
ծառերին։

60%
դ) Անտառի քանի՞ տոկոսն են կազմում փշատերև ծառերը։

40%

Տնային աշխատանք

262. Բետոնը ցեմենտի, ավազի և խճի խառնուրդ է։ Ցեմենտը բետոնի 1/7
մասն է, ավազը՝ 2/7ը, իսկ խիճը՝ 4/7ը։ Բետոնի բաղադրիչների համար կազմե՛ք շրջանաձև դիագրամ։

կանաչ-բետոն

դեղին-ավազ

կապույտ-խիճ

րամ։

Ռնգեղջյուրն ու բարի փերին

  1. Ռնգեղջյուրն ու բարի փերին

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ բոլոր հայրիկները դեռեւս փոքրիկ տղաներ էին, աշխարհում Սեմ անունով մի ռնգեղջյուր էր ապրում։

Սեմը չափից դուրս հաստլիկ էր, բայց դա նրան չէր վշտացնում։ Ընդհակառակը, իրեն չափազանց երջանիկ էր զգում ու ամեն երեկո քնելուց առաջ երգում էր․


Ռընգ֊ռընգ֊ռընգեղջյուր,
Խժռում ես դու ամենուր,
Չես մտածում այն մասին,
Որ վնաս է փորիկին։

Հետո ուտում էր հարյուր հատ շոկոլադով թխվածք, վրան մի բաժակ էլ կաթ էր խմում ու քնում։

Բայց գիշերները երազ էր տեսնում եւ ամեն անգամ միեւնույն երազը։ Նա երազում տեսնում էր, որ մեկն իրեն խուտուտ է տալիս։ Սկզբում թեթեւակի, հետո ավելի ուժեղ, եւ վերջում այնպես, որ խեղճը չէր դիմանում։ Դրա հետեւանքով Սեմն անհանգիստ գալարվում էր քնի մեջ ու ամեն գիշեր ցած ընկնում մահճակալից։

Եվ քանի որ նա շատ մեծ էր ու հաստլիկ, ուստի անկողնուց ընկնում էր աղմուկով՝ թըրըմփ։ Բոլոր հարեւանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա շատ աղմկահար ու անհանգիստ ռնգեղջյուր է։

Խեղճ Սեմը չգիտեր, թե ինչ անի։ Ու մի անգամ նա գնաց ծեր կաղնու փչակում ապրող իմաստուն բուի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Բուի անունը Ջուդի էր․ նա կարողանում էր կարդալ, գրել ու հաշվել, իսկ ուրբաթ օրերն էլ մաքրում էր ճանկերը։

Սեմը Ջուդիին պատմեց, որ ամեն գիշեր ընկնելով մահճակալից, արթնացնում է իր հարեւաններին, եւ նրանք էլ բողոքում են․ իսկ թե ինչ պետք է անել քնի մեջ չգալարվելու համար՝ չգիտե։ Միգուցե Ջուդին խորհո՞ւրդ կտա։

— Գիտեմ, գիտեմ,— ասաց Ջուդին,— բարի փերիին խնդրիր, նա քեզ կօգնի։

— Փերիի՞ն… Լավ, կխնդրեմ,— համաձայնեց Սեմը։

Եվ յուրովի ասաց՝ «փերի», «փերի», հետո մի անգամ էլ՝ «փերի»։ Հենց որ նա երրորդ անգամ էլ «փերի» ասաց, խոտերը շրշացին ու հայտնվեց հրանունկի պես անուշիկ փերին։ Նրա աջ ձեռքին արծաթյա մի ձողիկ կար։

Մինչեւ Սեմը պատմում էր իր ձախորդության մասին, փերին շոյում էր նրա քիթը։ Սեմը ամեն ինչ պատմեց նրան․ ինչպես է պառկում անկողնում, ինչպես է հարյուր հատ շոկոլադով թխվածք ուտում, եւ վրան էլ մի բաժակ կաթ խմում ու քնում։ Եվ ինչպես է երազում տեսնում, թե մեկը խուտուտ է տալիս, որի հետեւանքով քնի մեջ գալարվում է, ընկնում մահճակալից, եւ հարեւաններն էլ բողոքում են։

— Ա՜հ, ինչ հիմար ռնգեղջյուր ես,— ասաց փերին։— Այդ ո՞վ է անկողնում շոկոլադով թխվածք ուտում։ Իսկ փշրանքների մասին մոռացե՞լ ես։ Իհարկե, խուտուտ կտան։ Եվ զարմանալի չէ, որ ընկնում ես մահճակալից։

— Բայց ի՞նչ անեմ,— հարցրեց Սեմը։— Եթե հրաժարվեմ կուշտ ընթրիքից՝ կնիհարեմ։

— Ես կօգնեմ քեզ,— ասաց փերին։— Փակիր աչքերդ ու մի նայիր։

Սեմը աչքերը փակեց, իսկ փերին Ջուդիի վրա թափահարեց արծաթե ձողիկն ու նրան դեղձանիկ դարձրեց։

— Այդ ի՞նչ արեցիք,— զարմացավ Ջուդին։

— Մի զայրացիր,— ասաց փերին,— դու հիմա կկարողանաս կտցահարել շոկոլադի փշրանքները։

— Այդ ուրիշ խնդիր է,— համաձայնեց Ջուդին։— Եթե շատ եք ուզում, դեղձանիկ կլինեմ։

Նա ուղղեց իր դեղին փետուրները ու երգեց․


Մոծակներ ու մժղուկներ,
Մոծակներ ու մժղուկներ,
Փիղը թխվածք է սիրում,
Դեղձանկը՝ փշրանքներ։

Սեմը աչքերը բացեց։

— Կեր իմ փշրանքները, թող անուշ լինի,— ուրախացավ նա։— Այո… Հենց այդ փշրանքներն էլ խանգարում էին, որ քնեմ։ Շնորհակալություն, բարի փերի, շատ շնորհակալություն։ Հիմա արդեն խուտուտ չեմ գա, չեմ գալարվի քնած ժամանակ ու մահճակալից էլ չեմ ընկնի։ Հու֊ռա…

— Ցտեսություն,— ասաց բարի փերին։

Նա համբուրեց Ջուդիին ու Սեմին, հետո թափահարելով ձողիկը, անհետացավ։

Իսկ Ջուդին ու Սեմը տուն վերադարձան։ Այդ օրից բոլոր ձախորդությունները վերացան։ Սեմն այլեւս ոչ մի երազ չէր տեսնում, քնի մեջ այլեւս չէր գալարվում ու մահճակալից էլ չէր ընկնում։ Բոլոր հարեւանները նրան հիմա համարում էին հիանալի ռնգեղջյուր եւ ասում էին, որ նրա բախտը բանել է, որովհետեւ հավատարիմ բարեկամ ունի, որը կտցում է բոլոր փշրանքները։

Երբեմն, վաղ առավոտյան, Սեմը գնում էր գետափ ու այսպիսի երգ երգում․


Մոծակներ ու մժղուկներ,
Մոծակներ ու մժղուկներ,
Մեր դեղձանիկ Ջուդին
Շատ է սիրում փշրանքներ։
Ու ես էլ հիմա,—
Հու֊ռա… Հու֊ռա,—
Չեմ գալարվում անհույս
Ու քնում եմ մինչեւ լույս
Կեցցե, կեցցե Ջուդին,
Եվ թող կեցցեմ ես։

Առաջադրանքներ՝

Պատմվածքի վերաբերյալ ինքդ հորինի’ր 5 հարց։

Ինչ էր խանգարում Սեմին քնել։

Ով օգնեց Սեմին։

Ինչ երազ էր տեսնում Սեմը։

Ինչու էին բողոքում հարևաները։

Ինչ էր ուտում Սեմը քնելուց առաջ։

Աղեր, կիրառումը, բաղադրությունը

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։

Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:

 

Օրինակ՝

Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:

Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:

Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:

Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:

Օրինակ՝

Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):

Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:

world-gourmet-sea-salt-sampler-6.jpg

Աղերի կիրառումը

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ:

Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:

Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:

bicarbonato.jpg

Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:

Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

dz280114_skulpturi_ot_hartia_x264-104621-810x0.jpg

Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

Օրինակ՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ CuSO4-ը, թունաքիմիկատ:

Картинка-1.-min-2-5.jpg

Անօրգանական բարդ նյութերը մեր շրջապատում

Նյութերը լինում  են պարզ և բարդ: Պարզ նյութերը բաղկացած են մեկ տարրից, իսկ բարդերը՝ մեկից ավելի տարրերից:

Անօրգանական բարդ նյութերն այն նյութերն են, որոնց կազմի մեջ չի մտնում ածխածին, բացի կարբիդներից, ցիանիդներից, կարբոնատներից, ածխածնի օքսիդից:

Անօրգանական բարդ նյութեր են որոշ օքսիդները, հիմքերը, թթուները, աղերը:

Հարցեր՝

1.Արդյո՞ք աղերը բարդ նյութեր են:

Այո, աղերը բարդ նյութեր են։

2.Թվարկե՛ք կենցաղում օգտագործվող մի քանի աղեր:

Նատրիումի քլորիդ (NaCl) կերակրի աղ:

Նատրիումի հիդրոկարբոնատը (NaHCO3) սննդի սոդան է:

3.Ո՞ր աղերն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ:

Նատրիումական, կալիումական նիտրատները:

Հոր զղջումը

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:

ընծա, լուսածագ, ստորացնել, վախկոտ, թաց, քաղտնի, տանջվել

  1. Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:

Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:

  1. Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:

Հաճախ չի պատահում ես փորձում եմ լսել մեծերի խորուրդներիը, իսկ երբ որ վատ բան եմ անում խնդրում եմ ներեղություն։

  1. Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:

 

Ստեփան Զորյան․ «Չալանկը» 3 հատված

3-րդ հատված

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ՝

  1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում

բարձրանալ

հետևենք

թեև

  1. Վերնագրիր 3-րդ հատվածը:

Վախեցած Չալոյի փորձությունը

3. Ունե՞ս որեւէ կենդանի։ Պատմի’ր կենդանուդ արկածների մասին, եթե այն շուն է, ապա փորձիր զուգահեռներ տանել Չալանկի հետ։

Ես կյանքումս չեմ ունեցել կենդանի։ Մի ժամանակ ես շատ էի ուզում ունենալի, իսկ հիմա չեմ ուզում ինչ-ինչ պաճառներով։

4. Մեկնաբանի’ր` Շանն ախպոր պես պիտի սիրել…

Դա նշանակում է, որ շանը պետք է սիրես և հարգես Այնքան ինչքան հարգում ես և սիրում ես եղբորտ։

Կրոներ Նախագիծ

Կրոններ

Այս նախագծի ժամանակ սովորողները ընտրում են մեկ կամ երկու կրոն և գրում դրանց մասին։ Ես և Եվա Հայրապետյանը, որոշել ենք ընտրենք Մուսուլման կրոնը, քանի որ մտածում ենք, որ թշնամու կրոնի մասին պետք է շատ իմանալ։ Նախագիծը այստեղ։  Ավելի մանրամասը նախագծի մասին։

Աշխարհի կրոնները — Իլոնա Սահակյան