Ճամփորդում ենք դեպի Մատենադարան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը: Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։  Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա-եկեղեցական, ուսումնական, պետական-հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։ Նա ստեղծվել է 1921թվականին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով