Գոյականի տեսակները
115.Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):
Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:
Այս բոլոր բառերը անուներ են և պարտադիր գրվում են մեծատառով։
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:
Այս բոլոր բառերը ցույց են տալիս անձնավորություն, մարդ։
116.Քանի ձևով կարող ես, տրված գոյականները բաժանի՛ր երկու խմբի՝ ամեն անգամ կարևորելով գոյականին հատուկ որևէ հատկանիշ:
Երկիր, խինդ, Սատուրն, մարգարե, լիճ, Մովսես, արաբ, ավագ, Արաբական Միացյալ էմիրաթներ, սարսափ, դատավոր, Մարտիրոս Սարյան, արիություն, ռնգեղջյուր, գետաձի, Հրագդան, զինվոր, հարազատություն, «Ջութակ ե սրինգ», զգացում:
Գոյականի թիվը
117.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:
Ուժեր, տարրեր, ծովեր, կույտեր, բերդեր, շենքեր։
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաներ, շինություներ, նավահանգիստներ։
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Գառեր, դռներ, մատեր, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռեր։
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Աստղեր, արկղեր, վագրեր, անգղներ, սանրեր։
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Ծովածոցներ, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր։
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր: է. Մարդ, կին:
Քարտաշներ, գրագրեր, լեռնագործեր, բեռնակրեր, մարդիկ, կանայք։
118.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով: Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել: Օդերևութաբաները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին: Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով: Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ): Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից: Շատ ծովախոշորներ (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
119. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:
Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա: Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթերը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդիկ ցնցում են զգում: Կամչատկայի բնակիչները այն համոզմանն են եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շունը վրայից թափ է տալիս լվին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում: