Այս տարի ես անցա նոր առարկաներ, որոնցից մեկը կենսաբանությունն էր։ Կենսաբանություն առարկան ինձ շատ դուր եկավ։ Այս տարի մենք անցանք կենդանիների մասին, ձկների և մի շարք այլ բաներ։ Այստեղ դուք կտեսնեք իմ բոլոր ուսումնական պարապունքների հղումները❤։
Սեպտեմբեր
Բակտերիաների կառուցվածքը
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Ջրիմուռների բազմացումը
Ծածկասերմ ( ծաղկավոր ) բույսերի կառուցվածքը
Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն
Դեկտեմբեր
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Երկկենցաղների արտաքին կառուցվածքը
Սողունների ներքին կառուցվածքը , բազմացումը և զարգացումը
Մայիս
Թռչունների արտաքին կառուցվածք
Թռչունների ներքին կառուցվածք
3. Պատճառական բայեր
Պատճառական ածանցները (–եցն–, –ացն–, –ցն–) ցույց են տալիս, որ ենթական գործողությունը կատարել է տալիս մեկ ուրիշի (անձի կամ իրի), պատճառ է դառնում մեկ ուրիշի գործողության (խաղալ — խաղացնել, թռչել — թռցնել) կամ էլ գործողությունը կատարում է ոչ թե ինքնին, այլ մեկ ուրիշի նկատմամբ (մոտենալ — մոտեցնել, սպիտակել — սպիտակեցնել): Ոչ բոլոր բայերը կարող են ստանալ նշված ածանցները: Հաճախ այդ ածանցների փոխարեն կամ դրանց զուգահեռ
գործածվում է տալ բայը՝ վարել տալ, աղալ տալ, թռչել տալ:
Պատճառական՝
• –եցն– ածանցը գործածվում է ե խոնարհման պարզ, ինչպես նաև –են– սոսկածանցով բայերի դեպքում՝ խմել — խմեցնել, հագենալ — հագեցնել,
• –ացն– ածանցը գործածվում է ա խոնարհման պարզ և –ան– սոսկածանցով
բայերի դեպքում՝ խաղալ — խաղացնել, հեռանալ — հեռացնել,
• –ցն– ածանցը գործածվում է –ն– և –չ– սոսկածանցով բայերի դեպքում՝ մտնել — մտցնել, հագնել — հագցնել, թռչել — թռցնել, կորչել — կորցնել և այլն՝ բացառությամբ մի քանի դեպքի՝ պրծնել — պրծեցնել, համընկնել — համընկեցնել, իջնել — իջեցնել, հալչել — հալեցնել, սառչել — սառեցնել, ուռչել — ուռեցնել:
Պատճառական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են:
Կրավորական բայեր
Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը կատարող առարկան լինում է նախադասության ներգործող խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը
ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել — նշանակել, բերվել — բերել:
Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–ալ > աղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի –ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել >թռց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ–ել, լցն–ել > լց–վ–ել): Բացառություն
են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան–ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել): Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից: Կրավորական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են և խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:
Գործնական աշխատանք
1. Ընդգծե՛ք 3 ածանցավոր բայ.
ա. պատռտել, զրպարտել, կոտրտել, ավարտել, փշրտել
բ. կորչել, կոչել, հնչել, սառչել, թռչել, գոչել
գ. բռնել, բեռնել, գտնել, հասնել, խրտնել, մտնել
2. Ընդգծե՛ք պատճառական ածանցով 3 բայ.
ա. հարցնել, ծովացնել, ծլեցնել, ստանձնել, վերածնել,
կերցնել
բ. բորբոսնել, թռցնել, հագեցնել, հանձնել, հեծնել, խմեցնել
գ. իջեցնել, անցնել, զբոսնել, լիացնել, ձևացնել, պրծնել
2. Բազմապատկական բայեր
Բազմապատկական ածանցները (–ատ–, –ոտ–, –կոտ–, –տ–, –կռտ–, –կլտ–, –կտ– և այլն) ցույց են տալիս գործողության կրկնություն, բազմապատիկություն՝ կոտրել — կոտրատել, պոկել — պոկոտել, թռչել — թռչկոտել, ճխլել — ճխլտել, ծեծել—ծեծկռտել, հեծել — հեծկլտալ, փայլել — փայլկտալ:
Շատ քիչ բայերից է հնարավոր նշված ածանցներով կազմել բազմապատկական
բայեր: Այլ դեպքերում բազմապատկական նշանակությամբ բայեր կազմվում են արմատի կրկնությամբ՝ վազել — վազվզել, խշշալ — խշխշալ, ծռել — ծռմռել, դրխկալ —դրխկդրխկալ:
Բազմապատկական ածանցով բայերի մեծ մասը ե խոնարհման է, մի քանիսը՝
ա խոնարհման: Դրանք խոնարհվում են համապատասխան խոնարհման պարզ բայերի նման: Կազմվում են հիմնականում ե խոնարհման բայերից:
1. Ընդգծե՛ք սոսկածանցավոր 3 բայ.
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ,
պատճենել
բ. հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչել, կորչել, թրջել, հաչել, կպչել
2. Ընդգծե՛ք բազմապատկական ածանցով 3 բայ.
ա. ճանկռտել, նպաստել, նեղսրտել, ճխլտել, ծեծկռտել,
խարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, պահվտել, քակտել,
կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել,
հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, ծախծխոտել, ածխոտել,
ցատկոտել
ե. փայլկտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ,
ճտճտալ
3. Ընդգծե՛ք 3 բազմապատկական բայ.
ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել,
սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել,
կախկխվել
գ. ողողել, շողշողալ, վախվխել, հայթայթել, հեծեծալ,
բարբառել
դ. փշրտել, ավարտել, նեղսրտել, պատռտել, կոխկռտել,
կողոպտել
ե. կապոտել, փոշոտել, ճմլկոտել, խայտալ, խշրտալ,
ժպտալ
Հելլենիստական Աշխարհը (Նախագիծ)
Ռեֆոռմացիա (նախագիծ)(pdf)
Դաս 36. (19.05-23.05)
ԹԵՄԱ՝
- 49. Կենդանիների և մարդու լողալը:
- 50. Նավերի լողալը: Օդագնացություն:
1.Ինչպե՞ս է ձուկը կարողանում լողալ տարբեր խորություններում:
Ձուկը ունի մի օրգան, որի անունը լողափամփուշտ է։ Նա կարում է այդ օրգանը մեծացնել և փոքրացնել։ Երբ որ նա մեծացնում է նրա զանգվածը մեծանում է, դրա համար նա խորասուզվում է։ Իսկ երբ որ նա փոքրացնում է նա բարձրանում է վերև։
- Ինչո՞ւ են սատկած ձկները բարձրանում ջրի երես:
Երբ որ ձուկը սատկում է նա արդեն թուլացած վիճակում է և չի կարողանում կառավարել իր օրգաները։ Լողափամփուշտը թուլանում է օդը դուրս է գալիս մեջից և նա փոքրանում է, դրա համար էլ նա բարձրանում է վերև։
- Ինչո՞ւ մարդն ավելի հեշտ է լողում ծովի ջրում, քան քաղցրահամ ջրում:
Ծովի ջրերը աղի են ու նրանց խտությունը ավելի մեծ է քան մարդու խտությունը։ Դրա համար մարդը բարձրանում է վերև և լողում նրա մակերևույթին։ Իսկ քաղցրահամ ջրի խտությունը ավելի փոքր է քան մարդու խտությունը, դրա համար մարդը խորասուզվում է քաղցրահամ ջրում։
- Բացատրեք, թե ինչպե՞ս է փրկարար օղակն օգնում մարդուն մնալ ջրի մակերևույթին:
Փրկարար օղակը լցված է օդով։ Օդի խտությունը ավելի փոքր է ջրի խտությունից, դրա համար էլ օղակը մնում է ջրի մակերևույթին և համարյա անհնար է օղակը խորասուզել, իսկ եթե խորասուզես մի քանի վարկյան հետո դուրս կմխվի։ Դրա համար մարդը բռնվում է օղակից և չի խորասուզվում։
5.Եթե ափսեն ջրի մեջ իջեցնենք կողքով, ապա այն կխորասուզվի, իսկ եթե այն ջրի վրա դնենք հատակը դեպի ներքև, կլողա: Ինչո՞ւ:
- Ինչո՞ւ ծանր նավը լողում է ջրի երեսին, իսկ ջրի մեջ ընկած երկաթե փոքր պտուտակը սուզվում է:
Քանի որ նավվի մեջ կան լիքը դատարկ սենյակներ։
- Ինչպե՞ս է սուզանավը խորոսուզվում և բարձրանում ջրի մակերևույթ:
Սուզանավի մեջ նույնպես կան սենյակներ ազատ։ Երգբ որ սուզանավը ուզում է խորասուզվել նա այդ սենյակները լցնում է ջրով և ծանրանում, այդ պատճառով էլ խորասուզվում է։ Իսկ եթե ուզում է բարձրանալ ջրի մակերևույթին նա այդ սենյակների ջուրը արագ մղում է դուրս և թեթևանում։ Դրա համար էլ բարձրանում է վերև։ Այդպես է կարողանում սուզանավը լողալ համ ջրի մակերևույթին համ ջրի տակ։
- Ի՞նչ է ցույց տալիս նավի ջրատարողությունը:
Ցույց է տալիս մինչև ջրագիծը խորասուզված նավի վրա ազդող Արքիմեդյան ուժը։
9 Ինչո՞ւ ջրածնով լցված փուչիկը վեր է բրձրանում: Իսկ օդով լցված փուչիկն իջնում է ներքև:
Քանի որ ջրածինը ավելի թեթև է, քան օդը։
Դիտեք պրեզենտացիան՝ ՕԴԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
Հետաքրքիր է իմանալ․․․
Ջրլող թռչունների և ջրասարդի մասին․
Ջրլող թռչունների կենսապահովման համար կարևոր գործոն է նրանց մար- մինը պատող փետուրների և աղվամազի անջրաթափանց շերտը, որտեղ կա զգա- լի քանակության օդ։ Թռչնի մարմինը կարծես պատված է յուրատեսակ օդային «պարկով», որի միջին խտությունը շատ փոքր է ջրի խտությունից: Դրանով է բա- ցատրվում այն հանգամանքը, որ բադերը և մյուս ջրլող թռչունները լողում են ջրի երեսին՝ շատ քիչ չափով ընկղմվելով ջրի մեջ:
Ֆիզիկայի օրենքների տեսակետից շատ ուշագրավ է ջրասարդի (սարդի տե- սակ) կենսագործունեությունը: Այդ միջատն ապրում է ջրում` իր հյուսած մատ- նոցաձև ոստայնում: Ջրի մակերևույթից իր «փոքրիկ» մազմզուկների միջոցով ջրասարդն իր «բնակարան» է տեղափոխում օդի պղպջակներ, որոնք նա «պա- հեստավորում» է՝ ժամանակ առ ժամանակ լրացնելով այդ «օդապահեստը»: Դրա շնորհիվ սարդը երկար ժամանակ կարողանում է մնալ ջրի տակ:
Հետաքրքիր է իմանալ․․․
Առաջին օդագնացները
Ավելի քան երկու հարյուր տարի առաջ` 1783 թվականի հունիսի 5-ին, Ֆրանսիայի Անոնե փոքրիկ քաղաքը հանկարծ հայտնի դարձավ ողջ աշխարհում: Ժոզեֆ և Էտյեն Մոնգոլֆիե եղբայրներն առաջին անգամ օդ բարձրացրին իրենց պատրաստած օդապարիկը:
Քաղաքի հրապարակում մարդկանց հոծ բազմութուն էր հավաքվել: Բոլորն էին ուզում տեսնել օդապարիկ կոչվող այդ «հրաշքը», որը շուրջ 15 մ տրամագծով քաթանե գունդ էր` դրսից սոսնձված թղթով և լցված տաք ծխով: Ստորին մասում անցք էր բացված, որի անմիջապես տակը կախված էր «կրակարանը»: «Կրակարանի» մեջ եղբայրները դրել էին շիկացած ածխի կտորներ՝տաքացնելու համար օդապարիկի ներսի օդը, որը, ընդարձակվելով, մասամբ դուրս էր գալիս` թեթևացնելով օդապարիկը: Երբ կտրեցին պարանը, որով օդապարիկը կապված էր սյունից, այն վեր բարձրացավ և շուտով ծածկվեց ամպերի հետևում:
Մոնգոլֆիե եղբայրները հավաքվածներին առաջարկեցին թռչել օդապարի- կով: Բայց թռչել ցանկացողներ այդպես էլ չեղան:
Մոնգոլֆիեները, այնուհանդերձ, չհուսահատվեցին: Օդապարիկին կապված զամբյուղում նրանք տեղավորել էին ոչխար, աքլոր և բադ։ Դրանք էլ հենց աշխարհում առաջին «օդագնացներն» էին, որոնք բարեհաջող
Արքիմեդյան ուժ: Արքիմեդի օրենքը:
Ինչո՞ւ են լողում նավերը։
Դիտեք՝ Արքիմեդիա «Արքիմեդիա» հեռուստատեսային ծրագիրը ուսուցողական, ժամանցային հաղորդաշար է ֆիզիկայի մասին:
Հետաքրքիր ու բովանդակալից ամառյին հանգիստ․․․
Կենդանիների կառուցվածքային առանձնահատկությունները ըստ դասերի
Ձկները, երկկենցաղները և կաթնասունները ներկայացնում են ողնաշարավոր կենդանիների տարբեր զարգացման աստիճաններ՝ հարմարված տարբեր կենսամիջավայրերին։
Ձկներ
Ձկները հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնց մարմինը երկկողմանի տափակացած է, ծածկված է թեփուկներով և լորձով՝ նպաստելով հոսանքին համարժեք լողալուն։ Նրանք ունեն հատուկ օրգան՝ լողափամփուշտ, որը օգնում է սուզվել և բարձրանալ։ Մարսողական համակարգը կազմված է բերանից, ստամոքսից, աղիքներից և մարսողական գեղձերից (լյարդ, ենթաստամոքսային գեղձ)։ Արտազատությունը կատարվում է զույգ երիկամների, միզածորանների և միզապարկի միջոցով։
Ձկները շնչում են խռիկներով, որոնք գտնվում են խռիկային կափարիչների տակ, որտեղ իրականացվում է գազափոխանակություն։ Արյան շրջանառությունը միակ է՝ սիրտը երկխորշ է (նախասիրտ և փորոք), արյունը հոսում է խռիկներ, ապա հյուսվածքներ։ Նյարդային համակարգը ներառում է գլխուղեղը (5 բաժին), ողնուղեղը և նյարդերը։ Զգայարաններից ամենաուշագրավը կողագիծն է՝ ջրի շարժումը և տատանումները զգալու համար։
Երկկենցաղներ
Երկկենցաղները՝ գորտերը, դոդոշները, տրիտոնները, առաջին ողնաշարավորներն էին, որ դուրս եկան ցամաք։ Նրանց մաշկը մերկ է և հարուստ լորձագեղձերով, որոնք պաշտպանում են օրգանիզմը չորացումից ու բակտերիաներից։ Երկկենցաղները կարող են շնչել ինչպես թոքերով, այնպես էլ մաշկով։ Նրանց կյանքի որոշ փուլեր անցնում են ջրում (ձվադրում, թրթուրային շրջան)։
Երկկենցաղների մարմինը կազմված է գլխից, իրանից և, որոշների մոտ, պոչից։ Նրանք ունեն երկու զույգ վերջույթներ, որոնք հարմարված են ցամաքում տեղաշարժվելու համար։ Կմախքն ավելի հզոր է, քան ձկներինը՝ թույլ տալով դիմակայել ծանրությանը։ Տեսողությունը, լսողությունը և հոտառությունը լավ զարգացած են։
Կաթնասուններ
Կաթնասունները ամենազարգացած ողնաշարավորներն են՝ տաքարյուն, բարձր նյութափոխանակությամբ և բարդ վարքային դրսևորումներով։ Նրանց մաշկը կազմված է վերնամաշկից, բուն մաշկից և ենթամաշկային ճարպանքից։ Ունեն մազածածկույթ՝ բաղկացած քիստերից և աղվամազից, որը կատարում է ջերմամեկուսիչ և պաշտպանական դեր։
Մաշկում տեղակայված են տարբեր գեղձեր՝ ճարպագեղձեր, քրտնագեղձեր, հոտառական գեղձեր և՝ բնորոշ նշան՝ կաթնագեղձեր, որոնցով ձագերը սնվում են։ Մարմինը բաժանված է գլխի, պարանոցի, իրանի, վերջույթների և պոչի։ Ունեն կատարյալ զարգացած կմախք՝ 7 պարանոցային ողով, ամուր գոտիներով ու հոդային վերջույթներով։
Կաթնասունները հարմարված են կենսամիջավայրերի լայն սպեկտրի՝ բնակվելով ցամաքում, օդում, ջրում։ Նրանց նյարդային համակարգը զարգացած է՝ գլխուղեղի առջևի կիսագնդերի գերակայությամբ, ինչը պայմանավորում է բարձր կարգի ռեֆլեքսներ։
28․ Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ
«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:
Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:
Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:
Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտենենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
— Կարդալ…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
— Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:
Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն:
ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ (ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:
Առաջադրանքներ
Ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Քանի որ մենք հատուկ ժամանակ չենք առանձնացնում սիրելու դա արդեն մտնում է մեր ամենօրյա օրակարգի հետ։ Ամեն օր սիրել ծնողներիյ, սիրել ընկերներին և այլն։ Մենք հատուկ ժամանակ չենք տրամադրում դրան, դա մեր ապրելակերպի մեջ է։ Նաև մենք պիտի կարդալը և մնացած լավ սովորություները փորձենք ավելացնել մեր օրակարգում։
ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է:
Ընթերցանությունը մենք պետք է ավելացնենք մեր ապրելակերպի մեջ։ Օրինակ՝ մենք ամեն օր արթնանում ենք և լվանում մեր ատամները և նախաճաշում, դա արդեն մեզ մոտ սովորույթ է մենք առանց դրա չենք կարող։ Մենք ամեն առավոտ նույնիսկ անգիտակցաբար անում ենք այդ 2 բաները։ Ընթերցանությունել պիտի լինի այդ բաաների մեջ։ Օրինակ՝ մենք զարթնենք նախաճաշենք և 30 րոպե մեր ժամանակից նվիրաբերեն ընթերցանությանը։
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Մենք եթե ուզում ենք ավելացնել նոր սովորույթ, մենք պիտի սկսենք ազատվել մի ուրիշ սովորությունից։ Գողանալ ժամանակ։ Օրինակ երբ որ դուք երեկւյան 1 ժամ նայում եք հեռուցտացույթ կարող եք գողանալ այդ ժամանակը և 40 րոպե կարդալ գիրք և 20 րոպե դիտել հեռուստացույց։
Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ (ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:
Հեղինակը ասում է, որ նա չպետք է սպասի, որ ուրիշները իրեն ազատ ժամանակ տան կարդալու համար։ Ժամանակը պետք է նա իր համար գտնի, եթե դա նրա համար կարևոր է։ Եթե իսկապես ուզում է, ժամանակը միշտ կգտնվի։
Բ) Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը ․«Կարդալ բայը չի սիրում հրամայական»։ Ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել Պենակի այս պատումի վերաբերյալ։
Կարդալը բայ է և մենք կարող ենք բայերը արտահայտել հրամայական և կարդալ բայը չի սիրում երբ որ իրեն հրամայական են արտահայտում, քանի որ կարդալը ստիպելով չի։ Մարդը պիտի ունենա ցանկություն կարդալու և այդ դեպքում նա հաստատ կգտնի ազատ ժամանակ։ Ինձ շատ դուր եկավ պատմվացքը և ես համամիտ եմ հեղինակի հետ։
1. Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:
Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն, օրինակ՝ երգել, խաղալ:Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:
ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր: Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:
–Ել–ալ ածանցի ե և ա ձայնավորները կոչվում են խոնարհիչներ: Ե խոնարհիչով բայը կոչվում է ե խոնարհման։
Այսպես՝ հասնել, ազատել, զարդարել ե խոնարհման բայեր են:
Ա խոնարհիչովը՝ ա խոնարհման:
Այսպես՝ զգալ, հուսալ, թարմանալ ա խոնարհման բայեր են:
Գործնական աշխատանք
1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է
2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է
294. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել:
Անապատում մարդիկ քանի՜ դեգերում են ջրհորին հասնելւ համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:
Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:
295.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:
298.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:
Այնքան շատ են խոչընդոտները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքտ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
Մեհյան մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
Ներեղություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական … տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ … մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
299. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբոջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան ինըսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»: