Archive | 21 Ապրիլի, 2022

Դպրոցի գանգատը

Գիտե՞ք, որ դպրոցներն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում: Երբ եկա դպրոց, մենակ ես էի։ Լսեցի ինչպես են պատերը իրար հետ խոսում։ Ձեզ է՞լ է հետաքրքիր, դե եկեք լսենք նրանց խոսակցությունը։

-Է՜յ, խոսիր։

-Ի/նչ խոսեմ։ Ուզում եմ վերջապես էս երեխաները գնան տուն, հանգստանամ։ Մեկը գլխիս է նկարում, իսկ մյուսը՝ ոտքիս։

-Ես էլ եմ ուզում, որ երեխաները գնան, բայց ավելի շատ ուզում եմ, որ մնան։

-Ինչո՞ւ։

-Առանց երեխաների անհնար է։ Ո՞ւմ հետ պետք է խաղամ։ Ո՞ւմ հետ պետք է իրար վրա նկարենք։

—Այսպես պատերը սկսեցին կռվել։ Իրար խփում էին և ջղայնանում։ Այդպես անցավ ամբողջ գիշերը։ Երբ երեխաները եկան դպրոց տեսան, որ պատերը նկարած խզբզած էին և կոտրված։ Սկսեցի նմագրել և սոսնձով կպցնել։ Դրանից պատերը սկսեցին ուրախանալ, որ երեխաները իրանց մասին հոգ են տանում։ Պատերը հաշտվեցին և որոշեցին երեխաների պատմել, թե ինչ է եղել։ Դրանից հետո պատերը և երեխաները ամենալավ ընկերներն էին։ 

Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպեռնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենհուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:
_Կեցցե՛ս: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով և աստղադիտակներով:

Երբ նարինջը նայեց Տիտանիկ ֆիլմը

Մեկ օր, երբ որ նարինջը նայեց Տիտանիկ ֆիլմը,  նա լացից գլորվելով ընկավ բազմոցից։ Նա ընկավ և  գլուխը ուժեղ ցավաց։ Հետո նրան կերավ մի մարդ։ Նա եկար երկար ճամփորդում էր մարդու օրգանիզմի մեջ։ Սկզբում նարինջը տեսավ ուղեղը։ Շատ հոգնեց, քնեց։ Երբ արդնացավ տեսավ որ արթեն կույրաղիքի մոտ է։ Տեսավ նրա ընկերներին, բալիկներին և կնոջը։ Ադպես նարինջ է ընտանիքը ապրեց այտեղ