20.09.2023 ԽՆԴԻՐՆԵՐ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դասարանական աշխատանք՝

  1. Բեռնատար մեքենան մեկ ուղերթով կարող է տեղափոխել պահեստում եղած ալյուրի 2 %-ը։ Քանի՞ ուղերթ պիտի կատարի այդ
    մեքենան՝ ամբողջ ալյուրը տեղափոխելու համար։

100 : 2% = 50

  1. Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի
    18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։

400•54%= 21 600

21 600 : 100% = 216

400 • 18% = 7200

7200 : 100% = 72

216 : 72 = 3

18 • 300 = 5400
5400 : 100 = 54
300 • 54 = 16200
16200 : 100 = 162
162 : 54 = 3

Ոչ չի փոխվի

  1. AB հատվածի երկարության քանի՞ տոկոսն է AC հատվածի երկարությունը (տե՛ս նկ. 4):

100% : 2 = 50%

100% : 4 = 25%

100% : 5 = 20%

Տնային աշխատանք՝

146․ Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

150 · 80% = 12 000

12 000 : 100% = 120

100 · 120% = 120 000

120 000 : 100% = 120

120=120

152․ Գտե՛ք 60 թվի բոլոր բաժանարարները։

1,2,3,4,5,6,10,12,15,20,30,60

ա) 4 1/2 : 1/100 = 9/2 : 1/100 = 9/2 · 100/1 = 9/1 · 50/1 = 450/1 = 450

բ)23 1/5 : 11 1/5 = 116/5 : 56/5 = 116/5 · 5/6 = 116:6=58/3=19 1/3

գ)1 : 1/4 = 1/1 : 1/4 = 1/1 · 4/1 = 4/1 = 4

Մայրենի տնային 21.09.23

21.09.23

1.Շարունակի՛ր կարդալ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից «Հարգի՛ր ուսուցչիդ» հատվածը:

Կատարի՛ր 1-ին, 3-րդ առաջադրանքները:

Հղում այստեղ

2.Վարժ կարդալ սովորի՛ր, քանի որ պետք է միասնաբար ընթերցենք առավոտյան ընդhանուր պարապմունքների ընթացքում:
Չարենց «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» (հատված)

Երգում եմ ահա այս գովքը ես

Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,

Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,

Մեր արվեստների մեծահանդես։

Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,

Գեղեցկությունը դպրության վես,

Որ օրերում այս պարգևե մեզ

Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։

Փա՛ռք արևին մեր, որ հիմա վառ

Լուսավորում է հրով բերրի

Անցնող խավարը մեր խուղերի,

Խուլ նկուղները քաղաքների,

Եվ լեռնաշխարհում ահա մեր հին

Շաղում է շողեր անմարելի…

Հարգիր ուսուցչիդ

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը

Այո շատ համոզիչ էր գրել տղայի հայր։
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը:

Որ միշտ հարգեմ իմ ուսուհչուհուն կամ չունի նա տխուր է, բարի է, թե ջղայն։