
Archive | Նոյեմբերի 2021
Սեբաստացի եմ

- Գտիր ամենա փոքր քառանիշ թվի կրկնապատիկը։ Պատասխան՝ 2000=Ս
- Որն՞ է ամենա փոքր բնական թվի հնգապատիկը։ Պատասխան՝ 5=Ե
- Որն՞է ամենա փոքր զույգ թիվը։ Պատասխան՝ 2=Բ
- Որն՞է ամենա փոքր բնական թիվը։ Պատասխան՝ 1=Ա
- Գտիր 2 ամենափոքր քաառանիշ թվի արտադրյալը։ Պատասխան՝ 2000=Ս
- Որն՞է ամենա փոքր քառանիշ թվի քառապատիկը։ Պատասխան՝ 4000=Տ
- Որն՞է ամենափոքր միանիշ թիվը։ Պատասխան՝1=Ա
- Որն՞է ամենաթոքր քառանիշ թվի վեցապատիկը։ Պատասխան՝ 6000=Ց
- Որն՞է ամենափաքր երկնիշ թվի կրկնապատիկը։ Պատասխան՝ 20=Ի
- Ե
- Որն՞է ամենա փոքր եռանիշ թվի կրկնապատիկը։ Պատասխան՝ 200=Մ
Եղնիկ հեքյաթի իմ հորինած շարունակությունը
Արթնացավ ամբողջ ընտանիքը, եղնիկի փախնելուց հետո։ Նրանք չէին նկատում, որ եղնիկը տնից փախել է։ Նրանք անցան իրենց գործերին։ Նրանք մտածեցին, որ պետք է երկու եղնիկ ունենալ։ Գնացին անտառ։ Տեսան, որ իրենց եղնիկը տնից փախել է գնացել է անտառ։ Եղնիկին վերթրեցին և տուն տարան, բայց եղնիկը այլևս չեր փախչում։ Ինչո՞ւ։ Այդ հարթի պատասխանը չիմացավ ոչ — ոք։
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ․ ՔԱՉ ԲԱՌ
Լավ ու Վատը իմ դպրոցում

Ողջույն, այսօր ես կպատմեմ իմ դպրոցում ինչն է լավը ինչն է վատը։ Ես մանկուց սովորում եմ այս դպրոցում։ Իմ 5 տարեկանը նշել եմ այս ընկերուհիների հետ։ Նախ սկսեմ փոքր բաներից հետո մեծ։ Ինձ իմ դպրոցը ես շատ եմ սիրում, բայց ամեն բանը ունի իր թերուցյունը։ Կարողա ես չգիտեմ այս դպրոցի թերուցյունը, բայց ես կգրեմ այն ինչ, որ գիտեմ։ Իմ դպրոցում ինձ ամենա շատը դուր է գալիս, որ ուսուչիչները բարի են, որ մենք դասերը չենք հասցնում իրանք մեզ չեն ծեծում, իսկ պետական դպրոցներում ծեծում են։ Օրինակ ՝ երբ եկավ COVID-ը ամբողջ դպրոցներում ասում էին, որ փոքրերնել պետք է կրեին դիմակ մեր մոտ ուրիշ է ցանկությունով ուզում ես կրի չես ուզում մի կրի։ Եթե ճիշտ ասեմ ինձ համար ամենափոքր թերուցյունը այն է, որ այն ժամանակ խահանոցում աման էին տալիս, իսկ հիմա պետք է բերենք Lanchbox, բայց ճիշտ են արել, քանի որ լիքը աշակորդ է ընթունվել մեր դպրոց ու խահարարները չեն հասցնում այդքան աման լվանալ։ Շատ եմ սիրում մեր դպրոցը նաև, որ մենք աշխատում էնք համակարգչով, բայց մեր ձեռագիրը միյայնժամանակ լավանում է, որովհետև մեն մայրենիի ժամին աշխատում էնք գիրք-տետրով։ Ինձ դուր է գալիս, որ մենք գնում էնք 3-օրիա ճամփորդություներ, դուր չի գալիս, որ ընկերներս չեն կարում իրենց դասարանը աղբոտ չը պահել։ Այսքանով ես պրծա իմ պատումը, նաև մեր խահարարները շատ լավ են պատրաստում։
Մաթեմատիկայի տնային Բաժանում
Մաթեմատիկայի տնային․ Բաժանում մնացորդով
Մաթեմատիկայի տնային
Երջանիկ խրճիթը
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:
-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:
Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Ա՛յս էլ որդուս բաժինը:
-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…
Հե՜յ, մեր որդին էլ չի գա:
-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:
Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…
Առաջադրանքներ
- Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։
Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…
- Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
մանուկ-երեխա, տղա
շքեղ-փառահեղ, հոյակապ
չքանում- անհետանալ, չքվել
հարուստ-մեծատուն, մեծահարուստ
վերջալույս-արևամուտ, իրիկնամուտ
մարմանդ-հանդարտ, կամկար
ալևոր-ծերուկ, զառամյա
պես-տես Պեպեն
- Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։
բռնել, մտնել, լացել, հենվել
- Տեքստից դուրս գրի՛ր ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։
- Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։
- Նկարագրի՛ր խրճիթը։
- Բնութագրի՛ր տղային։
- Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։
- Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։
- Պատմվածքը համեմատի՛ր Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>> բանաստեղծության հետ։