Posted in Uncategorized

My favorite corn in my school

Hello, my name is Eva. I am ten years old. Today I will tell you the most favorite corner in my school. My favorite corn is the library. You can read many interesting books there. The library has two floors. My favorite part is the rajin floor, because it is very comfortable and there are many sofas. Our library has the best books. You can take a book and read. Our library has books in different languages and books on different topics. That’s all for today. Be sure to visit our library.

Posted in Մաթեմատիկա առանց բանաձևերի

Խնդիրներ են առաջարկում սովորողները ֆլեշմոբ պատասխաներ

Անուն*
Եվա
Ազգանուն*
Հայրապետյան
Դասարան*
Առաջին
Երկրորդ
Երրորդ
Չորրորդ
Հինգերորդ
Վեցերորդ
Յոթերորդ
Ութերորդ
Իններորդ
Տասներորդ
Տասնմեկերորդ
Տասներկուերորդ
Քոլեջ
Ծնող
Այլ
Դպրոց*
Արևելյան դպրոց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ
Միջին դպրոց
Ավագ դպրոց
Քոլեջ
Այլ
Էլեկտրոնային հասցե*
h-eva@mskh.am
1. Դպրոցում դասերը սկսվում են ժամը 9-ին։ Արամը ժամը 8:45 գտնվում էր տնից դպրոց ճանապարհի մեջտեղում։ Եթե նա քայլի նույն արագությամբ, ապա դասից տասը րոպե առաջ կհասնի դպրոց։ Արամը, նույն արագությամբ քայլելով, քանի՞ րոպեում է տնից հասնում դպրոց։ 
10
Այվազյան Աննա, Միջին դպրոց
2. Տուփում կա 24 կոնֆետ։ Սոնան վերցրեց մի քանի կոնֆետ,  հետո Կարինեն վերցրեց երկու անգամ ավել  կոնֆետ, քան Սոնան, իսկ Մարինեն վերցրեց 6 կոնֆետ։ Դրանից հետո տուփի մեջ մնաց երեք կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ վերցրեց Կարինեն։
1200
Մելիքյան Արփի, Միջին դպրոց
3. Երկու միանման քառակուսաձև թղթեր դրեցին  իրար վրա (տես նկարը)։ Այնուհետև թղթերը առանց տեղաշարժելու երկու անգամ կտրեցին այնպես, ինչպես ցույց է տրված նկարում։ Քանի՞ կտոր ստացվեց։
Подпись отсутствует

8
Վաթյան  Մարիա, Միջին դպրոց
4. Քսանհինգհարկանի շենքի առաջին հարկում միայն խանութներ են։ Վերևի հարկերում, եթե հարկի համարը կենտ է,  կա հինգ բնակարան, եթե  հարկի համար զույգ է, կա վեց բնակարան։ Ալինան ապրում է 116 համարի բնակարանում։ Ալինան ո՞ր հարկում է ապրում, եթե բնակարանների համարակալումը սկսվում է մեկից և երկրորդ հարկից։ 
23
Սաթենիկ Օհանյան, Միջին դպրոց
5. Ռեբուսում  տարբեր պատկերների համապատասխանում  են տարբեր թվեր։ Գտեք եռանկյան, քառակուսու, շրջանում թաքնված թվերի գումարը։
Подпись отсутствует

14
Խաչատրյան Մարիաննա, Միջին դպրոց
6. Աննան վանդակավոր թղթի վրա գծեց չորս տարբեր ճանապարհներ (տես նկարը)։ Նա երեք ճանապարհների երկարությունները նշեց թղթի վրա։ Գտեք չորրորդ ճանապարհի երկարությունը։
Подпись отсутствует

30
Խանյան Մարիա, Միջին դպրոց
7. Աղջիկն իր անվան յուրաքանչյուր տառ փոխարինեց այբուբենում այդ տառին համապատասխան համարով, արդյունքում ստացվեց 28346122: Գտեք աղջկա անունը:
բըգդզաբբ
Խարազյան Ալվինա, Միջին դպրոց
8. Հայրիկը 50 կոնֆետը բաժանեց Հասմիկին, Տիգրանին և  մյուս երեխաներին, յուրաքանչյուրին տվեց ոչ քիչ, քան երկու կոնֆետ: Տիգրանն անմիջապես կերավ իր բոլոր կոնֆետները, իսկ մյուսները պահեցին, և հաջորդ օրը յուրաքանչյուրն իր կոնֆետների կեսը տվեց Հասմիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Այդ պատճառով Հասմիկի կոնֆետների թիվն ավելացավ 10 անգամ: Տիգրանը քանի՞ կոնֆետ էր կերել:
12
Մկրտչյան Դավիթ, Միջին դպրոց
9. Հնգանիշ թիվը, որի բոլոր թվանշանները տարբեր են, բազմապատկեցին 4-ով: Արդյունքում ստացվեց նույն թվանշաններով կազմված, բայց հակառակ կարգով գրված թիվ: Գտեք սկզբնական թիվը:
21978
Դավիթ Մկրտչյան, Միջին դպրոց
10. АB հատվածը C և D կետերով բաժանել են հավասար հատվածների (տես նկարը)։ АB հատվածից դուրս E կետը միացված է А, D, B գագաթներին, որ <АDE-ն 60 աստիճան է, իսկ  <АBE-ն՝ 45 աստիճան։ Գտեք EАB անկյան աստիճանային չափը։

Подпись отсутствует
Posted in Բնագիտություն

Արյում

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը: 

24ypjz7.gif

Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:

Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:

 

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:

images (7).jpg

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:

images (8).jpg

 Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:

s_04.gif

Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ:

Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը: Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ: Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:

images (17).jpg

 Ուշադրություն

Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:

1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:

2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:   

111.png

 Ուշադրություն

Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.

1.  Խուճապի չմատնվե՛ս:

2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:

3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:

4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:

5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:

6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:

7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: 
2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:

Ջուր, կրակմարիչ
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք:

Կանջատեմ էլեկտրոնիկան և կբացեմ պատուհաները կամ կբացեմ դռները։

Գրականության հղումը

Posted in Մաթեմատիկա

ԽՆԴԻՐՆԵՐ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դասարանական աշխատաք՝

218․ Համեմատե՛ք.
ա) 16-ի 37 %-ը և 37-ի 16 %-ը,
բ) 72-ի 94 %-ը և 94-ի 72 %-ը,

հավասար են

պատրաստեր 80 մանրակ։ Հերթափոխի վերջում նա նախատեսված աշխատանքը կատարել էր 130 %-ով։ Քանի՞ մանրակ էր պատրաստել բանվորը։

104

80×30:100=24

80+24=104

  1. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

42

480×35:100=168

168×25:100=42

247․ Քանի՞ տոկոսն է.

բ) 15-ը 75-ի,

20%

75xX:100=15

15×100=150

150:75=20

դ) 40-ը 250-ի,

16%

250xX:100=40

40×100=4000

4000:250=16

զ) 900-ը 15-ի։

6000

15xX:100=900

900×100=90000

90000:15=6000

Տնային աշխատանք՝

218 ․ Համեմատե՛ք.

գ) 88-ի 56 %-ը և 56-ի 88 %-ը։

Հավասար է

88×56:100=49,28

56×88:100=49,28

  1. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

5․544

5600×10:100=560

5600+560=6160

6160×10:100=616

6160-616=5544

  1. Քանի՞ տոկոսն է.
    ա) 50-ը 100-ի 50% 100xX:100=50 50×100:100=50,գ) 125-ը 25-ի 500% 25xX:100=125 125×100=12500:25=500, ե) 300-ը 30-ի 1000% 30xX:100=300 300×100=30000/30=1000
Posted in Մայրենի 6-դասարան

Ավետիք Իսահակյանի Աշուն է, քամի

03.10.23

Կարդա՛ Ավետիք Իսահակյանի 《Աշուն է, քամի》բանաստեղծությունը և կատարի’ր առաջադրանքները։

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…

Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Առաջադրանքներ՝

 1.Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն, ամեհի, ամայի:

ունայնություն — դատարկություն

ամեհի — կատաղի

ամայի — անբնակ

2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ ներկայացված է աշնան սկիզբը։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Իմ համար շատ տխուր էր, քանի որ աշունը շատ անձրևոտ եղանակ է և ես շատ մրսում եմ։ Գույնզգույն տերևները թափվում են  և ծառերը մերկանում են։ Ես սիրում եմ, երբ ծառերը փառթամ և քանաչ են լինում։

4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն  հորինել աշնան մասին:

Աշուն է արդեն ուշ է։

Քամի է դրսում,

բուքը փչում է։

Տերևները թափում են,

դանդաղ, դանդաղ։

Posted in Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք՝

  1. Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։

2000*X:100=500,x=25%

188․ 80 թիվը բաժանե՛ք երկու մասի 3 ։ 5 հարաբերությամբ։

30 50

  1. Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56տարեկան է, նրա տեղակալը52 տարեկան։ Մյուս աշխատակիցների տարիքներն են 60, 27 և 25։ Որքա՞ն է բաժնի աշխատակիցների միջին տարիքը։

44

Տնային աշխատանք՝

  1. Ճանապարհներին վթարների քանակը տարեկան 1500-ից նվազելէ մինչև 1200։ Քանի՞ տոկոսով է նվազել վթարների քանակը։

20%

  1. Տրված են երկու թվեր։ Նրանցից ո՞րն է ավելի մեծ և որքանո՞վ է մեծ, եթե առաջին թվի 6 %-ը հավասար է 18-ի, իսկ երկրորդ թվի8 %-ը՝ 16-ի։

100

  1. C կետը բաժանում է AB հատվածը AC և CB հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 3 ։ 4։ Գտե՛ք այդ հատվածների երկարությունները, եթե AB հատվածի երկարությունը 28 սմ է։

28:7=4

3×4=12

4×4=16

Posted in Մայրենի 6-դասարան

Ինչպես գրվեց առաջին նամակը+2մաս+բոլոր առաջադրանքներ

Ռեդյարդ Քիփլինգ․ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»

images - Copy.jpgՄաս առաջին

Հարյուրավոր դարեր առաջ ապրում էր մի մարդ: Նա իսկական նախամարդ էր և ապրում էր քարանձավում: Ո՛չ գրել գիտեր, ո՛չ կարդալ: Նրան Թեգումայ կկոչենք: Նրա կնոջ անունը Թեշումայ էր, իսկ նրանց դստրիկին ես Թաֆֆի կասեմ:Նրանք երեքով անչափ երջանիկ էին: Մի օր Թեգումայը անցավ կուղբերի ճահիճը, գնաց գետը՝ ճաշի համար ծածան որսալու, Թաֆֆին էլ հետը:
Ձկան որսը չսկսած՝ հանկարծ նիզակը ճիշտ մեջտեղից կոտրվեց:

— Քո երկար սև նիզակը տանն է, — ասաց Թաֆֆին,- թող վազեմ և մայրիկին խնդրեմ՝ տա:

— Թմբլիկ տոտիկներիդ համար բավական երկար ճանապարհ է. Բացի դրանից, մեկ էլ տեսար՝ ընկար ճահիճն ու խեղդվեցիր: Հիմա մի ճար կանենք:
Թեգումայը նստեց, բաց արեց կաշվե փոքրիկ պայուսակը և գործի անցավ: Թաֆֆին նույպես նստեց, ոտքի մատները ջրի մեջ կախեց, ծնոտը ձեռքին հենեց ու խոր մտքերի մեջ ընկավ:

— Լսի՛ր, հայրի՛կ, ո՛չ դու գրել գիտես, ո՛չ էլ ես: Եթե իմանայինք, նամակ կուղարկեինք տուն՝ նիզակը բերելու:

— Ասածդ խելքին մոտ է, — արձագանքեց հայրը:
Այդ պահին մի օտարական էր անցնում գետափով: Նա ոչ մի բառ չէր հասկանում Թեգումայի լեզվից: Օտարականը կանգ առավ, ժպտաց Թաֆֆիին, որովհետև ինքն էլ մի փոքրիկ դուստր ուներ տանը:

— Մո՛տ արի, — կանչեց Թաֆֆին, — գիտե՞ս, թե որտե՛ղ է ապրում մայրիկս:
«Հիանալի երեխա է», — մտածում էր օտարականը:

— Ուզում եմ, — շարունակեց Թաֆֆին, — որ մայրիկիս մոտ գնաս ու բերես հայրիկիս սև կոթով նիզակը, որ կախված է օջախի վերևում:

Օտարականը, որ ոչինչ չէր հասկանում, տեղից ելավ, կեչու կեղևից մի խոշոր կտոր պոկեց ու տվեց Թաֆֆիին: Դա, սիրելի՛ փոքրիկ, նշանակում էր, որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր և վատություն չէր անի նրան, բայց Թաֆֆին նրան չհասկացավ:

— Օհո՜, — բացականչեց աղջիկը, — դու երևի մեր հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ, տո՛ւր վզնոցիդ շնաձկան ատամը:

Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը: Նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորիկի վրա՝ ոտքերն օդում ճոճելով:

— Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայի՛ր ուսիս վրայով: Սկզբում կնկարեմ հայրիկին՝ ձուկ որսալիս: Հիմա էլ հայրիկի ուզած նիզակը՝ սև կոթով: Վա՜յ, նիզակը հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ, շաձկան ատամը ձեռքիցս սահեց: Սա այն նիզակն է, որ պիտի բերես: Իսկ հիմա ինձ նկարեմ: Մազերս բիզ-բիզ են ստացվում, բայց իրականում գանգուր են, այդպես նկարեցի, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ. դու իրականում շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս:

Օտարականը ժպտաց: «Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամարտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան ինձ խնդրում է օգնության կանչել իրենց մարդկանց», — մտածեց նա:

— Նայի՛ր, — Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը: — Հիմա կբացատրեմ մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ, մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս բլուրը ու կհասնես այն ճահճին, որտեղ վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգո՜ւյշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց ճահճի հետևն է: Դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհում ամենագեղեցիկ մայրիկը: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այդքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա՝ տեսնելով նկարածս: Եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ՝ քեզ տեսնելով՝ կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լա՞վ հասկացար, թե՞ նորից բացատրեմ:

Օտարականը նայեց նկարին ու գլխով արեց: Ապա մտածեց. «Ես գնամ, օգնության կանչեմ նրա ցեղակիցներին»:

Մաս երկրորդ

Նա քամու արագությամբ սլացավ դեպի թփերը՝ ձեռքին կեչու կեղևը: Իսկ Թաֆֆին նստեց գոհ ու երջանիկ:

Օտարականը կտրեց անցավ մի քանի մղոն, մինչև քարանձավի շեմին պատահմամբ Թեշումային գտավ կանանց հետ զրուցելիս: Թաֆֆին շատ նման էր մորը: Օտարականը ժպտաց և Թեշումային հանձնեց կեչու կեղևը: Նա արագ վազելուց հևում էր, ոտքերը քերծվել էին մոշի թփերից, բայց աշխատում էր, որքան հնարավոր է բարեկիրթ լինել:

Նկարը տեսնելուն պես Թեշումայը մի աղեկտուր ճիչ արձակեց ու հարձակվեց օտարականի վրա: Մյուս կանայք անմիջապես գետին գլորեցին նրան և շարքով, վեցը միասին նստոտեցին վրան: Իսկ Թեշումայը բղավում էր.

— Ամեն ինչ պարզ է. իմ Թեգումայի մարմնի մեջ նիզակներ է խրել, այնպես վախեցրել խեղճ Թաֆֆիին, որ մազերը բիզ-բիզ են կանգնել: Այդքանը հերիք չէ, այս սարսափելի նկարն է ինձ բերել:

Ապա հնչեցրին թմբուկներն ու կանչեցին իրենց ցեղի բոլոր մեծամեծերին, որոնք որոշեցին օտարականի գլուխը թռցնելուց առաջ  նրա առաջնորդությամբ գնալ գետը՝ տեսնելու, թե որտե՛ղ է թաքցրել խեղճ Թաֆֆիին:

Օտարականը Թեգումայի ցեղին առաջնորդեց գետի ափը, որտեղ նրանք տեսան Թաֆֆիին՝ երիցուկներից պսակ հյուսելիս, իսկ Թագումային՝ նորոգած նիզակով ծածան որսալիս:

— Ի՜նչ շուտ վերադարձար, — բացականչեց Թաֆֆին, — բայց ինչո՞ւ ես այդքան շատ մարդ հետդ քարշ տվել: Հայրի՛կ, սիրելի՛ս, դու զարմանում ես, չէ՞:

— Շատ, — պատասխանեց Թագումայը, — բայց դրա պատճառով ձկան որսն այսօր ձախողվեց: Ի՞նչ է պատահել, Թաֆֆի՛, մեր ողջ ցեղն այստեղ է:

Այդ պահին Թեշումայը վազեց, ամուր գրկեց, համբուրեց Թաֆֆիին: Իսկ ցեղապետը բռնեց Թագումայի գլխին ցցված փետուրներին ու ուժգին թափահարեց նրան:

— Բացատրի՛ր, բացատրի՛ր, բացատի՛ր, — գոչեց Թեգումայի ողջ ցեղը:

— Աստծո՛ւ սիրուն, — խնդրեց Թեգումայը, — թո՛ղ գլխիս փետուրները: Մարդ իրավուք չունի՞ առանց ձեր թույլտվության նիզակը կոտրելու:

Քար լռության մեջ աղջնակը պատմեց իր նկարածի բովանդակությունը: Հետո լռության մեջ հանկարծ լսվեց ցեղապետի ծիծաղը, ապա՝ օտարականի, նույնպես և Թեգումայի, որը թուլացած բերանքսիվայր փռվեց գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը:

Քիչ անց ցեղապետը ասաց, գոռաց, երգեց.

— Ո՛վ դու, սիրելի՛ աղջնակ, դու մեծ հայտնագործություն ես արել:

— Ես մտադրություն չունեի, ես միայն հայրիկի սև կոթով նիզակն էի ուզում:

— Թաֆֆի՛, սիրելի՛ս, երբ հաջորդ անգամ նկար-նամակ ուղարկես, լավ կլինի ուղարկես այնպիսի մարդու հետ, որը կարողանա մեր լեզվով խոսել ու բացատել իր միտքը:

Առաջադրանքներ՝

  1. Վերնագրի՛ր առաջին և երկրորդ մասերը։

Երկու ընկերների փորձությունը

Նամակը

  1. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝ քարայր, մեծ, չքնաղ, ճամփա:

գարանձավ, հսկա խոշոր, գեղեցիկ հիյասքանչ, ճանապարհ

  1. Առաջին մասից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել բառում ,,թ,, լսում ենք, բայց ,,դ,, գրում:

Հարյուրավոր, առաջ, մարդ, նախամադ, կարդալ, երջանիկ, մեջտեղից

  1. Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն:

Նամակների տեսակները

  1. բաց նամակ
  2. փոստային բացիկ
  3. ընդհանրական նամակ
  4. հանձնարարական նամակ
  5. հրավիրատոմս
  6. նիգերիական նամակ
  7. շղթա նամակ
  8. պայթուցիկ նամակ
  9. սիրային նամակ
  10. ցավակցական նամակ
  11. էլեկտրոնային նամակ
  12. փոստաղբ

Նամակը (լատ.՝ brevis — «կարճ»), մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնում փոստային ծառայության միջոցով։

Նամակ

Նամակագրությունների քանակը ժամանակակից հեռահաղորդակցման միջոցների (հեռախոս, ֆաքս, էլ. փոստ) հայտնագործությունից հետո զգալիորեն նվազել է։