Author: evahayrapetyan
Տրդատ Մեծի գահակալությունը և քրիստոնեության ընդունումը
Բառարան
Նվիրապետություն | Հայ առաքելական եկեղեցու հոգևոր աստիճանակարգը, որն ունի հետևյալ հիմնական աստիճանները` սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն և կաթողիկոսություն:
Ձեռնադրություն | կրոնական կարգ, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը, որով դառնում են հոգևորական և լիազորվում կատարել տարբեր կրոնական ծեսեր և արարողություններ:
Նահատակ | մարդ, որը նախընտրում է մահանալ (հաճախ խոշտանգումներով), քան հրաժարվել իր կրոնից:
226 թ. Պարթևստանում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջում, և գահ բարձրացավ Արտաշիր Սասանյանը։ Հեղաշրջման արդյունքում տարածաշրջանում առաջացավ մի ավելի վտանգավոր ռազմական ուժ՝ Սասանյան թագավորությունը։ Հայաստանի և նոր թագավորության հարաբերությունները լարված էին: Բանն այն էր, որ Հայաստանում իշխում էր Արշակունի արքայատոհմը, որը սերում էր պարթև Արշակունիներից, ուստի Սասանյանները չէին կարող հանդուրժել իրենց տոհմական հակառակորդների իշխանությունը Հայաստանում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի գահակալները որդեգրեցին քաղաքական նոր դիրքորոշում՝ ամրապնդել կապերը Հռոմի հետ։ Հռոմի համար ևս սպառնալիք էին Սասանյանների հավակնությունները. վերջիններս, իրենց հռչակելով Աքեմենյանների ժառանգորդ, ձգտում էին վերաձևել գոյություն ունեցող քաղաքական քարտեզը։ Այսպիսով՝ Հռոմը ևս շահագրգռված էր Մեծ Հայքի աջակցությամբ: Հակասասանյան պայքարը, որի մասին մեզ հասած տեղեկությունները բավականին հակասական են, հատկապես սրվեց հայոց Խոսրով II արքայի օրոք: Խոսրով II-ին հաջողվել էր վերականգնել իր իշխանությունը ողջ Հայաստանում, բայց նա շուտով դավադրության զոհ դարձավ Սասանյան շահի առաջադրանքով Հայաստան ուղարկված պարթև Անակի ձեռքով։ Վերջինս Հայաստան էր փախել՝ իբր Սասանյանների հալածանքներից խուսափելու նպատակով։ Հայաստանը վերածվեց Սասանյանների երկրորդ թագավորության, որտեղ շուրջ 30 տարի գահ էին բարձրանում Սասանյան թագաժառանգները:
Մծբինի հաշտությունը և Տրդատ III-ի գահակալումը
Խոսրով II-ի սպանությունից հետո հավատարիմ մարդիկ մանկահասակ թագաժառանգ Տրդատին փախցնում են Հռոմ։ Հռոմի արքունիքում նա ստանում է փայլուն կրթություն. կատարելապես տիրապետում է հունարենին և լատիներենին, ինչպես նաև ռազմական գործին: Կայսերը ցուցաբերած կարևոր ծառայությունների դիմաց արժանանում է մեծ պատիվների: Որոշ ժամանակ անց Հռոմի օժանդակությամբ Տրդատը վերահաստատում է Արշակունիների իրավունքը հայոց գահի նկատմամբ և 287 թ. գահ բարձրանում Մեծ Հայքի արևմտյան տարածքում։ Նա հռոմեացիների օգնությամբ սկսում է Մեծ Հայքի վերանվաճումը:
Հռոմեա-պարսկական պատերազմն ի վերջո ավարտվում է պարսիկների պարտությամբ: Պարսիկների այս պարտության արդյունքը լինում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա հաշտության դաշնագիրը։ Դաշնագրով երկու կողմերն էլ ճանաչում էին Մեծ Հայքի ինքնավարությունը Հռոմի գերիշխանության ներքո, իսկ Տրդատ III-ին (298-330) էլ՝ Հայոց թագավոր:
Հետագա քաղաքական կայունության կարճ ժամանակահատվածում Տրդատը համախմբում է Մեծ Հայքն իբրև մեկ քաղաքական միավոր:
Քրիստոնեության ընդունումը
Տրդատ Մեծի իրագործած ամենանշանակալի փոփոխություններից մեկը քրիստոնեության ընդունումն էր որպես պետական կրոն: Վարելով կենտրոնացված պետություն ստեղծելու քաղաքականություն՝ Տրդատ III-ը կարիք ուներ թագավորական իշխանության գաղափարական հիմնավորման: Բանն այն է, որ արքայական իշխանությունը շնորհվում էր Հռոմի կայսեր կողմից՝ այդպիսով զրկելով հայոց արքային աստվածատուր իշխանությունից: Իսկ քրիստոնեության մեջ արքայական իշխանության աստվածատուր լինելն ընդգծված էր: Մյուս կողմից՝ դա անհրաժեշտ էր Սասանյանների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ։ Քրիստոնեությունը նաև կզսպեր կենտրոնախույս ուժերին: Եվ ի դեմս քրիստոնեության՝ Տրդատ արքան գտավ ամենահարմար գաղափարական հենքը, որով կամրապնդվեր կենտրոնական իշխանությունը:
Ամենայն հավանականությամբ սրանք այն դրդապատճառներից էին, որ Տրդատին մղեցին ուշադրություն դարձնելու քրիստոնեությանը. նոր կրոնը որոշակի հնարավորություններ էր ընձեռում նրան իր նոր ձեռնարկումներում:
Մինչ այդ քրիստոնեությունը Հայաստան մուտք էր գործել Ասորիքից (Սիրիայից) և Կապադովկիայից: Հայաստանում դեռ 1-ին դարում քարոզել էին Թադեոս և Բարդուղիմեոս առաք յալները: Ստեղծվել էին քրիստոնեական համայնքներ Հայաստանի տարբեր կողմերում։ Սկզբում նոր կրոնի հետևորդները Հայաստանում ևս ենթարկվում էին հալածանքների: Չնայած առաջին քրիստոնյաների հալածանքներին՝ քրիստոնեությունը ժամանակի ընթացքում արմատավորվեց Հայաստանում: Նոր կրոնի եռանդուն քարոզիչներից էր Գրիգոր Պարթևը, որը հետագայում հայտնի դարձավ Լուսավորիչ անվամբ: Նա ևս հալածվեց և բանտարկվեց Խոր Վիրապում: Ի վերջո, սակայն, Տրդատ Մեծը փոխեց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և դադարեցրեց հալածանքները: Բանտարկությունից ազատված Գրիգոր Պարթևն արքայի կողմից կարգվեց Հայոց հայրապետ և մի խումբ հայ մեծամեծ իշխանների հետ ուղարկվեց Կեսարիա (Կապադովկիա)՝ ձեռնադրվելու Հայոց մեծ եպիսկոպոս կամ կաթողիկոս: Այնտեղից վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Նպատ լեռան մոտ՝ Արածանի գետում, մկրտեց Տրդատ արքային ու նրա ընտանիքին, նախարարներին, զորքին ու ժողովրդին: Այսպիսով՝ Տրդատ III-ը 301 թ. առաջինն աշխարհում քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն և պաշտոնապես հաստատվեց Հայ Առաքելական Եկեղեցին: Այնուհետև Գրիգոր Լուսավորիչն արքայի հովանավորությամբ և բանակի գործուն մասնակցությամբ ձեռնամուխ եղավ Հայաստանում նոր վարդապետության տարածմանը:
303 թ. կառուցվեց Ս. Էջմիածնի Մայր տաճարը։ Եկեղեցիներ հիմնվեցին նաև Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում։
Հատկանշական է, որ չնայած քրիստոնեության հանդեպ իր սկզբնական թշնամանքին՝ հռոմեական կայսր Դիոկղետիանուսը (284-305) հանդուրժեց Հայաստանում քրիստոնեության հաստատումը, քանի որ դա ավելի շատ դիտվում էր որպես Սասանյանների դեմ հակադրության դրսևորում: Իսկ արդեն 313 թ. Միլանի կայսերական հրովարտակով քրիստոնեությունը հավասարազոր կրոն ճանաչվեց: Հռչակված կրոնական հանդուրժողականությամբ մեղմանում է այդուամենայնիվ առկա լարվածությունը։
Հայոց եկեղեցական կառույցի ձևավորումն ու ամրապնդումը
Հարկավ, քրիստոնեությունը Հայաստանում հեշտությամբ չտարածվեց. եղան համառ դիմադրություններ: Դիմադրողների մեջ քիչ չէին նախարարական դասի ներկայացուցիչները: Ավերվում էին հեթանոսական տաճարներն ու մեհյանները, և դրանց տեղերում կառուցվում էին քրիստոնեական եկեղեցիներ: Որոշ հեթանոսական կառույցներ պահպանվում էին և վերածվում քրիստոնեական եկեղեցիների: Նոր հավատքի ներկայացուցիչների օգտին բռնագրավվում էին հեթանոսական տաճարային տնտեսություններին պատկանող կալվածքները: Դա նշանակում էր նաև այդ տնտեսությունների հետ կապված անհնազանդ վերնախավի ոչնչացում, որին այժմ փոխարինում էին Տրդատ Մեծի կողմնակիցները: Իրենց հողերի ու գույքի նկատմամբ ժառանգական իրավունքները պահպանելու նպատակով հոգևորականության շարքերը համալրում էին նաև քրմական դասին պատկանող մարդիկ:
Կարգվելով Հայոց եկեղեցու կաթողիկոս՝ Գրիգոր Լուսավորիչը ձեռնամուխ է լինում եկեղեցական համակարգի ստեղծմանը: Հաստատվում է հայ եկեղեցու նվիրապետությունը՝ հոգևոր աստիճանակարգը, որի գլուխն էր Ամենայն հայոց կաթողիկոսը: Հայաստանի տարբեր գավառներում ստեղծվում են եպիսկոպոսություններ, որոնց միջոցով իրականացվում էր եկեղեցական իշխանությունը:
Այսպիսով՝ եկեղեցին շուտով դառնում է երկրի խոշորագույն կալվածատերերից մեկը, որն իր տիրույթներով զիջում էր միայն թագավորական տիրույթներին:
Կրճատած Տարբերակ՝
226թ․ Պարթևստանում փոփոխություներով, հեղափոխություներով գահ բարձրացավ Արտաշիր Սասանյանը։ Այդ ընթացքում ավելի վտագավոր ռազմական ուժ բարցրացավ Սասանյան թագավորություն։ Հայաստանը և նոր թագավորությունը շատ լավ հարաբերություներում չէին։ Հայաստանում Արտաշեսյաների թագավորություներ ու իրանց հակարոկորդներին դա դուր չէր գալիս։ Այդ իրավիճակում Հայաստանի գահակալները որոշեցին ամրապնդել կապերը Հռոմի հետ։ Հռոմի համար ևս սպառնալիք էր Սասանյան թագավորությունըս։ Հռոմը համաձայնվեց աջակցե Մեծ Հայքին։ Հակասասանյան պայքարը եղավ Խոսրով II օրոք։ Խոսրով II հաջողվել էր վերականգնել Հայսատանի իշխանությունը, բայց շուտով նա դարձավ զոհ։ Հայաստանը վերածվեց Սասանյանների երկրորդ թագավորության, որտեղ շուրջ 30 տարի գահ էին բարձրանում Սասանյան թագաժառանգները:
Մծբինի հաշտությունը և Տրդատ III-ի գահակալումը
Խոսրովի սպանությունից հետո թանգաժառագ Տրդատին փոխանցում են Հռոմ։ Ինքը այնտեղ շատ լավ սովորում է, շատ լավ խոսում է լատիներեն և հումարեն ու նաև տիրապետում է ռազմական գործին։ Հետո նա թույլտվուցյուն է ստանում, որ կարող է բարձրանալ գահ և 287 թ. գահ բարձրանում Մեծ Հայքի արևմտյան տարածքում։ Նա Հռոմիացիների օգնությամբ սկսում է Մեծ հայքը հետ նվաճել։ Հռոմեա-պարսկական պատերազմն ի վերջո ավարտվում է պարսիկների պարտությամբ: Պարսիկների այս պարտության արդյունքը լինում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա հաշտության դաշնագիրը։ Դաշնագրով երկու կողմերն էլ ճանաչում էին Մեծ Հայքի ինքնավարությունը Հռոմի գերիշխանության ներքո, իսկ Տրդատ III-ին (298-330) էլ՝ Հայոց թագավոր:
Քրիստոնեության ընդունումը
Տրդատի փոփոխություերից շատ կարևոր մեկը դա Քրիստոնեության ընդունումն է։ Կրոնը փոխելով նա կարող էր կատարել իր մի քանի նպատակը։
Իրանք սկսում էին հալածել։
Նոր կրոնի եռանդուն քարոզիչներից էր Գրիգոր Պարթևը, որը հետագայում հայտնի դարձավ Լուսավորիչ անվամբ: Նա ևս հալածվեց և բանտարկվեց Խոր Վիրապում:
Բայց հետո Տրդատ Մեծը փոխեց իր կարծիքը Քրիստոնեության մասին և դադարացրեց հալածանքները։ Բանտարկությունից ազատվեց Գրիրգոր պարթևը արքայի կողմից կարգվեց Հայոց հայրապետ և մի խումբ հայ մեծամեծ իշխանների հետ ուղարկվեց Կեսարիա (Կապադովկիա)՝ ձեռնադրվելու Հայոց մեծ եպիսկոպոս կամ կաթողիկոս:
Հետ Գալու ճանապարհին Նպատ լեռան մոտ՝ Արածանի գետում, մկրտեց Տրդատ արքային ու նրա ընտանիքին, նախարարներին, զորքին ու ժողովրդին: Այսպիսով՝ Տրդատ III-ը 301 թ. առաջինն աշխարհում քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն և պաշտոնապես հաստատվեց Հայ Առաքելական Եկեղեցին:
303 թ. կառուցվեց Ս. Էջմիածնի Մայր տաճարը։ Եկեղեցիներ հիմնվեցին նաև Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում։
Հայոց եկեղեցական կառույցի ձևավորումն ու ամրապնդումը
Հեթանոսական տաճարները քանդում էին և իրենց տեղը կարռուցում Քրիստոնեական եկեղեցիներ։
Կարգվելով Հայոց եկեղեցու կաթողիկոս՝ Գրիգոր Լուսավորիչը ձեռնամուխ է լինում եկեղեցական համակարգի ստեղծմանը:
Այսպիսով՝ եկեղեցին շուտով դառնում է երկրի խոշորագույն կալվածատերերից մեկը, որն իր տիրույթներով զիջում էր միայն թագավորական տիրույթներին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ հայ Արշակունիները որդեգրեցին հռոմեամետ քաղաքականություն, որքանո՞վ էր այն ողջամիտ:
2. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ արքայի և նրա ընտանիքի, նախարարների, զորքի և ժողովրդի մկրտությունը տեղի ունեցավ Նպատ լեռան մոտ՝ Արածանի գետում։
3. Բացատրի՛ր: Ինչո՞ւ Տրդատ III արքան փոխեց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և այն հռչակեց պետական կրոն:
4. Արդյո՞ք քրիստոնեության ընդունումը տեղի ունեցավ առանց դիմադրության, ի՞նչ ընթացք և հետևանքներ այն ունեցավ։
5. Ընդհանրացրու: Ի՞նչ վտանգ էին ներկայացնում հայ Արշակունիները Սասանյան հարստության համար
6. Ինչո՞ւ Հռոմը հանդուրժեց Հայաստանում քրիստոնեության հռչակումը պետական կրոն, մինչդեռ իր տարածքում հալածում էր նոր կրոնը:
7. Պատկերացրու դու ապրում ես Աշտիշատում II դ. վերջերին և Անահիտ աստվածուհու քրմերից մեկի որդին ես: Մի օր երկու քրիստոնյա գալիս են Անահիտ աստվածուհու տաճար և խոսում իրենց կրոնի մասին: Նրանք խրախուսում են մարդկանց հրաժարվել իրենց հին աստվածներից և հետևել քրիստոնեությանը: Որոշ քաղաքաբնակներ ցանկանում են լսել նրանց, սակայն մյուսները վրդովված են:
Մետաղական և ոչ մետաղական քիմիական տարրեր
Սովորել՝ Մետաղական և ոչ մետաղական քիմիական տարրեր
Քիմիական տարրերը համապատասխան նշաններով արտահայտելու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս հին ժամանակներում։ Ներկայումս օգտվում են քիմիական տարրերի նշաններից, որոնք առաջարկվել են շվեդ գիտնական Յակոբ Բերցելիուսի կողմից (1814 թ.)։
Որպես քիմիական տարրի նշան ընտրվել է դրա լատիներեն անվանման սկզբնատառը՝ մեծատառով, կամ սկզբնատառը` զուգակցված դրան հաջորդող որևէ այլ տառի հետ։
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։
Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։
Օրինակ, երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին մետաղական տարրեր են։ Դրանց համապատասխանում են մետաղ պարզ նյութերը։
Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Օրինակ
Թթվածինը, ազոտը, ածխածինը, ծծումբը, ֆոսֆորը, քլորը ոչ մետաղական տարրեր են։
Դրանց համապատասխանող պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Քիմիական տարրերի բաժանումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է։ Կան մետաղներ, որոնց մոտ արտահայտվում են նաև ոչ մետաղական հատկություններ և հակառակը։
Օրինակ
Սովորական պայմաններում սնդիկը գտնվում է հեղուկ վիճակում, որը բնորոշ չէ մետաղներին։ Իսկ բյուրեղային յոդը, որը ոչ մետաղ է, պինդ է և ունի բնորոշ մետաղական փայլ։
Տարբերությունը քիմիական տարրի և պարզ նյութի միջև ավելի հստակ է դրսևորվում ալոտրոպիա (այլակերպություն) երևույթով:
Քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութի ձևով հանդես գալու երևույթն անվանվում է ալոտրոպիա:
Օրինակ
Ածխածին տարրը (C) կարող է առաջացնել գրաֆիտ, ալմաստ և մի քանի այլ պարզ նյութեր, ֆոսֆոր (P) տարրը՝ կարմիր ֆոսֆոր, սպիտակ ֆոսֆոր, ու սև ֆոսֆոր, պարզ նյութերը և այլն:
Ածխածնի այլակերպությունները
![ndownload (1).jpg](https://resources.cdn.imdproc.am/d64f4263-fa55-419b-953b-9edbb422e65b/ndownload%20%281%29.jpg)
![nimages.jpg](https://resources.cdn.imdproc.am/77260687-f8d0-45b3-94a2-6ab08251a394/nimages.jpg)
Ընդհանուր առմամբ, բնության մեջ առավել տարածված են թեթև տարրերը, իսկ կենդանի օրգանիզմներում` ամենաթեթևները (ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին)։
Տիեզերքում տարածված են թեթևագույն տարրերը` ջրածինը և հելիումը։ Օրինակ,Արեգակի զանգվածի 3/4-ից ավելին ջրածինն է, իսկ մնացածը` հելիումը։
Երկրակեղևում (որը պայմանականորեն Երկրի մակերևույթի վերին 16 կմ հաստությամբ շերտն է) տարրերի բաշխվածությունը խիստ անհամաչափ է. նրա զանգվածի մոտ 99% -ը բաժին է ընկնում ընդամենը 8 տարրերի՝ O,Si,Al,Fe,Ca,Na,K,Mg։
Պատասխանել հարցերին
2.Դիտարկի՛ր քո շրջապատի ֆիզիկական մարմինները: Դրանցից որո՞նք են պատրաստ-ված մետաղներից:
Համակարգիչ, Մետաղյա կալան, Կախիչ, Ծորակ, Հեռախոս, Հեռուստացույց
- Երրորդ պարբերության ամենաուժեղ մե-տաղը նույն պարբերության ամենաուժեղ ոչ մետաղի հետ «ստեղծել» է ամենակարևոր սննդային համեմունքը: Այդ նյութի շատ հանքեր կան հենց Երևանում: Գուշակի՛ր նյութը:
Կերակրի Աղ
![](https://varsenikgrigoryanblog.wordpress.com/wp-content/uploads/2025/02/img_0015-1.jpg?w=687)
3.Տրված է քիմիական տարրերի անունների հետևյալ շարքը՝ ֆոսֆոր, կյուրիում, նեպտունիում, ֆերմիում, գերմանիում, ուրան, էյնշտեյնիում, գալիում, ջրածին, պոլոնիում, մենդելեևիում, ռեթենիում, տելուր, նոբելիում, սելեն, թթվածին:
Դու՛րս գրեք տարրերի այն անվանումները, որոնք կապված են
ա) Արեգակնային համակարգի մոլորակների անունների հետ,
Նեպտումիում, Ուրան
բ) իրենց առաջացրած պարզ նյութերի հատկությունների հետ,
Ֆոսֆորիում, Թթվածին
գ) աշխարհագրական անունների հետ,
Գերմանիում, Սելիում, Կոլոմբիում
դ) մեծ գիտնականների անունների հետ:
Էյնշտենիում, Մենդելևիում, Նոբելիում
Վահան Տերյան Դու չխացել ես
Դու չքացել ես
Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը երազ։
Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։
Քաղցր պատրանք էր,
Խաբող ժըպիտ,—
Կարոտիս երգն էր
Պայծառ հոգիդ։
Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ.—
Կյանքը հեքիա՛թ է,
Աշխարհը սո՛ւտ…
Արշակունիների հաստատումը Հայոց գահին
Բառարան
Անդրեփրատյան համադաշնություն | պարթև Վաղարշ I-ի (51-79) ջանքերով կազմավորված համադաշնությունը, որը նախ և առաջ պաշտպանական միություն էր ընդդեմ Հռոմի: Անդամակցում էին Պարթևստանը, Ատրպատականը, Ադիաբենեն և (թերևս) Աղվանքը: Նրանց միացավ նաև Մեծ Հայքը:
Հայաստանում Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո հռոմեապարթևական մրցակցությունը նոր թափ ստացավ։ Հայաստանը որոշիչ դերակատարություն ուներ երկու տերությունների համար էլ։ Մրցակցող կողմերից որևէ մեկի վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ սպառնալիք էր մյուսի համար: Սկզբնապես Հռոմն ուներ անժխտելի գերակայություն և Հայաստանում հաստատեց ենթակա վարչակարգ։ Չնայած դրան՝ Մեծ Հայքը ծավալվող իրադարձություններում սոսկ կրավորական դեր չուներ: Հռոմեացիների հովանավորած գահակալները, որպես կանոն, կամ վտարվում էին Հայաստանից, կամ էլ զոհ էին գնում հայ ազնվականության դավադրություններին: Հայոց ինքնիշխան կեցվածքն ընկճելու համար Հռոմն աստիճանաբար իջեցնում էր Հայաստանի կարգավիճակը և ի հակակշիռ դրան՝ բարձրացնում Ատրպատականի, հետո Վիրքի կարգավիճակը: Թվում էր՝ անխուսափելի էին նաև հայոց ավագանու պառակտչական բախումներն ու երկրի սոցիալական կյանքի փլուզումը: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը, հայոց ավագանին, մի կողմ թողնելով ներքին հակասություններն ու խնդիրները, միասնաբար ստանձնեց սոցիալական և իշխանական կառույցների պահպանման պատասխանատվությունը։
Տասնամյա կամ Հայոց գահաժառանգության պատերազմը (54-64)
Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հռոմեա-պարթևական պայքարը կողմերից ոչ մեկին վերջնական հաղթանակ չբերեց: Մինչ Հռոմեական կայսրությունը փորձում էր Հայաստանում իր ազդեցությունը պահպանել դրածո թագավորների միջոցով, Պարթևստանը հրաժարվեց Հայաստանի նվաճման ծրագրերից՝ փոխարենը որդեգրելով հայերի հետ համագործակցելու քաղաքականություն: Սա հանգեցրեց հայ-պարթևական փոխշահավետ դաշինքի 50-ական թվականների սկզբին, երբ պարթևական գահին բարձրացավ Վաղարշ I-ը (51-79): Վերջինս ստեղծեց այսպես կոչված «Անդրեփրատյան համադաշնությունը», որին հարում էր նաև հայոց ավագանին: Հայ-պարթևական համաձայնությամբ Մեծ Հայքի գահը հանձնվեց Վաղարշ արքայի եղբորը՝ Տրդատին: Վերջինս ժամանեց Հայաստան: Արտաշատն ու Տիգրանակերտը հոժարությամբ հանձնվեցին նրան: Հռադամիզդը, որն այդ ժամանակ հայոց գահակալն էր, պարտություն կրելով, փախավ Վիրք:
Մեծ Հայքում շուրջ 40 տարի հաստատված հռոմեական գերակայությունը հարցականի տակ էր դրվել։ Այդ ժամանակ Հռոմի կայսրն էր Ներոնը (54-68), որը փորձում էր ամեն կերպ փրկել իրավիճակը։ Նա կարևորում էր ոչ այնքան Հայաստանի նվաճումը, որքան այն, որ հակառակորդ Պարթևական պետությանը թույլ չտրվեր հասնել դրան: Բայց ապարդյուն. Հայաստանը հաստատապես պարթևական կողմնորոշում ուներ՝ կայուն պետականություն ստեղծելու նպատակով։ Պատերազմն անխուսափելի էր:
Սկսված պատերազմը, որը տևեց տասը տարի (54-64), իր գագաթնակե տին հասավ մասնավորապես 58-63 թվականներին: Հաջողությունն ուղեկցում էր մերթ հռոմեական, մերթ հայ-պարթևական ուժերին: Հռոմեական զորքերի գլխավոր հրամանատար Գնեուս Կորբուլոնը 58 թվականի ամռանը ներխուժեց Հայաստան, հիմնահատակ կործանեց և կողոպտեց Արտաշատ մայրաքաղաքը, բայց շուտով ստիպված եղավ հեռանալ Ասորիք: Դրանից անմիջապես հետո հայ-պարթևական զորքերը ռազմակալեցին Հայաստանը՝ մաքրելով այն հռոմեական կայազորներից: Վաղարշ արքան Մծբին քաղաքում Տրդատին թագադրեց արքայական խույրով, որն օրինավորված էր Նպատի Աշխարհաժողովով:
Տրդատ I-ի գահակալումը
Տրդատի՝ հայոց արքա դառնալը կրկին սրեց իրավիճակը: Վաղարշ I-ը, ցանկանալով խուսափել հետագա հարձակումներից, փորձում էր խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի հարցը: Սկսվեցին բանակցությունները, սակայն Ներոնը որոշել էր նվաճել Հայաստանը և վերածել նահանգի: 62 թվականին հռոմեական մի նոր բանակ հատեց Հայաստանի սահմանը՝ այս անգամ զորավար Լուկիուս Պետուսի գլխավորությամբ: Հռոմեական զորքերին ընդառաջ շարժվեցին հայ-պարթևական մեծաքանակ զորքերը։ Պետուսի բանակը մի քանի ճակատամարտերում ջախջախվեց և ստիպված էր նահանջել: Սակայն վճռական գործողությունները տեղի ունեցան Արածանիի ափին՝ Հռանդեա բնակավայրի մոտ: Հռոմեական զորքը շրջափակվեց հայ-պարթևական զորքերի կողմից ինչը ստիպեց հուսալքված Պետուսին իր ողջ բանակով անձնատուր լինել հակառակորդի ողորմածությանը։ Զինաթափված հռոմեական լեգեոններն անցկացվեցին անարգանքի լծի տակով։ Պատերազմն այլևս չվերսկսվեց։ Հռանդեայում ձեռք բերված համաձայնությունը վերահաստատվեց 64 թվականին՝ Տրդատ I-ի և Կորբուլոնի միջև նույն Հռանդեայում կնքված դաշնագրով: Այս անգամ Ներոն կայսրը համաձայնեց փոխզիջման տարբերակին. Տրդատը հաստատվում էր Հայոց գահին, սակայն անձամբ պետք է գնար Հռոմ՝ Ներոնի ձեռքից թագը ստանալու համար: Մեծ շքախմբով Հռոմ մեկնած Տրդատը վերադարձավ 66 թ.՝ արդեն որպես Հայաստանի օրինավոր թագավոր: Հռոմի կայսրը նաև Արտաշատը վերականգնելու համար զգալի գումար և մի խումբ արհեստավորներ էր տրամադրել։ Տրդատը վերակառուցեց երկրի ավերված տնտեսությունը, վերականգնեց Արտաշատ մայրաքաղաքը և զարգացրեց ներքին ու արտաքին առևտուրը:
Այսպիսով՝ Հայաստանի նկատմամբ վերահսկողության համար Հռոմի և Պարթևաստանի միջև գրեթե հարյուրամյա մրցակցությունն այլ ելք ունեցավ։
Թե՛ Հռոմը, թե՛ Պարթևստանը, չկարողանալով նվաճել Հայաստանը, ստիպված եղան ճանաչել Հայաստանի պետական ինքնիշխանությունը և հանդես գալ որպես դրա համատեղ երաշխավորներ: Տրդատ I-ի գահ բարձրանալով՝ Հայաստանում սկզբնավորվեց պարթև Արշակունիների հայկական ճյուղը։ Արքայական իշխանության փոխանցումը, սակայն, դեռ ժառանգական չէր:
Հայ Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը
Ներոնը և նրա հաջորդները Հայաստանի նկատմամբ դրսևորեցին չափավոր քաղաքականություն՝ փորձելով պահպանել այն որպես չեզոք պատվար հյուսիսկովկասյան տափաստանների քոչվորների և պարթևների արշավանքների դեմ։ Տրայանուսի օրոք տեղի ունեցավ քաղաքականության կտրուկ փոփոխություն: Նա փորձեց խախտել «Հռանդեայի համաձայնությունը» և Հայաստանին պարտադրել հռոմեական լիակատար վերահսկողություն: 114 թ. Տրայանուսը ներխուժեց Հայաստան՝ նպատակ ունենալով Հայոց թագավորությունը վերածել հռոմեական նահանգի: Հռոմեական նահանգի վերածված Հայաստանը, սակայն, շուտով վերականգնեց նախկին կարգավիճակը: Տրայանուսին հաջորդած նոր կայսրը ճանաչեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Հռոմեական զորքերը դուրս բերվեցին Հայաստանից, և գահ բարձրացավ Հռոմի կողմից ճանաչված Վաղարշ I-ը (117-140): Նոր արքան աչքի ընկավ շինարարական աշխատանքներով: Կառուցվեցին և վերակառուցվեցին մի շարք քաղաքներ: Վերակառուցված քաղաքներից էր Վարդգեսավանը, որը կոչվեց Վաղարշապատ:
Սակայն ո՛չ Հռոմը, ո՛չ էլ Պարթևստանը չէին հրաժարվել Հայաստանը վերջնականապես նվաճելու և իրենց տիրույթներին միավորելու մտքից: Պատահական չէ, որ հաջորդ տասնամյակներում պարբերաբար խախտվում էր «Հռանդեայի համաձայնությունը», և Հայաստանում հաջորդաբար նշանակվում էին մերթ պարթևներին, մերթ հռոմեացիներին ցանկալի արքաներ: Ի վերջո Հայոց գահը, Հռոմի համաձայնությամբ, անցավ Վաղարշ II-ին (186-198)։ Վերջինս Հռոմի հետ վարում էր ճկուն և հեռատես քաղաքականություն, շնորհիվ որի հռոմեական կայազորը դուրս բերվեց երկրից։ Հռոմը նույնիսկ ֆինանսական օգնություն ցուցաբերեց Վաղարշ II-ին, որպեսզի օգներ հզորացնել հայկական բանակը: Բանն այն է, որ նա ձգտում էր պաշտպանել երկիրը և կայսրության արևելյան գավառները լեռնային ցեղերի կրկնվող արշավանքներից: Այս ցեղերից մեկի դեմ պատերազմում Վաղարշ II-ի մահից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ Խոսրով I-ը (198-215): Հայաստանում հաստատվեց Արշակունիների թագավորական հարստությունը: Այդպիսով՝ Վաղարշ II-ից և Խոսրով I-ից սկիզբ է առնում հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը Հայաստանում:
Հարցեր և առաջադրանքներ․
1․ Ներկայացրո՛ւ: Ե՞րբ կնքվեց Հռանդեայի դաշնագիրը և ի՞նչ էր այն ենթադրում:
Հռանդեայի դաշնագիր կնքվեց 64 թվականին՝ Տրդատի և Կորբուլոնի միջև։ Այն հաստատեց Հայաստանի անկախությունը, բայց Տրդատը պետք է գնար Հռոմ՝ թագ ստանալու։
2․ Բացատրի՛ր: Ինչո՞վ էր կարևոր հայ ավագանու կողմից սոցիալական և իշխանական կառույցների պահպանման պատասխանատվությունը ստանձնելը:
Հայ ավագանու պատասխանատվությունը կարևոր էր, քանի որ այն թույլ տվեց պահպանել երկրի կայունությունը և կանխել սոցիալական փլուզումը։
3․ Վերլուծի՛ր: Ի՞նչ միջոցների էր դիմում Հռոմը՝ Հայաստանի դիմադրությունն ընկճելու և իր գերակայությունը պահպանելու համար:
Հռոմը փորձում էր վերահսկել Հայաստանը դրածո թագավորների միջոցով և աստիճանաբար իջեցնում էր Հայաստանի կարգավիճակը՝ փոխարինելով Ատրպատականով և Վիրքով։
4․ Ինչո՞ւ թե՛ Հռոմին, թե՛ Պարթևստանին ձեռնտու չէր Հայաստանում արքայական իշխանության փոխանցման ժառանգական կարգը:
Հռոմին ու Պարթևստանին չէր ձեռնտու ժառանգական իշխանությունը, քանի որ դա կարող էր ամրապնդել Հայաստանի անկախությունը։
5․ Ինչպե՞ս էր աշխատում «Հռանդեայի համաձայնությունը», ե՞րբ էին կողմերը խախտում այն և ե՞րբ կրկին վերականգնում:
«Հռանդեայի համաձայնությունը» խախտվում էր, երբ Հռոմը փորձում էր լիակատար վերահսկողություն սահմանել։ Այն վերականգնվում էր, երբ Հայաստանը կրկին վերականգնեց իր անկախությունը։
6․ Ինչպե՞ս հաջողվեց հայոց ավագանուն Հայաստանում վերականգնել թագավորությունը:
Հայոց ավագանու միավորումը թույլ տվեց պահպանել երկրի կայունությունը և ընդունել Տրդատի իշխանությունը՝ Հռոմի կողմից ճանաչված։
7․ Պատկերացրո՛ւ, որ դու Տրդատ I արքայի խորհրդատուն ես և պետք է Տրդատին խորհուրդ տաս, թե ինչպես արձագանքի Հռոմի կայսր Ներոնի առաջարկին. գնա՞լ Հռոմ և նրանից ստանալ թագը, թե՞ մնալ Հայաստանում և շարունակել պայքարը: Ինչպե՞ս կհիմնավորես Տրդատի Հռոմ մեկնելու անհրաժեշտությունը:
Կրճատած Տարբերակ՝
Անդրեփրատյան համադաշնություն
Պարթև Վաղարշ I-ը (51-79) ձևավորեց Անդրեփրատյան համադաշնությունը, որի նպատակն էր պաշտպանվել Հռոմից։ Դրա մեջ մտնում էին Պարթևստանը, Ատրպատականը, Ադիաբենեն, Աղվանքը և Մեծ Հայքը։
Տասնամյա պատերազմ (54-64)
Հռոմն ու Պարթևստանը երկար պայքարում էին Հայաստանի վրա ազդեցության համար։ 51 թ.-ին Վաղարշ I-ը հայոց գահին նստեցրեց իր եղբայր Տրդատին։ Սակայն Հռոմը, Ներոնի գլխավորությամբ, փորձեց վերահսկել Հայաստանը։ 58 թ.-ին հռոմեացիները գրավեցին Արտաշատը, բայց շուտով նահանջեցին։ Հայ-պարթևական զորքերը հետ վերցրին Հայաստանը, իսկ Տրդատը պսակվեց Մծբինում։
62 թ.-ին Հռոմը նորից հարձակվեց, սակայն հռոմեական զորքերը պարտվեցին և ստիպված անձնատուր եղան։ 64 թ.-ին կնքվեց Հռանդեայի պայմանագիրը, որով Տրդատը ճանաչվեց Հայաստանի արքա, սակայն պետք է Հռոմում ստանար թագը Ներոնից։ 66 թ.-ին նա մեծ շքախմբով մեկնեց Հռոմ, ստացավ թագը և վերականգնեց Հայաստանի տնտեսությունն ու մայրաքաղաք Արտաշատը։
Հայ Արշակունիների իշխանություն
Հռոմն ու Պարթևստանը ստիպված եղան ճանաչել Հայաստանի անկախությունը։ Սակայն Տրայանուս կայսրը 114 թ.-ին փորձեց Հայաստանը դարձնել հռոմեական նահանգ, բայց դա երկար չտևեց։ 117 թ.-ին նոր կայսրը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և Վաղարշ I-ը դարձավ արքա։
Հայաստանում Արշակունիների իշխանությունը վերջնականապես ժառանգական դարձավ Վաղարշ II-ի (186-198) և նրա որդի Խոսրով I-ի (198-215) օրոք։
Դաս 19 Ֆիզիկա
Դաս 19. (Փետրվարի 10-14).
Պատասխանել նախորդ թեմայի հարցերին, ինչպես նաև շփման ուժին վերաբերվող հետևյալ հարցերին՝
- 22. Շփման ուժ:
- 23. Շփման ուժի դերը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:
- 24. Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը: (Ֆիզիկա 7 դասագիրք՝ էջ 75- 81):
Սահնակները, գլորվելով սարից և հասնելով հոիզոնական տեղամաս, անհավասար շարժվում են հորիզոնական ճանապարհով, նրանց արագությունը աստիճանաբար նվազում է, և որոշ ժամանակ անց կանգ են առնում։ Տղան, թափ հավաքելով, սահում է սառույցի վրա, բայց, որքան էլ սառույցը հարթ լինի, տղան, այնուամենայնիվ, կանգ է առնում։ Հեծանիվը նույնպես կանգ է առնում, երբ հեծանվորդը դադարում է ոտնակով քայլել: Մենք գիտենք, որ շարժման արագության ցանկացած փոփոխության (այս դեպքում՝ նվազման) պատճառը ուժն է։ Սա նշանակում է, որ դիտարկված օրինակներում յուրաքանչյուր շարժվող մարմնի վրա ուժ է գործել:
Պատասխանել հետևյալ հարցերին՝
1․ Ի՛նչ տեսակի շփման ուժ է առաջնում ա/ քայլելիս; բ/ փայտի կտորը գետնից վերցնելիս; գ/ սահնակով սարից սահելիս; դ/ անիվը գետնին գլորելիս;
Հրման ուժ
Գրավիտացիոն ուժ
Սահքի ուժ
Գլորման ուժ
- Բլուրից դահուկներով իջնելիս ո՞ր դեպքում եք ավելի հեռու սահում՝ երբ բլուրի ձյունը լավ է «հարթեցված, ամրացված, կպցրած է բլուրին», թե՞ երբ այն ծածկված է նոր տեղացած չամրացված ձյունով: Ինչո՞ւ։
Երբ որ լավ ձյուն է, քանի որ եթե ձյունը վատ լինի ու քիչ մեր դահուկները կկպնեն գետնին և արդեն չեն կարող սահել։
3․ Լեռան վրայից դահուկներով ցած իջնելուց հետո ո՞ր դեպքում ավելի արագ կանգ կառնի լեռնադահուկորդը՝ անցնելով փափուկ ձյան միջով, թե սառցապատ, ռցակալած ճանապարհով:
Ձյունով, քանի որ սառույցը սղլիկ է և դահուկները այդ սղլիկությունից արագանում են։
4․ Եթե պտուտակին օճառ քսենք, այն ավելի հեշտությամբ կարելի է մտցնել, պտուտակել փայտի մեջ։ Ինչո՞ւ։
Այո, քանի որ ոջառից սխլիկանում է, այդպիսի նոր շերտ է սխլիկ ունենում և հանգսիտ մտնում։
5․ Որտե՞ղ է գետի հոսքն ավելի արագ՝ մակերևութի՞ն, թե՞ հատակին:Գետի ափամերձ վայրերում, թե՞ մեջտեղում։ Բացատրություն տվեք։
6․ Սեղանի վրա հորիզոնական ուղղությամբ 10Ն ուժ ազդելիս այն տեղից չի շարժվում։ Որքա”ն է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը։
11Ն
7․ Ինչու կավիճը գրատախտակին հետք է թողնում։
Քանի որ առաջանում է սահքի ուժ, կավիճը մի քիչ կոտրվում է և այդպես նկարում գրատախտակին և թողում հետք։
8․ Ի”նչ ամենափոքր ուժ պետք է գործադրել 1կգ զանգվածով փայտե չորսուն հորիզոնական սեղանի վրայով շարժելու համար, եթե դադարի շփման ուժի առավելագույն արժեքը չորսուի կշռի 0,5 մասն է։
0,6Ն
Դիտել տեսանյութը՝ Շփան ուժ; Ինչու է կանգ առնում ինքնագլորը…?
УРОК 2 ТАИНСТВЕННЫЕ ДРЕВНИЕ СООРУЖЕНИЯ СТОУНХЕНДЖ
УРОК 2
ТАИНСТВЕННЫЕ ДРЕВНИЕ СООРУЖЕНИЯ
СТОУНХЕНДЖ
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2024/12/image-29.png?w=684)
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2024/12/image-28.png?w=713)
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2024/12/image-30.png?w=706)
-
- К данным словам подберите определения (прилагательные). С полученными словосочетаниями составьте предложения. Наиболее удачные предложения запишите.
Камни, загадка, круг, праздники, солнцестояние, обсерватория, вес,
объекты, место.ъ
- К данным словам подберите определения (прилагательные). С полученными словосочетаниями составьте предложения. Наиболее удачные предложения запишите.
Стоунхендж ето каменый круг.
Каменй круг Стоунхендж ето загадчное место.
Камени круг Стоунхендж считалось древни обсерваторией.
2. Спиши текст, исправляя ошибки.
Цэпкий хмель обвеваит ствалы и оброзует непралазную тёмнаю поутину. Дно оврашка густо пакрыто кропивой. Пахнит влажной зимлёй. Маленкий ручеёк пробираеться по оврашку , переваливаеца через вымытыи корни. Пъёш халодную воду, и радосно стоновится на серце.
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2025/02/image-1.png?w=462)
Б)машина
Укажите ошибку в употреблении глагола.
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2025/02/image-3.png?w=391)
Глагол — это самостоятельная часть речи ,которая обозначает:
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2025/02/image-4.png?w=240)
English Day 2
Day 2
Book: English in Mind Eat for life
Page- 46
Homework Day 2: English in mind: Read and translate the text, ex. 2, 3a,b,c,d page 47
Հովհաննես Թումանյանի Կենսագրություն Բանաստեղծի մանկությունը և Կրթությունը Դսեղում
Բանաստեղծի Մանկությունը
Կրթություն Դսեղում
Իմ Կարիծքը՝
Բանասստեղծի Մանկությունը
Այս Հատվածը շատ հետաքրիր էր և գեղեցիկ։ Շատ գեղեցիկ էր և բարի տատիկի կողմից այն, որ նա դաստիրակում էր իր թոռնիկին, ասում թե ինչ անի, ինչ հագնի, մի խոսքով մեծացնում էր նրան։ Հովհաննես Թումանյանը մեծացել է մի շատ գեղեցիկ գյուղում Դսեղ գյուղում, հոգևորակաների ընտանիքում։ Մանուկ Թումանյանի առաջին հոգևոր սնունդը եղել է ժողովրդական բանահյուսությունը։ Թումանյանը շատ էր սիրում զբոսնել և մանուկ ժամանակվաածից արդեն ճանաչում էր իր գյուղը, ճանաչում էր ամեն մի անկյունը, ճանաչումեր այն ծաղիկները որոնց օգնությամբ կարելի է բուժել վերքերը։ Այդ գեղեցիկ և փարթամ միջավայրում Թումանյանի մոտ նաև կուտակվել էին ոչ այտքան լավ հիշողություներ։ Նրա մանկությունում նաև տպավորվել է գյուղացիների կյանքից տխուր տպավորուցյուներ։ Բայց ես ինքս կարծում եմ, որ Հովհաննես Թումանյանը ունեցել է շատ լավ մանկություն։ Նա միջև վեց տարեկան ապրել է բազմանամ, իր մեծ ընտանիքի հետ։ Ունեցել է շատ քույրիկ և եղբայր։ Շատ պատկերացումներով լի երեխա է եղել գրել հեքիածներ հորինել մտովի հերոսների։ Ունեցել է լավ ընանիք, որի հետ ունեցել է լավ հարաբերություներ։ Քերիներ պապիկներ և տատիկներ։
Իմ Կարծիքը՝
Կրթություն Դսեղում
Հովհաննես Թումանյանի ուսումնառության մասին այս հատվածը շատ հետաքրքիր էր: Հատկապես տպավորիչ էր այն, թե ինչպես էր նա սովորում դժվար պայմաններում՝ օգտագործելով ձեռքի տակ եղած նյութերը, օրինակ՝ արճիճից պատրաստված մատիտները և կակաչից ստացված թանաքը:
Այն ժամանակվա դպրոցների խստությունն ու մանկավարժական մեթոդները, հատկապես Սահակ վարժապետի մոտ, ցույց են տալիս կրթության բարդ պայմանները, սակայն նաև ընդգծում են, որ Թումանյանի ընտանիքը մեծ կարևորություն էր տալիս նրա կրթությանը: Չնայած այս դժվարություններին, նա պահպանել է սովորելու ցանկությունն, ինչը հետագայում դարձավ նրա հաջողության հիմնական գրավականը:
Քորդավորների բազմազանությունը
Փետրվարի 3-9
Հարգելի՛ սովորողներ, ներկայացնում եմ այս շաբաթվա աշխատանքները, որը քննարկելու և իրականացնելու ենք դասարանում․
- Քորդավորների բազմազանությունը
- Քորդավորների ընդհանուր բնութագիրը
- Դասը սովորել պատմել-նոր դասագիրք-էջ՝ 106-108
Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․- դասարանական աշխատանք
1․Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները
Նրանք ունեն քորդա որը փոխարինում են իրենց ողնաշարը։
Քորդավորները տարածված են բոլոր կենսամիջավայրերում։
Քորդավորները բաժանվում են երեք ենթատիպի։
2․Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։
Քորդավոր կենդանիների չափերը շատ տարբեր են։ Ամենափոքրները անգանգների ենթատիպի ներկայացուցիչներն են, որոնք փոքր ծովային կենդանիներ են, իսկ ամենամեծները ողնաշարավորների ենթատիպին պատկանող կաթնասուններն են։ Այսպիսով, ամենամեծ քորդավորը իր չափերով կարող է հազարավոր անգամ գերազանցել ամենափոքրին։
3․Ի՞նչ է քորդան
Քրոդան դա օրգան է որը փոխարինում է քորդավոր կենդանիների ողնաշարը։
Կրճատած Տարբերակ՝
Քորդավորները բարձրակարգ բազմաբջիջ կենդանիներ են, որոնց բնութագրական առանձնահատկությունը քորդայի առկայությունն է։ Այն կատարում է ներքին առանցքային կմախքի դեր, սակայն ողնաշարավորների մեծ մասում սաղմնային փուլում փոխարինվում է ողնաշարով։
Նրանց կենտրոնական նյարդային համակարգը խողովակաձև է և տեղակայված է քորդայի վերևում, իսկ մարսողական համակարգը՝ ներքևում։ Ջրային տեսակների մոտ խռիկային ճեղքերն ապահովում են շնչառությունը, իսկ ցամաքայինների մոտ դրանք փակվում են, և զարգանում են թոքերը։
Քորդավորները տարածված են բոլոր կենսամիջավայրերում և բաժանվում են երեք ենթատիպի՝
- Անգանգներ (գլխաքորդավորներ)՝ քիչ տեսակներով փոքր ծովային կենդանիներ։
- Թրթուրաքորդավորներ՝ քորդան ունեն միայն թրթուրային փուլում, հայտնի ներկայացուցիչը ասցիդիան է։
- Ողնաշարավորներ՝ ունեն ողնաշար, զարգացած նյարդային համակարգ և տեղաշարժման օրգաններ։ Դասերն են՝ բոլորաբերանավորներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ։