Posted in Մայրենի

Իմ պապը

Իմ պապը քրտնաջան աշխատել է,
Իմ պապը չարչարվել է,
Եվ բոլորին օգնել է:
Իմ պապը աշխատել է անընդհատ և անդադար,
Իմ պապը հոգնել է,
Բայց բոլորին օգնել է:
Իմ պապը ծերացել է
Եվ ուժասպառ  եղել
Թեև էլ չի աշխատել
Բայց այգին սիրել է միշտ:

Իմ շարադրությունը

Ես ունեմ 1 պապ և ես նրան շատ եմ սիրում։

Նա ամեն օր քրտնաջանք աշխատում է։ Իմ պապը ապրում է Սյունիքի մարզում Գորիս քաղաքում։ Ես հաճախ գնում եմ նրա մոտ։

Իմ պապը իմ կարծիքով ամենալավն է։ Երբ որ ես մի բան ուզում եմ նա անում էր։ Օրինակ ես ուզեցի ճոճոնակ և նա իմ համար կառուցեց։Երբ ես գնում եմ խաղում եմ նրա հետ։

Posted in Հորինուկներ, Մայրենի

Զվարճալի և նաև ճիշտ արձագանքը

-Արձագանք, դու ես ավելի ուժե՞ղ թե՞ ես։

— Ես ,-պատասխանեց արձագանքը։

-Հարցրի, ես հինգերորդ դասարանցի եմ, թե՞ չորրորդ։ Արձագանքը պատասխանեց․

-Չորրո՜րդ։

-Ես զարմացա։ Վե՛րջ, կտամ վերջին հարցս, կտամ։ Դու միշտ սխալ ես խոսո՞ւմ, թե՞ ճիշտ։

-Ճի՜շտ։

-Այդ օրվանից ես հաճախ գնում էի արձագանքի մոտ, որովհետև ինչ, որ արձագանքը ասում էր դա կատարվում էր։

Մի օր  որոշեցի նորից գնալ արձագանքի մոտ։ Մի քանի հարց էի մտածել։ Հարցրեցի մարդը կարող է ընկդեերանալ արձագանքի հետ։

-Այ՜ո։

-Ես ավելի զարմացա, քանի որ արձագանքները կրկնում են միյայն վերջին բառը։

-Ես ամենա խելացի արձագանքներից եմ։

-Ես ընկերացա արձագանքի հետ և ամեն օր փակվում էի սենյակում և խոսում արձանգանքի մասին։